Ֆուտբոլի Չեմպիոնների լիգա. այսօր եւ վաղը կայանալու են 3-րդ տուրի հանդիպումները

Այսօր եւ վաղը կայանալու են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները. յուրաքանչյուր խաղային օր կայանալու են 8-ական հանդիպումներ: Այսօր մրցելու են «E», «F», «G» եւ «H» խմբերի թիմերը: Զուտ մրցակցային առումով բավական անկանխատեսելի է հատկապես իրավիճակը «E» խմբում, ուր հանդես եկող թիմերը՝ «Մոնակոն» (Ֆրանսիա), «Տոտենհեմը» (Անգլիա), «Բայերը» (Գերմանիա), «ԲԿՄԱ»-ն (Ռուսաստան) պահպանում են իրական հնարավորություններ՝ դուրս գալու փլեյ-օֆ: Այսօր «ԲԿՄԱ»-ն հյուրընկալելու է «Մոնակոյին», «Բայերը»՝ «Տոտենհեմին»:

Լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ այսօր հյուրընկալելու է լեհական «Լեգիային»: 4 անընդմեջ ոչ- ոքիներից հետո իսպանական թիմը վերջապես կարողացավ հաղթանակ տոնել. նախօերին «Ռեալը» Իսպանիայի առաջնության շրջանակներում արտագնա խաղում խոշոր՝ 6-1 հաշվով ջախջախեց «Բետիսին»: Բնականաբար, «Ռեալ»-«Լեգիա» խաղում ակնհայտ ֆավորիտ է իսպանական ակումբը եւ անգամ փոքր հաշվով հաղթանակը կարելի է անհաջողություն համարել «Ռեալի» համար: Նույն այս խմբում այսօր կայանալիք մյուս հանդիպումը ունի շատ ավելի մեծ նշանակություն. պորտուգալական «Սպորտինգը» հյուրընկալելու է Դորտմունդի «Բորուսիային»:

Թեեւ գերմանական ակումբը համարվում է այս խմբում ֆավորիտ՝ Մադրիդի «Ռեալի» հետ միասին, բայց հաշվի առնելով թիմում տիրող ծանր իրավիճակը, կարելի է սպասել, որ «Սպորտինգը» այսօր հաղթելու մեծ շանսեր ունի: Իսկ ծանր իրավիճակը պայմանավորված է մեծաքանակ վնասվածքների հետ. Գերմանիայի առաջնության վերջին տուրում «Բորուսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը Բեռլինի «Հերտայի» հետ եւ այդ խաղում վնասվածների պատճառով դորտմունդյան ակումբը հանդես եկավ գրեթե 2-րդ կազմով: Բացակայում էին հիմնական կազմի ֆուտբոլիստներ Ռոյսը, Պիշչեկը, Շուրլեն, Սոկրատիսը, Դուրմը, Բենդերը, Գոնսալո Կաստրոն, Գերերոն, Ռամոսը՝ մի ամբողջ թիմ:

«G» խմբում որոշակի հետաքրքրություն է առաջացնում առաջատարների՝ անգլիական «Լեսթերի» եւ դանիական «Կոպենհագենի» մրցակցությունը: Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը» ձախողում է ներքին առաջնությունը, բայց առայժմ միայն հաղթանակներ է տոնել Չեմպիոնների լիգայում: «H»  խմբում էլ կայանալու են «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա)-«Յուվենտուս» (Իտալիա) եւ «Օլիմպիկ» (Լիոն, Ֆրանսիա)-«Սեւիլիա» (Իսպանիա) հանդիպումները:

Ֆուտբոլային «գուրմաններին» իրական ֆուտբոլային մեծ հանդիպում է սպասվում վաղը. մրցելու են Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնան» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթին»: Իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր նոր թիմով՝ «Սիթիով» մրցելու է նախկին թիմի հետ: Գվարդիոլան արդեն 1 անգամ այլ թիմի գլխավորելով մրցել է «Բարսելոնայի» հետ. 2014-15թթ. խաղաշրջանում Լիգայի կիսաեզրափակիչում Գվարդիոլայի «Բավարիան» պարտվեց «Բարսային»: Հիմա կրկին Գվարդիոլա- «Բարսելոնա» «հանդիպումն է»՝ այս անգամ խմբային փուլում: Նույն խմբում շոտլանդական «Սելթիկը» հյուրընկալելու է գերմանական «Բորուսիային» (Մյունխենգլադբախ):  

Վաղը «A» խմբի առաջատարներ ֆրանսիական «ՊՍԺ»-ը եւ անգլիական «Արսենալը» սեփական խաղադաշտերում «քննություն» են ընդունելու համապատասխանաբար շվեյցարական «Բազելից» եւ բուլղարական «Լուդոգորեցից»: «B» խմբի առաջատար իտալական «Նապոլին» էլ հյուրընկալելու է թուրքական «Բեշիքթաշին»: «Նապոլին» Իտալիայի առաջնության վերջին տուրում սեփական խաղադաշտում պարտվեց մայրաքաղաքային «Ռոմային» (1-3) եւ նահանջեց 4-րդ հորիզոնական: Վերջին անգամ «Նապոլին» Իտալիայի առաջնությունում սեփական հարկի տակ պարտվել է մոտ 1,5 տարի առաջ՝ 2015 թվականի մայիսին... Նույն՝ «B» խմբում վաղը Կիեւի «Դինամոն» հյուրընկալելու է պորտուգալական «Բենֆիկային»:

«D» խմբում էլ կայանալու են հետեւյալ հանդիպումները՝ «Ռոստով» (Ռուսաստան) - «Ատլետիկո» (Մադրիդ, Իսպանիա) եւ «Բավարիա» (Գերմանիա) - «ՊՍՎ» (Հոլանդիա): Ավելացնեմ, որ բոլոր հանդիպումները մեկնարկելու են Երեւանի ժամանակով 22:45-ին:

Տպել
2427 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին