Հույս ունեմ, որ ժամանակակից սպառազինության նոր թրենդ կլինի. Բորդյուժան՝ ArmHiTec-ի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հիմնական ջանքերն ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությունն ապահովելուն: Այս մասին Երեւանում բացված սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: 

Հիշեցնենք, որ վաղը լրանում է Բորդյուժայի պաշտոնավարման օրը եւ ռոտացիոն կարգով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Հայաստանի ներկայացուցիչը:
«Հիմնական ջանքերն ուղղված են անվտանգությունը քաղաքական միջոցներով ապահովելուն՝ օգտագործելով քաղաքական ողջ ներուժը, որը գոյություն ունի մեր երկրներում: Սակայն, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում է կազմակերպության ուժային պոտենցիալն ամրապնդելու մասին»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: 

Բորդյուժայի խոսքով՝ ցանկացած վտանգի պատրաստ լինելու եւ դիմագրավելու համար հարկավոր է ժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկայով ապահովել ՀԱՊԿ տարածքը:

«Դրա համար է, որ ՀԱՊԿ խորհուրդն այդքան շատ ներդրումներ է իրականացնում մեր երկրների ռազմատեխնիկական համագործակցության համար՝ միասնական նախաձեռնությունների ստեղծման եւ միասնական ռազմատեխնիական վերականգնողական կենտրոնների ստեղծման համար»,- ասաց նա:

«Այս ամենն արվում է, որպեսզի ապահովվի մեր պետությունների սուվերենությունն ու ամբողջականությունը»,- ասաց Բորդյուժան: 

Բորդյուժան հիշեցրեց, որ նման ցուցահանդեսը ՀՀ-ում առաջինն է.

«Ես հույս ունեմ, որ այն ժամանակակից սպառազինության նոր թրենդ կլինի»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ՊՆ-ին ու կառավարությանը՝ «կատարված լուրջ աշխատանքի համար»:

«Այս տեխնիկան պետք է օպերատիվ համակցվի, որպեսզի համատեղ ռազմական գործողությունները դժվար չդառնան: Ուստի, ՀԱՊԿ խորհուրդն ամեն ինչ անում է անդամ պետությունների միջև ռազմաքաղաքական, ռազմատնտեսական համագործակցության ապահովման համար»,- ասաց Բորդյուժան:

Ելույթի վերջում Բորդյուժան հույս հայտնեց, որ ցուցադրությունն արդյունավետ կլինի, ապա ցանկացավ «բարի ու պոզիտիվ արդյունքներ»:

Տպել
2438 դիտում

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

Հաղարծնի կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը լուծվել է. բնակիչները դիմել էին հնարավոր բոլոր մարմիններին

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ

21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին

Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. սա շատ լավ նորություն է. վարչապետ

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Ինչ եմ ցանկանում լսել Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում

Ոստիկանության պետի ու ԱԱԾ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվեցին