Կառավարությունը հարկային արտոնություն տվեց մսաղացին. ոչ մի առարկություն չհնչեց

Անցյալ շաբաթ կառավարության նիստում հարկային արտոնություն տրամադրվեց «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին: Այս ընկերությունը, որը Սեւան թափվող ամենամեծ գետերից մեկի` Արգիճի վրա փոքր ՀԷԿ է կառուցել, ազատվել է այսպես կոչված «ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից»:

Խոսքը Թուրքիայից ներկրվելիք մոտ 850 միլիոն դրամ արժողությամբ պլաստիկե խողովակների ներմուծումը մաքսատուրքից ազատելու մասին է: Խնդիրն այստեղ ոչ այնքան մաքսատուրքի չստացումից բյուջեի կրած վնասն է, որքան այս ընկերության նկատմամբ իշխանությունների հատուկ ու ընդգծված հոգածությունը:  «Հիդրո կորպորացիան» այս ՀԷԿ-ը կառուցել է ընդամենը 3 տարի առաջ, սակայն այդքան կարճ ժամանակահատվածում հասցրել է հարուստ «կենսագրություն» ձեռք բերել: Նախ նշենք, որ այս ընկերության պատկանելության հարցում համառորեն շոշափվում է Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի անունը: Եվ եթե հաշվի առնենք, որ «Հիդրո կորպորացիան» արդեն մի քանի անգամ ստացել է հարկային արտոնություններ, ապա այդ համառ լուրերը շատ ավելի հավաստի կթվան:

Հիմա նայենք, թե պաշտոնական ինչ հիմնավորում է ներկայացվել «Հիդրո կորպորացիային» նման արտոնություն տալու համար: «Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար»,- նշված է հիմնավորումների մեջ: Գեղեցիկ է հնչում: Բայց այս նախադասությունը տրոհենք մի քանի մասի:

«Նոր ներդրումային ծրագրերի իրականացում»: Խոսքը փոքր ՀԷԿ-ի մասին է, որը գործարկվելուց հետո ընդամեն էլէներգիա է արտադրելու, տարիներ շարունակ առանց նոր ներդրումների սեփականատիրոջը բերելով կայուն եկամուտներ:

«Արտահանման խթանում»: Կարո՞ղ է արդյոք արտահանվել կոնկրետ այս ՓՀԷԿ-ում արտադրվող էլէներգիան: Ո՛չ: ՓՀԷԿ-ներից մատակարարվող էլէներգիայի սակագինը զգալիորեն բարձր է, քան Հայաստանից արտահանվող էլէներգիայի գինը: Ուստի այստեղ արտադրված էլէներգիան միայն ներքին սպառման համար է: 

«Նոր աշխատատեղերի ստեղծում»: Արտոնություն տալու մասին կառավարության որոշման հիմնավորումներով կա կոնկրետ ցուցանիշ: Ըստ այդմ, ստեղծվելու է 25 աշխատատեղ: Վատ չի, իհարկե: Բայց միջին աշխատավարձը լինելու է 90 հազար դրամ: Եթե 90 հազար դրամ միջին աշխատավարձով 25 աշխատատեղ ստեղծելով բոլոր ընկերություններին տան այսպիսի արտոնություններ, մեր պետական բյուջեն կիսով չափ դատարկ կմնա: Ու եւս մի հանգամանք` 90 հազար դրամ միջին աշխատավարձով 25 աշխատատեղ ստեղծող այս ընկերութունը, ըստ ներկայացված պաշտոնական տեղեկանքի, մոտ 9 միլիոն դոլարի ներդրում է կատարել:

9 միլիոն դոլարով կարելի է այնպիսի բիզնես հիմնել, որը իրոք ապրանքներ կարտահանի, մի 50 աշխատատեղ կստեղծի, միջին աշխատավարձն էլ մի երկու անգամ բարձր կլինի: Ու, ընդ որում, առանց հարկային արտոնություններ ստանալու: Այլ կերպ ասած, այս ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու տնտեսական հիմքերը, մեղմ ասած, «կաղում են»: Ու եթե հաշվի առնենք, որ Հայաստանում գործում են հարյուրավոր փոքր ՀԷԿ-էր, որոնք չեն ստացել նմանատիպ արտոնություններ, ամեն ինչ պարզ կդառնա:

«Հիդրո կորպորացիային» հարկային արտոնություն տրամադրելու մասին կառավարության որոշման հիմնավորումներում ակնարկ անգամ չկա այն մասին, որ նախկինում այս տնտեսվարողն արդեն երկու անգամ արտոնություն է ստացել` հետաձգվել է ներմուծվող ապրանքներից գանձվելիք ավելացված արժեքի հարկի վճարման վերջնաժամկետը: Հիմնավորումներից բացակայում են նաեւ այս ՓՀԷԿ-ի «կենսագրության» որոշ մութ կետեր: Իսկ այդպիսիք առկա են:

2013 թվականին երկու անգամ այս ՓՀԷԿ-ը խոշոր վթարների է ենթարկվել: Այդ տարի հուլիս, ապա նաեւ սեպտեմբեր ամիսներին գեներատորները սնող հսկա խողովակները բառացիորեն պայթել են: Կան բոլոր հիմքերը՝ կասկածելու, որ այս վթարները պայմանավորված են տեխնիկական սխալով: «Էկոլուր» պարբերականի մեր գործընկերները վթարներից հետո պարզել են, որ ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի, պետք է լիներ 8 ՄՎտ, սակայն հետո այն բարձրացվել է մինչեւ 11 ՄՎտ-ի: Իսկ դա նշանակում է, որ պայթած խողովակներով ավելի շատ է ջուր բաց թողնվել, քան նախատեսված է, եւ խողովակները չեն դիմացել այդ ճնշմանը: Իսկ մեծ ճնշում տալու հիմնական նպատակը ավելի շատ էլէներգիա ստանալն է, ու հետեւաբար՝ ավելի շատ եկամուտ: Ու այդ շեղումների հետեւանքները վերացնելու համար կառավարությունն այս ընկերությանը, պարբերաբար, հարկային արտոնություններ է տրամադրում:

Եվս մի հանգամանք: Խողովակների պայթյունը հանգեցրել է նրան, որ դրանցից դուրս հորդած ջրերը լվացել-տարել են մերձակա գյուղերի բնակիչներին պատկանող հողամասերում աճած բերքը: Եվ գյուղացիներն իրենց հողամասերում մեծ քանակությամբ ձկներ են հայտնաբերել` հիմնականում ծիածանափայլ իշխան: Իսկ դա նշանակում է, որ գետի ջուրը խողովակով անցնելիս իր հետ մեծ քանակությամբ վերացող տեսակի ձուկ է տեղափոխում: Խողովակով անցնող ձկները, բնականաբար, հայտնվում են գեներատորների տուրբինների թեւերի մեջ: Իսկ դա բառացիորեն մսաղաց է` նույնիսկ մեկ ձուկ տուրբինի թեւերից փրկվել չի կարող: 

Կառավարության երեկվա նիստում այս հանգամանքների մասին նույնիսկ ակնարկներ չհնչեցին: Հարցի քննարկումը տեւեց մի քանի վայրկյան եւ ընդունվեց առանց որեւէ առարկության: 

Տպել
6347 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն