Դեֆոլտ գուցեեւ չլինի, բայց տնտեսական աղետի հեռանկարը հավանական է

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Հայաստանին սպառնացող դեֆոլտի մասին բուռն քննարկումների տեղիք տվեց:

«Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի եւ ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»-, մեկ նախադասությամբ հայտարարել էր Տեր-Պետրոսյանը:

Իշխանության ներկայացուցիչները սա համարեցին զուտ քաղաքական հեռահար նպատակներ ունեցող հայտարարություն: Պետք է արձանագրել, որ առաջին նախագահի հայտարարությունը զգալի ցնցում առաջացրեց, մանավանդ որ մեկ նախադասությամբ այս հայտարարությունը Տեր-Պետրոսյանն արեց երկարատեւ լռությունից հետո, արեց այն ժամանակ, երբ հասարակության որոշ խմբերում ինչ-որ հույսեր են ծագել, թե նոր կառավարությունը ինչ-որ փոփոխություններ է անելու...: Մի խոսքով, եթե սա քաղաքական հայտարարություն էր, ապա արված էր ճիշտ ժամանակին իր նախատեսած արդյունքը տալու տեսանկյունից:

 Մասնագիտական արձագանքը այս հայտարարությանը հնչեցրեց Կենտրոնական բանկը, որը սահմանումներով պարզաբանեց «դեֆոլտ» տերմինը.  «Դեֆոլտ, տվյալ դեպքում, նշանակում է  պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ եւ ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում»,- արձանագրեց ԿԲ-ն: «ՀՀ-ն կատարել եւ շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որեւէ խոչընդոտի եւ ապագայում չի նշմարվում  որեւէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին.  պարտքի եւ արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը եւ տոկոսադրույքների էական նվազումը»,- հայտարարեց ԿԲ-ն:

ԿԲ-ի հայտարարությունը արտաքուստ զուտ մասնագիտական է,  հստակ ձեւակերպումներով, ու պետական պարտատոմսերի ծավալների ու տոկոսադրույքների կանխատեսումներով համեմված: Բայց համոզի՞չ է արդյոք ԿԲ-ն իր պնդումներում: Դժվար է գտնել մի նախադեպ, որ որեւէ երկրի կենտրոնական բանկ երկրին սպառնացող դեֆոլտից ասենք մեկ կամ երկու տարի առաջ հայտարարի, թե հնարավոր է, որ դեֆոլտ լինի: Հակառակը. բոլոր այն երկրներում, որտեղ դեֆոլտ կամ դեֆոլտին նմանվող լուրջ խնդիրներ են եղել, դրանից մեկ-երկու տարի առաջ այդ երկրների ԿԲ-ները կամ կառավարությունները հայտարարել են, թե իրենց դեֆոլտ չի սպառնում: Կարող ենք գրազ գալ, որ այդ երկրի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա դեֆոլտի կամ լուրջ տնտեսական խնդիրների անհնարինությունը ձեւակերպել է մոտավորապես այնպես, ինչպես արձագանքել է մեր ԿԲ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Այլ կերպ ասած, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ թե ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունների մեջ,  անշուշտ, կա քաղաքական բաղադրիչ, եւ երկու կողմին էլ կարելի հասկանալ:

Իսկ ի՞նչ պատկեր կստացվի, եթե հայտարարություններից հանենք քաղաքական բաղադրիչը: Այսինքն, ամեն ինչին նայենք ոչ քաղաքական ` զուտ ցուցանիշների ու կանխատեսումների պրիզմայով: Այս տարի մենք մեր պետական բյուջեից հսկայական գումար ենք վճարելու պետական պարտքի սպասարկմանը: Արտաքին պարտքի սպասարկմանը ուղղելու ենք  234 միլիոն դոլար, իսկ ներքին պարտքի սպասարկմանը` մոտ 100 միլիոն դոլար: Այսինքն պետական պարտքի սպասարկմանը կուղղվի ընդհանուր առմամբ մոտ 330 միլիոն դոլար: Հաջորդ տարի արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվելու է արդեն 296 միլիոն դոլար, իսկ ներքին պարտքի սպասարկմանը ամենալավատեսական կանխատեսումներով՝ էլի մի 100 միլիոն դոլար:

Այլ կերպ ասած, հաջորդ տարի մեր պետական բյուջեից մոտ 400 միլիոն դոլար ենք հատկացնելու պարտքի սպասարկմանը: Շա՞տ է սա, թե՞ քիչ: Համեմատության համար նշենք, որ պետական բյուջեից հաջորդ տարի պաշտպանությանը ուղղելու ենք 200 միլիարդ դրամից քիչ ավելի, կամ 430 միլիոն դոլար: Ու ստացվում է, որ արդեն հաջորդ տարի պարտքի սպասարկումը մեզ վրա նստելու է մոտավորապես նույնքան, որքան ծախսելու ենք երկրի պաշտպանության վրա:

Բայց դա՝ հաջորդ տարի: Գնալով պարտքի սպասարկման ծախսը, մեղմ ասած, աճելու է:  Պարտքի սպասարկման ծախսերի  մոտակա «պիկը» 2020 թվականն է: Եթե ամեն ինչ այնպես գնա, ինչպես լավատեսորեն կանխատեսում է կառավարությունը, ապա այդ տարի պետական պարտքի սպասարկման վրա մենք ծախսելու ենք մեր պետբյուջեի 30 տոկոսը: Էլի համեմատենք: 2020 թվականին պաշտպանության, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պահպանությանը ուղղվելու է պետբյուջեի միայն 20 տոկոսը:      

Որտեղի՞ց ենք ճարելու այդքան փող: Պաշտպանության վրա կատարվող ծախսերը կրճատել չենք կարող ու թերեւս չկրճատենք, պարտքի սպասարկումը չիրականացնել չենք կարող ու հաստատ կսպասարկենք: Իսկ դա նշանակում է, որ մյուս բոլոր ոլորտներին հատկացվող գումարները կտրուկ կրճատվելու են: Դեֆո՞լտ է սա, թե՞ ոչ: Դասական սահմանմամբ սա դեֆոլտ չէ` երկիրը սպասարկում է իր արտաքին ու ներքին պարտքերը: Բայց ի՞նչ գնով... Մի խոսքով, դասական ձեւակերպմամբ «դեֆոլտ» մեզ գուցեեւ չի սպառնում: Բայց տնտեսական աղետին մոտ իրավիճակը չափազանց հավանական է: Ընդ որում, իրավիճակը կարող է այնպիսին լինել, որ ավելի լավ էր դեֆոլտ լիներ:

Տպել
6062 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել