Հարուստ ենք արդար աշխատանքով. ասում է ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը

20/10/2016 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

Աջափնյակի գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը մեր թերթին տված հարցազրույցում լուրջ մեղադրանքներ էր ներկայացրել Արման Սահակյանին եւ նրա հորը՝ ասելով, թե ինքը թույլ չի տա, որ ազգը դառնա Սահակյանների ընտանիքի ճորտը։ Երեկ, թաղապետի վճռական այս պնդման առիթով, զրուցեցինք Արման Սահակյանի հոր՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։ 

- Պարոն Սահակյան, ձեր որդու հիմնական մրցակիցը հայտարարել է, որ ինքն իր թեկնածությունը կրկին առաջադրել է, որպեսզի ազգը չդառնա ձեր ընտանիքի ճորտը։ Դուք նրա այդ մղումը համարո՞ւմ եք ազնիվ։

- Անբարոյականությունն իր չափերն ունի, եւ երբ այդ չափերը խախտվում են՝ արդյունքը վերածվում է զավեշտի, ինչպիսին «ՀԺ»-ին՝ Արծրուն Խաչատրյանի տված հարցազրույցն էր։ Նվազագույն մտավոր ունակություն ունեցողը կհասկանար, որ այդ հարցազրույցը կատարյալ հակագովազդ է հենց Արծրուն Խաչատրյանի համար։ Այսինքն, ինքն իր համար ապահովել է ընտիր հակագովազդ։ Սակայն, դա հասկանալու համար պետք է ունենալ գոնե նվազագույն մտավոր ունակություններ, ինչը, ինչպես համոզվեցինք, տվյալ անձի դեպքում բացակայում է։ Ես կարծում էի, որ թերուս լինելը մարդու մտավոր ունակությունների վրա չպետք է այդքան ազդած լիներ։ Սակայն, կարծես թե, այս դեպքում սխալվել եմ։

- Այդուհանդերձ, հայտնի է, որ դո՛ւք եք եղել Արծրուն Խաչատրյանի հայոց լեզվի եւ գրականության դպրոցական ուսուցիչը, ու հիմա ասում եք, թե նա թերուս է։ Լա՛վ սովորեցրած լինեիք...  

- Այո, ես իսկապես եղել եմ նրա ուսուցիչը եւ, փաստորեն, երեւի թե իմ մեղավորությունն ունեմ նրա մտավոր ներկա վիճակի համար։ Չնայած, նրա դեպքում սովորեցնելը ոչինչ չի տվել։ Պարզապես անթույլատրելի է նման կրթական մակարդակով դուրս գալ քարոզարշավի։ Եւ, ի դեպ, խիստ դրական եմ համարում, որ այդ հարցազրույցի միջոցով հասարակությունը հասկացավ, թե ով է Արծրուն Խաչատրյանը, եւ ով է այսքան տարիներ ղեկավարել Աջափնյակ համայնքը։

- Գործող թաղապետը պնդում է, որ Աջափնյակի համար ինքը շատ բան է արել. բացել է բարեգործական ճաշարաններ, կառուցել է Սողոմոն Թեհլերյանի արձանը եւ այլն։ 

- Ես չգիտեմ, թե նա ում արձանն է կառուցել, սակայն, փաստն այն է, որ այսօր Աջափնյակ համայնքն իր տեսքով, իր կենցաղով Երեւան քաղաքի մաս չի կազմում։ Չեմ կարծում, որ թաղապետի ամենամեծ գործը օտարների, միջազգային հումանիտար կազմակերպությունների հաշվին ճաշարան բացելը պետք է լինի։ Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ մեր ընտանիքը նման ճաշարաններ ամեն օր կարող է բացել։ Սակայն, ազնիվ չէ քարոզարշավի օրերին, օգտագործելով ծերերի եւ սոցիալապես անապահովների գործոնը, նման քայլեր անել։ Չի կարելի դրսի կազմակերպությունների հաշվին ինչ-որ ռեյտինգներ ապահովել եւ մտածել, թե գործ ես անում։ Իրականությունն այն է, որ այսօր Արման Սահակյանը պայքարում է ոչ թե թաղապետ Արծրուն Խաչատրյանի, այլ մի անձի դեմ, ում հաջողվել է այս տարիների ընթացքում կատարելապես վարկաբեկել թաղապետի պաշտոնը։

- Ասացիք, որ ամեն օր կարող եք ճաշարաններ բացել։ Ի դեպ, Ա. Խաչատրյանը եւս այն կարծիքին է, որ դուք լիքը փողեր ունեք, մինչդեռ ինքը չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ՝ ձեր որդու պես իր գովազդային պաստառներն ամենուր փակցնել։

- Որ լիքը փողեր ունենք՝ դա միանշանակ է։ Եւ դա մեր արդար աշխատանքի արդյունքն է։ Իսկ Արծրուն Խաչատրյանի չքավորության աստիճանը որոշելու համար կարելի է նայել համայնքի այն բազմաթիվ կրպակներին ու խանութներին, որոնց վրա փակցված են իր նկարները։ Այնպես որ, չարժե տառապել աղքատի հոգեբանությամբ հարուստ մարդու բարդույթով։

- Պարոն Սահակյան, դարձյալ Արծրուն Խաչատրյանի պնդմամբ, ՀՀԿ ղեկավարությունն իրեն պաշտոն է առաջարկել՝ թաղապետի թեկնածու չառաջադրվելու դիմաց։ Եղե՞լ է նման բան։

- Այո, ես ինքս եմ իրեն այլ աշխատանք առաջարկել՝ իր ունակություններին համապատասխան, բայց նրա գրագիտությունը թույլ չի տվել դա հասկանալ։ Այդուհանդերձ, ընտրություններից հետո մենք կանենք այնպես, որ նա եւս իր հանապազօրյա հացն ունենա։ Բայց՝ բացառապես իր հաշվին, ոչ թե թաղապետարանի բյուջեի։

- Դուք, կարծես թե, կանխորոշեցիք ընտրությունների ելքը։ Սակայն ձեր մրցակցի թիկունքին կանգնած է Աղվան Հովսեփյանը։ Բացի այդ, Արծրուն Խաչատրյանը պնդում է, որ ինքը գնալու է արդար ընտրությունների, իսկ 99-ի ընտրություններում հնչած կրակոցների մեղավոր համարում է ձեր թիմին՝ ասելով, որ այդ ժամանակ կրակողներից մեկն էլ Արման Սահակյանն է եղել։  

- Կարծում եմ, իմ մտերմությունն Աղվան Հովսեփյանի հետ թույլ է տալիս հավատալու, որ նրանք այլ, անընդունելի մեթոդների չեն դիմի եւ իսկապես կգնան արդար ընտրությունների։ Իսկ ինչ վերաբերում է, թե, իբր, 99-ին կրակել է Արման Սահակյանը, ապա նրան ճանաչողը չի հավատա այդ կարգի անհեթեթություններին։ Եւ եթե Արման Սահակյանը երբեւէ կրակել է, ապա դա եղել է պատերազմի ժամանակ։ Մինչդեռ նույն այդ ժամանակ Արծրուն Խաչատրյանն ընդամենն իր որովայնի խնդիրն էր լուծում։

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
1466 դիտում

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան