Դատական. մեկ պատվիրատու, երկու գործ

20/10/2016 schedule14:38

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

Երեկ Երեւանի 2 դատարաններում զուգահեռաբար 2 աղմկահարույց գործերի դատաքննություն էր ընթանում՝ հոկտեմբերի 27-ի եւ Տիգրան Նաղդալյանի: Եթե մեկում դատավարությունը նոր-նոր է մտնում հունի մեջ, ապա մյուսում՝ եզրափակիչ փուլում է: Մի գործում մեղադրյալի աթոռին նստածը Վազգեն Սարգսյանին սպանողն է, մյուսում՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը:

Սակայն մի բանով այդ դատավարություններն, այնուամենայնիվ, նման են. երկուսում էլ դատարանը չափազանց կաշկանդված է եւ պարտադրված է հնազանդորեն կատարել իշխանությունների պատվերը: Ի դեպ, եթե Նաղդալյանի գործով դատավոր Սարո Արամյանը չափազանց թերի դատաքննություն է վարում, ապա ոչ ոք չի կարող ժխտել 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի՝ ցանկացած ապօրինի որոշում օրենքի շրջանակներում տեղավորելու վարպետությունը:

Հոկտեմբերի 27. կազմակերպիչների փնտրտուքը շարունակվում է

Որքան մոտենում է դատավարության ավարտը, այնքան շիկանում են կրքերը: Մասնակիցներն արդեն չեն թաքցնում իրենց իրական վերաբերմունքը գործի եւ միմյանց նկատմամբ, խոսում են ամեն ինչի մասին, անում են հայտարարություններ, որոնք առաջ չէին անի: Թվում էր՝ երեկ պետք է քննարկվեր նախորդ նիստում մեղադրող Գագիկ Ավետիսյանի արած միջնորդությունը՝ դատաքննությունն ավարտելու եւ վիճաբանությունների փուլին անցնելու վերաբերյալ, սակայն դատավորը նախորդ նիստում կողմերին առաջարկել էր դատաքննությունը լրացնելու միջնորդություններ անել:

Դատավարության մասնակիցները միջնորդությունների մի ամբողջ փաթեթ էին պատրաստել եւ դրանք հեղեղի պես թափեցին դատավորի գլխին: Դրան նպաստեց նաեւ դահլիճի միտինգային տրամադրությունը. ուրբաթ օրվա հանրահավաքում մարդկանց կոչ էին արել խանգարել իշխանությունների՝ դատը կոծկելու ծրագրի իրականացմանը եւ գալ դատարան: Դահլիճը վաղուց այդքան լիքը չէր եղել: Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի եւ Լյովա Եղիազարյանի հայտարարությունները դահլիճը ողջունում էր ծափերով, իսկ Գագիկ Ավետիսյանի ելույթները՝ դժգոհ բվվոցով: Մթնոլորտն այնքան էր շիկացած, որ անգամ զգուշացումները եւ դահլիճից հեռացնելը չէին օգնում:

Միջնորդությունները, մասամբ, մինչ այժմ ասվածի կրկնությունն էին, մասամբ՝ հռետորական հարցադրումների էին նմանվում եւ նկատելի էր, որ ժամանակ շահելուց բացի, նաեւ մի նպատակ ունեն՝ դրանք արձանագրել տալ գործում, որ հետագայում պայքարը շարունակելու հիմք լինի: Միայն Օլեգ Յունոշեւը մոտ 15 միջնորդություն ներկայացրեց դատարանին: Պետք է նկատել, որ դատավոր Ուզունյանը նախանձելի «հետեւողականությամբ» մերժեց բոլոր միջնորդությունները, միաժամանակ հասկացնելով, որ հետագա միջնորդություններն էլ են արժանանալու նույն ճակատագրին:

Նկատենք նաեւ, որ տվյալ դեպքում դատավորը ոչ թե արբիտրի դեր էր խաղում՝ լսելով կողմերին եւ նրանց հավասար մրցակցության պայմաններում որոշումներ կայացնելով, այլ կատարում էր բացառապես մեղադրողի ցանկությունը: Միջնորդությունների մեծ մասին կողմ էին ե՛ւ ամբաստանյալները, ե՛ւ տուժողների ներկայացուցիչները, ե՛ւ պաշտպանական կորպուսը, սակայն դրանք մերժվում էին, քանի որ դեմ էր մեղադրող Գագիկ Ավետիսյանը: Անդրադառնանք միջնորդություններին: Տուժողների ներկայացուցիչները միջնորդեցին դատարան հրավիրել Մանվել Բադեյանին եւ Գուրգեն Եղիազարյանին, նաեւ Խաչիկ Հովհաննիսյանի ու ոստիկան Անդրանիկ Դարբինյանի միջեւ առերեսում անել, քանի որ այս անձանցից միայն Հովհաննիսյանն է կարմիր նախասրահում տեսել Արմենակյանին:

Իսկ Անդրանիկ Դարբինյանը դատարանում պատմել է, որ դեպքից մի քանի օր անց Խ.Հովհաննիսյանն իրեն ասել է, որ ինքն ու Արմենակյանը կարմիր նախասրահ են բարձրացել միասին՝ ճաշարանից, կրակոցները լսելուց հետո: Յունոշեւը միջնորդեց նաեւ Արմենակյանի վերաբերյալ դատաքրեագիտական համալիր փորձաքննություն նշանակել: Ն.Հունանյանն առաջարկեց փորձագետներին հարց առաջադրել, թե ինչպես է պատահել, որ Արմենակյանի վրա կրակված 4 կրակոցից միայն մեկ պարկուճ է հայտնաբերվել, իսկ այդքան մոտ տարածքից կրակելու դեպքում նրա հագուստների վրա «լրացուցիչ լիցքեր» չեն հայտնաբերվել:

Մեղադրող Ավետիսյանը հայտարարեց, որ իրենց համար լիովին ապացուցված է Արմենակյանի սպանությունը եւ սկսեց դաս տալ տուժողներին, թե՝ բավական է ամբաստանյալների հովանավորությամբ զբաղվեք. «Նրանք ծանր հանցագործություն են կատարել ազգի առաջ»: Անգամ Անահիտ Բախշյանի զայրացած խոսքը. թե՝ «պրն Ավետիսյան, այդպիսի բան մի ասեք՝ տգեղ է, մի սպառեք ձեր նկատմամբ վստահության պաշարը, ոչ ոք չի կասկածում, որ սրանք մարդասպաններ են, բայց որ կան էլի մարդիկ, որ մասնակից են այս ոճրագործությանը, դրան էլ չենք կասկածում», չսթափեցրեց նրան:

Ավետիսյանը շարունակում էր խոսել բարոյականությունից եւ մեղադրել Արամ Սարգսյանին՝ իր եղբորը սպանողին հովանավորելու մեջ: Նրա ելույթը հատկապես սպանիչ դարձավ Արամ Սարգսյանի հայտարարության հրապարակումից հետո, որտեղ նա գնահատական էր տվել դատավարությանը եւ դատարանի վրա ճնշում գործադրող իշխանություններին: Նաեւ զգուշացրել էր, թե հնարավոր է՝ անիմաստ համարի իր ներկայացուցիչների մասնակցությունը դատավարությանը: Ապա տուժողները միջնորդեցին դատարան հրավիրել Ալեքսան Հարությունյանին, Աստվածատուր Պետրոսյանին, Մանվել Գրիգորյանին: Կարեն Հունանյանն ավելացրեց՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որոնք բանակցել են Նաիրի Հունանյանի հետ:

Դատավորը չդիմացավ. «Այստեղ անընդհատ մեղադրանք է հնչում հանրապետության նախագահի հասցեին, որը բանակցել է եւ կանխել արյունահեղությունը»: Ինչին արձագանքելով՝ Կ.Հունանյանն ասաց. «Եթե Դուք իմ ասածն այդպես ընկալեցիք, ապա սխալվեցիք, նրանց ցուցմունքներն առնչվում են մեղադրանքի ծավալին»: Ապա Լ.Եղիազարյանը միջնորդեց գտնել եւ դատարան բերել ԱԱՆ աշխատակից ոմն Սերոբի, որը Արմեն Հունանյանի (երրորդ եղբոր) ընկերն է եւ մասնակցել է ահաբեկչության կազմակերպմանը: Ն.Հունանյանն ավելացրեց, որ Սերոբի ապրելու վայրը հայտնի է, այդ մասին ինքը ցուցմունք է տվել, եւ նրան գտնելը բարդ չէ:

Հաջորդը Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին դատարան հրավիրելու միջնորդությունն էր: Վ.Գասպարյանը 27-ից հետո «Ինչպես է դա պատահել» ռուսական հաղորդման մեջ, ասել է, որ իր աշխատակցին բժշկի հագուստով ուղարկել է ԱԺ դահլիճ եւ նրանից կարեւոր տեղեկություններ իմացել: Բացի այդ, Գասպարյանը հաղորդման մեջ ասել է, որ առանց հատուկ ծառայությունների մասնակցության՝ այս ահաբեկչությունը հնարավոր չէր լինի կատարել: Այս մտքերը եթերից դուրս էին մնացել, բայց Յունոշեւը ծանոթացել էր դրանց:

Ահաբեկչության նախապատրաստվածության վերաբերյալ կարծիքը Յունոշեւը հիմնավորեց նաեւ ՌԴ ՆԳ հատուկ բանակի «Վիտյազ» խմբի անդամ Ա.Կուզովնիկի եզրակացությամբ, որին ուղարկվել էին ամբաստանյալների հարցաքննությունները եւ տեսաժապավենը: Նա գրել էր, որ սա անպայմանորեն նախապատրաստված, նախավարժանք անցած խմբի կողմից է իրականացվել: Եվ նրանց անպայման ղեկավարել են դրսից: Միջնորդությունների հեղեղը կշարունակվի այսօր:

Արմեն Սարգսյանի համար հրապարակվում են ցուցմունքները

Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատական նիստը, ինչպես միշտ, սկսվեց 1 ժամ ուշացումով. պարզվեց՝ պատճառը Ֆելիքս Առուստամյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն է, որը գնացել է ինչ-որ վճարովի դասընթացների եւ 2 օր չի ներկայանա դատարան: Ֆ.Առուստամյանին առաջարկվեց հրաժարվել պաշտպանից, նա էլ առաջարկեց առանց պաշտպանի նիստ անել: Ապա դատարանն անցավ նախորդ նիստում վեճի տեղիք տված միջնորդության քննությանը՝ ներգրավե՞լ արդյոք Ռոբերտ Գրիգորյանին որպես Արմեն Սարգսյանի պաշտպան, թե՞ ոչ: Մեղադրողները կրկին պնդեցին, որ դեմ են, սակայն, հավանաբար, քննարկումների արդյունքում հասկացել էին, որ դա պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում է, ուստի ասացին. «Լուծումը թողնում ենք դատարանին»:

Դատարանը թույլատրեց Ռ.Գրիգորյանին՝ զբաղեցնել իր տեղը: Միեւնույն ժամանակ դատավորը մարտական տոնով հայտարարեց. «Դատավարությունը ձախողելու, դատարանին փակուղի մտցնելու յուրաքանչյուր փորձ դատապարտելի է»: Սա նշանակում է՝ պաշտպանները միջնորդություն չպետք է անեն, հայտարարություններ ու առարկություններ՝ եւս, այլ սուսուփուս պետք է նստեն եւ հետեւեն, թե ինչպես է Սարո Արամյանը կատարում վերադասի հրահանգները: Այս սցենարը Արմեն Սարգսյանի պաշտպաններին բոլորովին ձեռնտու չէ, ուստի նրանք դիմադրում են՝ որքան հնարավոր է: Երեկ Սարո Արամյանի թիրախում էր հայտնվել Արմեն Սարգսյանի պաշտպան Ամալյա Ավագյանը:

Նախ, դատարանը մերժեց նրա միջնորդությունը՝ վկա Գայանե Մելքոնյանին (Ապերի կնոջը) դահլիճից հեռացնելու մասին (պաշտպանը մտադիր էր հետագայում նրան հարցաքննել): Հաջորդ միջնորդությունը, որը վերաբերում էր Ա.Սարգսյանի՝ դատարանից հեռացված պաշտպան Հովիկ Արսենյանին, դատավորն ընդհանրապես թույլ չտվեց կարդալ: Արգելում եմ ու վերջ: Ա.Ավագյանի առարկությունները, թե՝ «լսեք, հետո մերժեք, սա Ձեր արած միջնորդությանն է վերաբերում», չօգնեցին. դատավորը վճռական էր՝ չեմ թողնում ու վերջ:

Հավանաբար ուզում էր ասել, որ այդ անունը այս դատարանում չպետք է հնչի: Պաշտպանին դեղին քարտ ցույց տալուց հետո, դատարանն անցավ 6 ամբաստանյալների ցուցմունքների հրապարակմանը, որոնք հարցաքննվել են Արմեն Սարգսյանի բացակայությամբ: Ըստ օրենքի, Սարգսյանին պետք է ծանոթացնեն այդ ցուցմունքներին, որից հետո նա պետք է հարցաքննի նրանց եւ ապա ցուցմունք տա: Դատավորը խոստացավ, որ ամեն օր նիստ է անելու: «Շատ ենք ուշացել»,- բազմանշանակ տոնով ասաց նա:

Արմինե Օհանյան

Տպել
1346 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին