Կառավարության ծրագրին սպասելիս. լավագույն ծրագրերն արդեն գրված են

Ամենաուշը հաջորդ շաբաթ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային Ժողովում պետք է ներկայացնի իր կառավարության ծրագիրը:

Հանրության շրջանում որոշակի սպասումներ կան, թե ինչպիսին է լինելու այդ ծրագիրը, ինչ խնդիրներ է դնելու նոր կառավարությունը իր առջեւ: Այնպես է ստացվել, որ վերջին 6 տարիների ընթացքում ԱԺ-ն հաստատել է կառավարության 3 ծրագիր: Կառավարության ծրագրերը, ի տարբերություն, օրինակ, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, թվական ցուցանիշներ չեն պարունակում, այստեղ չկան, թե առաջին տարում ինչպիսի ցուցանիշներ պետք է ապահովվեն: Սրանք տեքստային բնույթ ունեցող, կառավարության ընդհանուր մտադրությունները նկարագրող փաստաթղթեր են:

Վերընթերցելով անցած երեք ծրագրերը, կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանի կառավարությանը շատ դժվար է լինելու կազմել այնպիսի ծրագիր, որը ավելի լավը կլինի, քան նախորդները: Դրանում համոզվելու համար առանձնացնենք երկու` առավել սուր դրված խնդիր եւ տեսնենք, թե ինչպիսի լուծումներ են նախատեսվել դրանց համար: Վերցնենք կոռուպցիան ու տնտեսական մրցակցությունը:

2012 թվականին հավանության արժանացած ծրագրում կառավարությունը մտադրություն էր հայտնել վերացնել կոռուպցիան ծնող պատճառները:

«Հասարակության մեջ արմատավորված արատի` կոռուպցիա ծնող պատճառների վերացում, այդ գործընթացում թափանցիկության բարձրացում` շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի «կանխարգելիչ» մոտեցման գերակայությունը... կառավարությունը շարունակելու է միջոցառումներ իրականացնել հակակոռուպցիոն ռազմավարության կիրարկման եւ կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունները մեծացնելու ուղղությամբ, առանց որի երկրի ինստիտուցիոնալ կայացումը վտանգված է»,- գրված էր ծրագրում:

2013 թվականի ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի թեման լրացվեց մի քանի հետաքրքիր դրույթներով: Ավելացվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարին «պատասխանատու մասնակցությամբ» պետք է ներգրավվի նաեւ ընդդիմությունը: Ու բացի այդ, արձանագրվեց, որ առանց կոռուպցիայի դեմ պայքարի «կարողությունները մեծացնելու... երկրի ինստիտուցիոնալ կայացումը վտանգված է»:

2014-ի ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի թեման հուժկու կերպով վերաիմաստավորվեց:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հակակոռուպցիոն քաղաքականությունը կիրականացնի կոռուպցիայի դեմ պայքարի նոր վերաիմաստավորված տեսլականի հիման վրա, որը նախ եւ առաջ միտված է հանրային կառավարման համակարգում բարեխիղճ եւ պատասխանատու պաշտոնյայի տեսակի ձեւավորման միջոցով կոռուպցիայի մակարդակի ու տարածվածության նվազեցմանը, հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելման ավելի արդյունավետ եւ գործուն միջոցների կիրառմանը».- նշված էր ծրագրում:

Անկախ ձեւակերպումների էսթետիկ որակներից, դրանց վճռական ձեւակերպումներից, սարսափազդու բնույթից, կոռուպցիան Հայաստանում ոչ մի միլիմետր չնահանջեց: Ու դժվար է պատկերացնել, թե ինչ ձեւակերպումներ պետք է լինեն կոռուպցիայի դեմ պայքարի մասին նոր կառավարության ծրագրում, որ արժանանան հանրության վստահությանը:

Հիմա դիտարկենք տնտեսական մրցակցության, այն է` մոնոպոլիաների վերաբերյալ ծրագրերում գրված դրույթները: 

«Գործարար կարողությունների ազատ դրսեւորումն ու ներդրումների աճն անհնար է առանց արդար մրցակցային դաշտի առկայության: Հայաստանի Հանրապետությունում գերիշխող դիրքը պարբերաբար չարաշահող խոշոր բիզնեսի կողմից մրցակցության խաթարումը տնտեսության կայուն աճի խոչընդոտներից է: Առանց մրցակցության ոլորտի արմատական վերափոխման անհնար է կառավարության տնտեսական ծրագրի արդյունավետ իրագործումը»,- նշված է 2012-ի ծրագրում:

Ճիշտ նույնը՝ առանց նույնիսկ մեկ ստորակետ փոխելու, այս արտահայտությունը տեղ էր գտել նաեւ 2013 թվականի ծրագրում: 2014 թվականի ծրագրում, սակայն, հայտնվեց շատ ավելի գեղեցիկ, ազդեցիկ ձեւակերպումներով, մարդուն մինչեւ հոգու խորքը խոցող նպատակասլացություն: 

«Միայն հավասար պայմաններ եւ իրական մրցակցություն ապահովող միջավայրն է, որ հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեջ արմատավորելու հավատն իր երկրում վաղվա օրվա, հպարտության զգացում հայրենիքի նկատմամբ: Միայն հասարակության կողմից արդարացիորեն ընկալվող տնտեսական համակարգն է ունակ ապահովելու ներդրումների աճ, ապագայի նկատմամբ հավատով լեցուն, համարձակ կառուցողական քայլերի նախաձեռնում: Նման տնտեսական միջավայրի հրամայականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է իրագործի թե՛ երկարաժամկետ հեռանկարում՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով աջակցելով բնականոն քաղաքական փոփոխությունների պայմաններում կայուն տնտեսական միջավայրի պահպանմանը, թե՛ անմիջապես՝ տնտեսական միջավայրի առկա խեղաթյուրումների դեմ կտրուկ եւ հետեւողական քայլեր ձեռնարկելու միջոցով... Հետզհետե ավելի բարդացող տարածաշրջանային զարգացումների համապատկերում կայուն տնտեսական զարգացման նպատակադրումը կարող է լուծվել միայն ներքին համախմբման, գործունեության արդար պայմաններ պահպանող հասարակական եւ իշխանական ինստիտուտների կողմից».- գրված էր 2014-ի ծրագրում:

Այս դեպքում եւս ձեւակերպումների գեղարվեստական արժեքից անկախ՝ Հայաստանում տնտեսական մրցակցության մթնոլորտ, «գործունեության արդար պայմաններ» չստեղծվեցին, մոնոպոլիստներն ու օլիգարխները էլ ավելի մեծացրին իրենց ազդեցությունը:

Եվ ուրեմն, ինչ հետեւության կարելի է հանգել: Կառավարության իրար հաջորդող ծրագրերը չափազանց ձեւական են: Եվ նոր կառավարությունը կարող է ջանքեր չթափել եւ նոր ծրագիր գրել: Նախկինները շատ էլ լավն են: Պարզունակ է հնչում, բայց խնդիրը դրանց իրագործման մեջ է:

Տպել
4216 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն