Դատաքննությունն ավարտվեց. Հունանյանը սպառնում է Քոչարյանին

21/10/2016 schedule14:09

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 22-ի համարում

Ավարտվում է դարիս դատավարությունը. երեկ՝ օրվա վերջում, դատավոր Սամվել Ուզունյանը հայտարարեց հոկտեմբերի 27-ի գործով դատաքննության ավարտի եւ դատական վիճաբանությունների փուլին անցնելու մասին:

Սակայն մինչ այդ՝ վերջին նիստում հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին: Նախորդ նիստում Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի եւ Նաիրի Հունանյանի՝ դատաքննությունը լրացնելու միջնորդությունները կիսատ էին մնացել: Եվ թեեւ ակնհայտ էր, որ դրանք բոլորը մերժվելու են, սակայն ո՛չ Հունանյանը, ո՛չ տուժողի ներկայացուցիչը չհրաժարվեցին դրանք հրապարակելու հնարավորությունից: Նիստի սկզբում Ն.Հունանյանն անդրադարձավ քննիչների կողմից գործադրված բռնություններով հարուցված քրգործին, որտեղ ինքը վկա է, սակայն մեկ ամիս առաջ հրաժարվել է ցուցմունք տալուց եւ փորձեց հրապարակել այդ գործը քննող Հակոբ Բաբայանին սեպտեմբերի 30-ին գրած իր դիմումը:

Անմիջապես վեր թռավ մեղադրող Գագիկ Ավետիսյանը եւ ասաց, որ այդ դիմումը հրապարակելու տեղը չէ: Դատավորն արգելեց Հունանյանին շարունակել՝ առաջարկելով դիմումը հանձնել մեկուսարանի պետին: Ն.Հունանյանն անմիջապես հիշեց, որ իր դիմումները տեղ չեն հասնում եւ ասաց, թե նախորդ օրը գրավոր դիմել է գլխավոր դատախազին, որին «պահում են շրջափակման մեջ» եւ իր դիմումները չեն տրամադրում: Սա էր այն առիթը, որը ստիպեց դատավոր Ուզունյանին հրապարակել Ն.Հունանյանի՝ սեպտեմբերի 20-ին Ռ. Քոչարյանին ուղղված դիմումը՝ որպես պաշտոնատար անձանց ուղղված սպառնալիքների նմուշ:

Այն չափազանց ուշագրավ էր՝ բազմաթիվ ակնարկներով լի: Դիմումը սկսկվում էր այսպես. «Հարգելի պարոն, եկել է ամենավտանգավոր փուլը, ես Ձեզ առաջարկում եմ մեղադրանք առաջադրելիս նկատի ունենալ, որ եթե մեղադրանքի ծավալը չբխի գործի նյութերից, ապա վերջում կարող է դուրս գալ, որ Դուք Ձեզ եք մեղադրանք առաջադրել: Իմ անկեղծ խորհուրդն է՝ մտորեք այս մասին որեւէ անդառնալի բան անելուց առաջ: Քայլը Ձերն է՝ իմ քայլը կախված կլինի Ձեր քայլից: Հիշեք ժողովրդական խոսքը՝ ինչ ցանես, այն կհնձես»: Ապա հրապարակվեց հետգրությունը. «Ցայսօր Ձեր իշխանությունը հիմնվել է 2 բաղկացուցիչների վրա: Մի կողմից՝ Դուք ժողովրդի առջեւ եղել եք իմ եւ մյուսների երաշխավորը:

Մյուս կողմից՝ ունեցել եք իմ աջակցությունն ու պաշտպանությունը, քաղաքական եւ այլազան ուժերին մշտապես ուղղակի եւ անուղղակի սպառնացել եք ինձ ազատություն տալով, ինչը նրանց ստիպել է համակերպվել եւ հանդուրժել Ձեր իշխանությունը: Հիմա մենք մոտենում ենք մի կետի, երբ կարող են խորտակվել այս 2 հիմքերը, եւ Դուք կմնաք փլատակների տակ: Մեր ժողովուրդը Ձեզանից մի բան է սպասում՝ իմ ազատ արձակումը: Հոկտեմբերի մեջ տեղի ունեցած բեկումը պիտի Ձեզ ցույց տված լինի, թե որքան արագ կարող է փոխվել իրավիճակը, եւ թե որքան թույլ են Ձեր հիմքերը: Ձեր պաշտոնանկության հարցը կարող է լուծվել շատ արագ:

Բավական է ԱԺ-ին ներկայացնել նյութեր, եւ ամբողջ ժողովուրդը ոտքի կելնի, եւ ԱԺ-ն որոշում կընդունի 120 ձայնով: Իսկ ասածս հիմնավորել ես կարող եմ, կարծում եմ՝ իմ ընդունակությունների վրա Դուք չեք կասկածում»: Ապա կանխատեսելով, որ որպես մի վերջին քայլ Քոչարյանը կարող է պաշտոնանկ անել Անդրանիկ Մարգարյանին, զգուշացնում է, որ անգամ այդ «քայլը ելք չէ»: Եվ վերջում՝ հայտարարում է, որ արդեն կարողացել է տուժողներին իր կողմը գրավել, մնում են մեղադրողները, եւ իրենք մի բանակ դառած կպայքարեն նրա դեմ: Հետո դատավորը հրապարակեց Նաիրի Հունանյանի՝ Անդրանիկ Մարգարյանին Աժ ընտրությունների առթիվ հուլիսի 16-ին հղած շնորհավորանքը, որտեղ հույս է հայտնել, որ «նրանց ուժերը կկրկնապատկվեն»:

Այստեղ սկսվեց մի իսկական թատրոն: Մեղադրողներն ու դատավորը, իրար հերթ չտալով, սկսեցին հայրենասիրական ճառեր ասել եւ անարգանքի սյանը գամել ամբաստանյալին: Դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալը մարդկանց փրկելու եւ պաշտոնյաներին կոչեր անելու մոլուցք ունի ու կասկած հայտնեց, թե նա «շարունակում է ինչ-որ լուրջ հանձնարարություն կատարել, որը սկսել է 27-ին»: Գագիկ Ավետիսյանը հայտարարեց, որ նրանք մեր ազգն ամբողջ աշխարհով խայտառակ են արել, եւ ինքը չգիտի, թե այս խարանը երբ է մաքրվելու մեր ճակատից: Հիշեցրեց, որ Հունանյանն ընդամենը ճաղերի հետեւում գտնվող, բազմաթիվ հոդվածներով դատապարտվող հանցագործ է:

«Ցուցումներա տալիս նախագահին, դու ո՞վ ես, որ նախագահին ցուցում տաս»,- հարցնում էր մեղադրողը: Հետո հիշեց, որ երբ սպանվածների արյունոտ հագուստներն էին հետազոտում, նա սառնասրտորեն այդ հագուստների գարշահոտն էր քաշում, իսկ վերջում էլի էր ուզում քաշել (Հունանյանը միջնորդել էր դրանք վերջում տրամադրել իրեն՝ հետազոտելու): Իսկ երբ մեղադրողը հայտարարեց, թե տուժողները չեն կարող նրա հետ մի բանակում լինել, Ն.Հունանյանն ասաց. «Մենք մի բանակ ենք՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ»:

Այստեղ Կորյուն Փիլոյանի ելույթ ունենալու հերթը հասավ. «Դու մի բանակ ես Աթաթուրքի գերեզմանի հետ: Բոլոր խարդավանքները նյութել ես նրա գերեզմանին այցելելու ժամանակ: Իժի ծնունդը իր պապերի գերեզմանի տեղն էլ չգիտի»: Այս մթնոլորտում հարկավոր էր կանխել Հունանյանի պատասխանը, ուստի դատավորն արգելեց նրան հայտարարություններ անել՝ թույլատրելով միայն միջնորդություններ անել: Այն էլ, մեղադրող Արմեն Հարությունյանի առաջարկով՝ բոլորը մի փաթեթով, այլ ոչ թե հատ-հատ: Ինչպես Լյովա Եղիազարյանն արտահայտվեց՝ «բիրիքով մերժելու համար»: «Դատաքննությունը լրացնելու որեւէ միջնորդություն հիմնավորված չէ»,- խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ եզրակացրեց դատավորը եւ հայտարարեց դատաքննության ավարտի մասին: Վաղը մեր «վունդերկինդ» մեղադրողները, առանց նախապատրաստվելու, կամփոփեն եռամյա դատավարությունը եւ հանդես կգան եզրափակիչ ճառով:

Հունանյանի միջնորդությունները

Գլխավոր ամբաստանյալը դատարանին միջնորդություն անելիս կրկնեց Ռ.Քոչարյանին, Ս.Սարգսյանին, Ալ.Հարությունյանին որպես վկա դատարան հրավիրելու միջնորդությունը (այս միջնորդությունն արեց նաեւ Օլեգ Յունոշեւը): Դա հիմնավորեց նրանց՝ քրգործի համար էական հանգամանքներ իմանալու փաստով: Ապա միջնորդեց որպես լրացուցիչ վկա հրավիրել Հարություն Հարությունյանի ընկերոջը՝ Սուրեն Պետրոսյանին, եւ նրա քրոջը, որի տանը պահվել է 27-ի տեսաերիզը: Վերջիններս ասել են, որ երիզը իրենց մոտից վերցվել է մի քանի օր անց, եւ եթե դա հաստատվի, ապա ամբաստանյալը կմիջնորդի այդ տեսաերիզն անթույլատրելի ապացույց ճանաչել:

Միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել նաեւ Մանվել Բադեյանին եւ ճաշարանի աշխատողներին, որոնք Արմենակյանի սպանության հետ կապված կարեւոր հանգամանքներ կճշտեն: Այս միջնորդությանը կողմ արտահայտվեց նաեւ Էդիկ Գրիգորյանը՝ նշելով, թե ինքը համոզված է, որ «Արմենակյանին սպանողը այս դահլիճում չէ», ուստի նրանց գալն այս սպանության վրա լույս կսփռի: Ապա Հունանյանը միջնորդեց կրկնակի փորձաքննության ենթարկել Կարեն Դեմիրճյանի հագուստը, տրամադրել իր անձնական գործը, հրապարակել անջատված մասով տված իր ցուցմունքները եւ այլն: Իսկ երբ բոլոր միջնորդությունները մերժվեցին, եւ մեղադրողն ինչ-որ առիթով վկայակոչեց իր ցուցմունքները, Հունանյանն՝ ակնարկելով վիճաբանությունների փուլը եւ վերջին խոսքի իրավունքը, բազմանշանակալից հայտարարեց. «Ես առաջարկում եմ իմ ցուցմունքներով չբավարարվել, քանի որ դրանք կարող են աճել»:

Յունոշեւի միջնորդությունները

Օ.Յունոշեւը, հղում անելով Տիգրան Նազարյանի՝ ԱՄՆ-ում տված հեռուստահարցազրույցին, միջնորդեց դատարան հրավիրել Տիգրան Նազարյանին սպառնալիքներ տված ԱԱՆ աշխատակիցներ Վահան Մանուկյանին եւ գնդապետ Մելքոնյանին, որոնք նրան խորհուրդ են տվել՝ «մոռանալ Հայաստանի ճանապարհը»: Հաջորդ միջնորդությունները նվիրված էին ձայներիզներին, տեսաերիզներին: Ապա Յունոշեւը միջնորդեց ՌԴ անվտանգության մարմիններից պահանջել հոկտեմբերի 27-ի հետ կապված նյութեր՝ «Ալֆայի» վերաբերյալ, նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանների զեկուցագրերը, եւ հույս հայտնեց, որ դիմելու դեպքում դրանք կտրամադրվեն:

Վերջում՝ վկայակոչելով դատարանի կողմից լրագրողներ Ռուզան Խաչատրյանի, Աննա Իսրայելյանի, Նարինե Դիլբարյանի պահանջը մերժելու՝ նրանց տուժող չճանաչելու եւ տուժողի 2 ներկայացուցիչներին՝ Սուրեն Սուրենյանցին ու Արամազդ Զաքարյանին դատարանից հեռացնելու հանգամանքը, Յունոշեւը բացարկ հայտնեց դատարանին: Բացարկը, փաստարկված չլինելու պատճառաբանությամբ, անգամ քննության չդրվեց, իսկ միջնորդությունները մերժվեցին:

Արմինե Օհանյան

Տպել
1361 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին