Կառավարության ծրագրում՝ օպտիմալացում. բազմաթիվ ԾԻԳ-եր ու ՊՈԱԿ-ներ կմիավորվեն

Կառավարության ծրագրի հիմքում դրված են Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթների դրույթները, մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումներին նվիրված Սարգսյանի ելույթը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

«Կառավարության, գրեթե  բոլոր ոլորտներում կային ծրագրային դրույթներ, որոնց հիմքում դրված էր բարեփոխումների սկզբունքը՝ սկսած գնումների գործընթացից, վերջացրած հարկային մաքսային աշխատակիցների բարեփոխվելու գործընթացով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացել է ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերը, որոնց ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իշխող ուժին ներկայացրեց Կառավարության ծրագիրը:

Սահակյանը, ինչպես եւ Շարմազանովը հիշեցրեց, որ ծրագիրը վեցամսյա է եւ հիմնված է Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի վրա.

«Այս վեց ամսվա համար ծրագիրը բավականին հավակնոտ է, նաեւ պարտադրող է կառավարության համար: Բավականին հստակություններ կան մեջը, թե ինչ պետք է անեն եւ ինչպես: Մեկ-երկու օր եւս կվերամշակվի, այնուհետեւ կներկայացվի խորհրդարանին:

Խոսելով ծրագրի շեշտադրումների մասին Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ կախարդական փայտիկ չունեն.

«Այս պահի դրությամբ շատ չգաղտանզերծենք, բայց նորից եմ շեշտում համապարփակ, հստակեցված դրույթներով Կառավարության ծրագիր է»:

Հարցին, որ լուրեր կան պետական ապարատը 20 տոկոսով կրճատելու մասին, որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը, Սահակյանն ասաց.

«Խոսվում է այն կրճատումների մասին, օրինակ՝ բազմաթիվ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, որոնք տարիներ առաջ ստեղծվել են եւ որեւէ գործառույթ չեն իրականացրել: Եթե կան նույն գործառույթն իրականացնող մի քանի ԾԻԳ-եր կամ ՊՈԱԿ-ներ, պետք է ավելի օպտիմալացվեն: Խոսվում է գնումների գործընթացի հստակեցման, որոշումներ կայացնելու ապակենտրոնացման մասին, որովհետեւ եթե մեկ բջջային հեռախոսի որոշումը պետք է մի ամբողջ Կառավարությունը կայացնի, պետք է դրա հետ կապված գերատեսչությունը որոշում կայացնի, ոչ թե՝ Կառավարությունը»:

Ճշտող հարցին՝ ծրագրի տապալման դեպքում այն ընդունվելու է որպես վարչապետի՞ ձախողում, թե՞ ՀՀԿ-ի, Սահակյանն ասաց.

«Բազմիցս ասել ենք, որ այս ծրագիրը հիմնված է ծրագրային ելույթների դրույթների հիման վրա»:

Հիշեցմանը, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ պաշտոնանկ եղած ՀՀԿ-ականները եւ ոչ միայն, կարող են միավորվել ու կուսակցություն հիմնել, Հովհաննես Սահակյանն ասաց, որ նման խոսակցություններ չի լսել ու դրանք անհիմն է համարում:

Տպել
3286 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ