Ստվերային տնտեսության վերաբերյալ էլ ի՞նչ կբացահայտի վարչապետ Կարեն Կարապետյանը

Վաղը լրանում է Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելու 40  օրը, բայց նա դեռ փորձում է ախտորոշել Հայաստանի տնտեսության հիվանդությունը, որ հետո էլ կառավարության հետ միասին որոշեն, թե ինչ բուժում նշանակեն:

Ամեն դեպքում, երեկ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս նա երբեմն նման պատասխան էր տալիս պատգամավորների հարցերին: Բայց մինչեւ կառավարությունն այս տեմպերով ախտորոշի այդ հիվանդությունը եւ մինչեւ սկսի համապատասխան քայլեր ձեռնարկել, մեր երկիրը, ինչպես գուժում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարող է հայտնվել դեֆոլտի մեջ: Ճիշտ է, իշխանության շատ ներկայացուցիչներ շտապեցին հակադարձել Լ. Տեր-Պետրոսյանին, թե նա ճիշտ չէ կամ քաղաքական հայտարարություն է անում, բայց նրանցից ավելի տեղյակներն էլ անգամ ամիսներ առաջ էին մասնավոր զրույցներում մտահոգություն հայտնում, թե վիճակն այնպիսին է, որ մի քանի ամիս հետո միգուցե չկարողանան աշխատավարձ ու կենսաթոշակ վճարել:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության հիվանդության ախտորոշմանը, ապա եթե մինչեւ հիմա դա չի արվել, այդ դեպքում ինչպե՞ս պետք է իրականացվեն նույն կառավարության ծրագրով ներկայացված մի շարք նպատակները, որոնց իրագործման համար սահմանված է վեց ամիս կամ մեկ տարի ժամկետ: Միգուցե վեց ամիս հետո, երբ արդեն հազիվ ախտորոշած կլինեն այդ հիվանդությունը, կհասկանան, որ այն բուժելու համար ոչ ճիշտ կամ ոչ առաջնահերթ քայլերն են արել: Իսկ մեր տնտեսության հիվանդության մասին տեղյակ է ՀՀ յուրաքանչյուր շարքային գործարար, որն ամեն օր բախվում է դրան: Այդ հիվանդության մասին երեկ նույն կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մի քանի հարցադրումներ ուղղվեցին վարչապետին: Օրինակ, Խաչատուր Քոքոբելյանին հետաքրքրում էր՝ ինչու այդ ծրագրում հստակ չի ձեւակերպվել, թե ինչպես պետք է պայքարեն ստվերի ու մենաշնորհի դեմ: Նրա խոսքերով, ստվերային տնտեսությունը մեր երկրում կազմում է ավելի քան 30 տոկոս: Կ. Կարապետյանը նորից հայտարարեց, որ դեռ վիճակագրական տվյալների ախտորոշման խնդիր ունեն:

Բայց վարչապետը ՀՀ տնտեսության հիմնական ախտանիշներից մեկի մասին ակամա խոստովանություն արեց. պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ նա հայտարարեց, որ այլեւս չեն լինելու մաքսային ու հարկային ստվերային «պապկաները»: Այդպիսով, նա միակ բարձրաստիճան պաշտոնյան էր, որ հրապարակավ բացահայտեց, թե կան նման «պապկաներ», որոնք թաքցնում են արտոնյալ օլիգարխների հարկային ու մաքսային իրական շրջանառությունը՝ պետբյուջեից թաքցնելով միլիարդավոր դրամներ:

Հատկանշական է, որ Կարապետյանը երեկ հիմնականում պատասխանում էր տնտեսական բնույթի հարցերին: Կրթության, առողջապահության, պաշտպանության ոլորտներին վերաբերող հարցերի դեպքում ասում էր, որ պատասխան չունի, կքննարկի ոլորտի նախարարի հետ: Սա նշանակում, է, որ նա 40 օր լինելով վարչապետ, դեռ չի հասցրել ծանոթանալ մեր տնտեսության բոլոր ճյուղերին: Բայց մյուս կողմից էլ նա չի փորձում մանեւրել ու խաբել: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանին դուր եկավ Կ. Կարապետյանի այդ դիրքորոշումը, որ եթե չգիտի հարցի պատասխանը, պարզ ու անկեղծ ասում է՝ չգիտեմ: «Առաջին անգամ է, որ պետական պաշտոնյան ասում է՝ չգիտեմ: Ում ինչ հարց տալիս ես, այդ հարցի պատասխանը գիտի, բայց զգում ես՝ չգիտի, բայց ուզում է ցույց տալ, թե գիտի»,- ասաց նա:

Իսկ ընդհանուր առմամբ գոնե երեկ կառավարության ծրագրի քննարկումն այնքան էլ սուր քննադատություններով չուղեկցվեց: Կառավարության ծրագրի, բյուջեի նախագծի կամ կատարողականի քննարկումները սովորաբար ընդդիմության համար լավագույն առիթն են՝ վեր հանելու մեր երկրում առկա ծանր խնդիրներն ու քննադատել իշխանություններին: Եվ տրամաբանական կլիներ, որ մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակի պայմաններում ընդդիմությունը իշխանության դաշտում երեկ քարը քարի վրա չթողներ: Մինչդեռ երեկվա քննարկումից տպավորություն էր ստեղծվում, թե կամ մեր երկրում խնդիրներն այդքան էլ ծանր չեն, կամ Ազգային ժողովում ընդդիմություն չկա: ՀԱԿ-ը ընդհանրապես չէր մասնակցում այդ քննարկմանը, «Օրինաց երկրի» պատգամավորները բավականին մեղմ էին: «Բարգավաճ Հայաստանն» այլեւս չունի Տիգրան Սարգսյանի վարչապետության օրերի էնտուզիազմը:

Միայն ԲՀԿ խմբակցության ղեկավար Ն. Զոհրաբյանն իր ելույթում սուր հարցադրումներ արեց, թե Կ. Կարապետյանը պատրաստվո՞ւմ է պետական համակարգում վերացնել «ատկատներն» ու բյուջեի գողությունը: «Ինձ մոտ դեժավյուի տպավորություն է, գեղեցիկ բառեր՝ պայքար կոռուպցիայի, մենաշնորհների, ստվերի դեմ: Ես չեմ հանդիպել կառավարության մի ծրագրի, որտեղ ասվում է, թե գալու ենք, զբաղվենք գանձագողությամբ կամ քանդենք տնտեսության ողնաշարը: Ես չեմ կարծում, որ պետք է կախարդական փայտիկ լինի, որ հայտնաբերվի, թե ովքեր են Հայաստանում մոնոպոլիստները, մի մասն այստեղ է նստած, մի մասը այստեղից դուրս է: Բայց դրանց դեմ պայքարելը բարդ է, որովհետեւ դրանք այն մարդիկ են, ովքեր նպաստում են իշխանության վերարտադրությանը: Հիմա Դուք կունենա՞ք այդքան վճռականություն` կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Եթե կունենաք, ինչպես ասում են՝ no comment: Բայց ես առանձնապես լավատես չեմ: Չգիտեմ, կկարողանա՞ք կպնել մոնոպոլիստներին, ովքեր 2017թ. ապրիլի 2-ին գռանդիոզ ընտրակեղծիքներով ապահովելու են իշխանության վերարտադրությունը: Ձեզ թույլատրվա՞ծ է կտրել այն ճյուղը, որի վրա այս տարիներին բազմել է իշխանական համակարգը: Ես չգիտեմ՝ ինչ կլինի Ձեր անվտանգության հետ, բայց եթե պատրաստ եք գնալ դրան եւ կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը, մենք պատրաստ ենք լինել Ձեր դաշնակիցը»,- հայտարարեց պատգամավորը:

Հավանաբար կառավարության հանձնարարությամբ Ն. Զոհրաբյանին նույն խոսքերով հակադարձեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Անկեղծ ասած՝ ուզում եմ երկրորդել իմ գործընկերներից մեկին: Ինձ մոտ էլ է դեժավյու: Կառավարության ծրագիրը քննարկելիս նույն ելույթները, նույն էմոցիան, նույն էքսպրեսիան: Ոչինչ չի փոխվել: Ակամայից հիշեցի Ջորջ Օրուելի խոսքերը: Քաղաքական լեզուն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ոչ ճշմարիտը հնչի ճշմարտանման, որ օդը հնարավոր լինի բռնել ձեռքերով եւ հանցագործությունը հնարավոր լինի հիմնավորել»,- հայտարարեց նախարարը:

Իսկ կառավարության ծրագրի քննարկումը կշարունակվի նաեւ այսօր:

Տպել
3383 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան