Ավելի շատ իմիտացիա, քան աշխատանք. հրդեհի վտանգները Հայաստանում

19/10/2016 schedule13:15

Հայաստանում վերջին տարիներին առանձնակի դաժանությամբ աչքի ընկած հրդեհներ չեն եղել, բայց աշխարհում այդպիսի դեպքերի թիվը մեծ է… Հայտնի են տասնյակ հրդեհներ, որոնց զոհ է գնացել 1000-ից ավելի մարդ:

Եղել են անգամ դեպքեր (1923թ., Ճապոնիա), երբ հրդեհի հետեւանքով անհայտ կորածների ու զոհերի քանակը կես միլիոնի է հասել… Ու, թեեւ Երեւանը (կամ Հայաստանի որեւէ այլ քաղաք) ստվարաթղթից չի կառուցված (ինչպես նախորդ դարասկզբի Տոկիոն), «հարմար» վայրում ու «հարմար» ժամին սկսված հրդեհը կարող է առանց մեծ դժվարության մի քանի տասնյակ մարդու կյանք խլել:

Փորձենք քննարկել, թե որքան լուրջ է մեր երկրում դրված հրդեհային անվտանգության հարցը:

Խնդիրներ

Անցյալ տարվա բուսաբանական այգու հրդեհը տեւեց 3 ժամ եւ 20 րոպե եւ, ինչպես գրել էինք, այն խոցեց 15 հա տարածք: Դրա մեկուսացմանն ու մարմանը ներգրավված էին 6 մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար մեքենա: Այստեղ էլ պարզվեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (այն ժամանակ այդ նախարարությունը դեռ չէր կիսվել) փրկարար ծառայությունը չունի հակահրդեհային որեւէ թռչող սարք (ուղղաթիռ կամ ինքնաթիռ):

Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի զգալի մաս որեւէ կերպ հնարավոր չէ հասնել որեւէ ավտոմեքենայով:

Ու թեեւ Ճապոնիայից նվեր ստացած հրշեջ մեքենաները լավն են եւ, կարծես, փրկարարների մասնագիտական հմտությունները բարձր մակարդակի վրա են, կան իրավիճակներ, երբ առանց ուղղաթիռի կամ ինքնաթիռի հրդեհ մեկուսացնելը եւ մարելը ֆիզիկապես հնարավոր չէ:

Ու, թեեւ Բուսաբանական այգին անհասանելի վայր չէ, եւ այդտեղ ծագած հրդեհը հնարավոր է մարել հրշեջ մեքենաների օգնությամբ, տխուր փորձը վկայեց, որ դա շատ դժվար էր անել առանց օդային միջոցների: Եվ միայն երջանիկ պատահականության շնորհիվ բուսաբանական այգում չտուժեց կարմիր գրքում ներառված բուսականությունը, քանի որ հրդեհը բռնկվել էր այգու չօգտագործվող տարածքում: Այլ կերպ ասած, կարելի է  արձանագրել, որ ՀՀ-ում փրկարար ծառայության հրշեջների համար անհասանելի են երկրի տարածքի զգալի մասում բռնկվող հրդեհները, իսկ անգամ հասանելի, բայց մեծ հրդեհները մարելը մեծ դժվարություն է ներկայացնում:

Ընդ որում, այստեղ հարկ է արձանագրել, որ փրկարարական ուղղաթիռի կարիք ունի նաեւ շտապ օգնության ծառայությունը… Ավելին, այդ ծառայության ուղղաթիռը պետք կգա շատ ավելի հաճախ եւ առնվազն ամիսը մի քանի անգամ կփրկի մարդկային կյանքեր (մասնավորապես, ձմռանը, երբ որոշ հատվածներ անհասանելի են ավտոմեքենաների համար): Բայց դա քննարկման առանձին առարկա է:

Ճապոնիայից նվեր ստացած հրշեջ մեքենաների շնորհիվ հայաստանցի փրկարարները գոնե նորմալ ավտոմոբիլային տեխնիկայով են ապահովված:

Բայց միմիայն տեխնիկան բավարար չէ: Անհրաժեշտ է, որ բոլոր շինությունները համապատասխանեն հրշեջ անվտանգության նվազագույն չափանիշներին:

Ու թեեւ շենքերի մեծ մասը կառուցվել է վաղուց եւ այժմ դրանք վերակառուցելն անհնար է, հրշեջ անվտանգության չափանիշները չեն արդիականացվում, եւ նոր կառուցվող շինությունների մեծ մասը չի բավարարում առաջադեմ աշխարհի հակահրդեհային չափորոշիչներին:

Ռեզերվային օդափոխման համակարգերի, վթարային ելքերի, հրդեհային (վթարային) աստիճանների եւ ժամանակակից անվտանգ շենքի մի շարք այլ բաղադրիչների մասին Հայաստանում առ այսօր չենք լսել... Եվ հատուկենտ շինություններ են դրանց բավարարում:

Ու մինչդեռ սեյսմիկ անվտանգության կանոնները (գոնե թղթի վրա) արդիականացվել են հետխորհրդային ժամանակաշրջանում, հրշեջ անվտանգության հետ կապված՝ մենք արդեն տասնամյակներ շարունակ դոփում ենք տեղում:

Իմիտացիա

Հայաստանի իշխանությունները առհասարակ չեն համարում, որ փրկարար սարքավորումների վրա արժե փող ծախսել: Հրշեջ մեքենաները նվեր են ստանում Ճապոնիայից, շտապ օգնության մեքենաները՝ Չինաստանից, եւ այլն... Գումարային առումով, մեր երկրի փրկարարական ոլորտը դրամաշնորհային աջակցություն է ստացել Եվրոպական Միությունից, ՄԱԿ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից, Լեհաստանից եւ տարբեր միջազգային կառույցներից:

Բայց, ցավոք սրտի, այդ գրանտներից եւ որեւէ մեկը չի նախատեսել ուղղաթիռի գնում: Եվ մեր փրկարարները չեն ունենա ուղղաթիռ, քանի դեռ արեւմուտքը մեզ չի նվիրել այն կամ գրանտ տվել այն գնելու համար:

Այս պայմաններում, իմիջիայլոց, զարմանալի չի լինի, եթե կառավարությունը որոշի ուղղաթիռ գնել ոչ թե փրկարարների ու հրշեջների համար, ոչ թե շտապ օգնության համար, այլ հենց ոստիկանության, իսկ մարդկային կյանքեր փրկելու համար ուղղաթիռների հարցը թողնի այլ պետությունների հույսին:

Որակյալ աշխատանքի փոխարեն արտակարգ իրավիճակների նախարարությունում բավական բարձր մակարդակի վրա է սեփական PR-ը: Այստեղ իրենք կրկնօրինակել են ոստիկանության փորձը, որը երբեմն ավելի շատ աշխատանքի իմիտացիա է անում, քան աշխատանք, ինչի համար եւ պահում է TV-հաղորդաշար, թերթ ու լրատվական մի ահռելի վարչություն:

Արտակարգ իրավիճակների ոլորտում գործունեության իմիտացիայի կուլմինացիան, թերեւս, 2014 թվականի նոյեմբերի 28-ին կառավարության 3-րդ շենքում իրականացված ուսումնական վարժանքն էր, որի շրջանակներում էվակուացվեցին մի քանի նախարարությունների աշխատակազմեր եւ իրականացվեց հրդեհի մարման իմիտացիա…

Իսկ զավեշտալին այն էր, որ հրշեջ մեքենաները ու մարդկանց հերոսաբար փրկող «վիշկաները» հարմար կերպով տեղակայվել էին այնտեղ, որտեղ հատուկ իրենց համար առավոտվանից ճանապարհային ոստիկանությունը հանել էր բոլոր մեքենաները: Այսինքն՝ փրկարարներն իրականացրին մի ահռելի շոու (իրոք սիրուն էր դիտվում), որը, սակայն, որեւէ կերպ չէր կարող կոչվել վարժանք, քանի որ իրական պայմաններում այդ հատվածում մեքենաներն այնպես են կանգնած, որ մարտական հաշվարկները ոչ միայն չեն կարողանա փրկարար գործունեություն ծավալել, այլ, հնարավոր է, առհասարակ չկարողանան մոտենալ կառավարական շենքի այդ հատվածին:

Հ.Գ. Անշուշտ, կասկածի տակ չենք դնում շարքային փրկարարների նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը: Սակայն, ինչպես նշվեց, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է փրկարարական աշխատանքները բարձր որակով իրականացնելու համար:

Դանիել Իոաննիսյան

Տպել
2903 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա