Սերժ Սարգսյանը պետք է մանրից իրերը հավաքի՞. Փաշինյանը՝ վարչապետին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյանին:

«Մենք սովոր ենք, որ այստեղ վարչապետները Կառավարության ծրագրերը ներկայացնելիս հղում են անում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին: Միգուցե դուք մտածում եք, որ Սերժ Սարգսյանը գլխովին ձախողե՞լ է իր նախընտրական ծրագիրը, թե՞ մտածում եք, որ ձեր եւ իր անունների կապվելը կարող է վարկաբեկիչ նշանակություն ունենալ ձեր կառավարության վրա: Ընդհանրապես, ի՞նչ եք մտածում, քանի որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, պետք է մանրից իրերը հավաքի՞ եւ իշխանության ժառանգականության հարցերը լուծի՝ այդ կոնտեքստում ձեր դերակատարումն ինչպե՞ս եք պատկերացնում»,- հարցրեց նա:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ անդամ չէ:

Փաշինյանը հետաքրքրվեց՝ կառավարության անդամներն ո՞ւմ են համարում իրենց առաջնորդ՝ վարչապետին, թե՞ Սերժ Սարգսյանին:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի կողմից արված այն հայտարարությունը, որ մոնոպոլիաները միշտ չէ, որ վատն են.

«Դուք ասում եք՝ կարեւոր է, թե ինչպես են դրանք ձեւավորվել: Հիմա օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի շաքարային մոնոպոլիան օրինակա՞ն է ձեւավորվել, թե՞ ոչ օրինական»,- հարցեց պատգամավորը՝ ձեռքով ցույց տալով դեպի Սամվել Ալեքսանյանի կողմ, ով այդ պահին նստած էր նիստերի դահլիճում, ապա հիշատակեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան հետ առնչվող մոնոպոլիաները:

«Բանանի մոնոպոլիան օրինակա՞ն է, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հեռուստատեսային դաշտում ունի գերիշխող դիրք, այն օրինակա՞ն է, թե՞ ոչ, այնտեղ անելիք տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ»,- հարցրեց նա:

Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր ՀՀԿ-ականների բնորոշումներին՝ նորանշանակ վարչապետի մասին:

«Երբ դուք նշանակվել էիք վարչապետ, ես կարդում էի, որ պատգամավորներն ասում էին՝ Կարեն Կարապետյանը լավ կառավարիչ է, լավ մենեջեր է: Վարչապետի կապակցությամբ նենց ասում են՝ մենեջեր, մենեջեր, տպավորություն է՝ Երեւան-սիթիի տնօրեն են նշանակում: Բայց ամեն դեպքում, ես նայեցի Հայռուսգազարդի՝ ձեր պաշտոնավարման ժամանակ 2009 թվականին ունեցել է 2 տոկոսից ավելի գերնորմատիվային կորուստ, տարին 4 միլիարդ դոլարի գազ անհետ կորել է, ու ոչ մեկ չգիտի դրա տեղը: Հիմա սա լավ կառավարման մասին է վկայո՞ւմ , թե՞ չէ»,-հարցրեց նա:

Պատասխանելով պատգամավորի հարցադրումներին վարչապետն ասաց.

«Հարցին, թե ինչպես եմ վերաբերվում Սերժ Սարգսյանին՝ շատ հարգալից, թե Կառավարության անդամներն ինձ ոնց են վերաբերվում իրենցից հարցրեք: Շարունակակա՞ն է, թե՞ չէ Սերժ Սարգսյանի ծրագիրը, այո, ինձ հրավիրել է վարչապետ աշխատելու Սերժ Սարգսյանը»:

Վարչապետը, ըստ էության, չպատասխանեց պատգամավորի այն հարցադրմանը, թե Կառավարության անդամների առաջնորդն ինքն է, թե՝ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով մոնոպոլիաների դեմ պայքարին, վարչապետն ասաց.

«Ինչպես ենք պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի եւ այլոց մոնոպոլիաների դեմ. շատ պարզ: Խաղի կանոնները բոլորի համար լինելու են նույն ձեւի: Թե ոնց են իրենց մոնոպոլիաներն առաջացել, այս պահին ես համարում եմ, միգուցե ձեւակերպումս մի քիչ կոռեկտ չէ՝ հետաքրքիր չի ինձ բառը, բայց լինելու է բաց դաշտ, ով կլինի ավելի հաջողակ՝ ժամանակը ցույց կտա»:

Ինչ վերաբերում է Գազպրոմ Արմենիայի հետ կապված պատգամավորի դիտարկմանը, Կարեն Կարապետյանն ասաց.

«Հպարտ եմ, որ կառավարել եմ այդ ընկերությունը, պարոն Փաշինյան, եւ համարում եմ ամենակայացած ընկերություններից մեկը: Այդ ընկերությունը մեկ միլիարդ դոլարի ներդրում է արել ՀՀ-ում: Աշխարհում ամենագազիֆիկացված երկիրն է աշխարհում, ինչ վերաբերում է գերնորմատիվային կորուստներին, այդ ընկերությունը եւ մեր ռեգուլյատորն ունեն կոնֆլիկտ: Այն նորմատիվը, որով հաշվարկվում է, Գազպրոմ Արմենիայի կորուստը դրանից ցածր է, բայց այն տոկոսը, որ դրված է սակագնում, դրանից բարձր է»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով վարչապետի պատասխանին ասաց.

«Ասացիք, որ Սերժ Սարգսյանին վերաբերվում եք շատ հարգալից, ինչի իշխանության մեջ մարդիկ կան, որոնց ոչ հարգալի՞ց եք վերաբերվում»:

Վարչապետը փորձեց ընդհատել, Փաշինյանը հիշեցրեց, որ «հիմա պետք է լուռ լսի, իր պատասխանելու հերթն էլ կգա»:

«Այսինքն՝ Սերժ Սարգսյանին վերաբերվում եք որպես միջին վիճակագրական իշխանավորի՞, թե՞ ավելի բարձր կամ ցածր»,- հարցրեց նա:

Խոսելով մոնոպոլիաների դեմ պայքարի վարչապետի հայտարարության մասին, պատգամավորն ասաց.

«Հիմա ասում եք, որ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի իշխանության տարիներին շաքարի, բանանի դաշտը փա՞կ է եղել»:

Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Գազպրոմը կորուստները նվազեցնելու ուղղությամբ ներդրումներ չի արել:

Վարչապետը պատասխանեց, որ հարց է հնչել ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյանին, ինքն էլ պատասխանել է:

Տպել
4796 դիտում

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա