Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն 2018. հերթական վեցօրյակն ավարտվեց

Ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի ընտրական հանդիպումներով լեցուն վեցօրյակն ավարտվեց. տարբեր մայրցամաքներում կայացած ընտրական խաղերում արձանագրվեցին դրամատիկ իրադարձություններ, ուշագրավ արդյունքներ: Եվրոպայում կայացան ընտրական մրցաշարի 2-րդ եւ 3-րդ տուրերի հանդիպումները, Հարավային Ամերիկայում ընտրական մրցաշարը հատեց հասարակածը, Ասիայում եւ Աֆրիկայում մեկնարկեցին ընտրական եզրափակիչ մրցաշարերը: Գրանցված առավել կարեւոր իրադարձությունները ներկայացնեմ համառոտ:

Հայաստան

Մեր ազգային հավաքականն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում կրեց 2 պարտություն. 2-րդ տուրում՝ Երեւանում, նախ զիջեց Ռումինիային 0-5 հաշվով, ապա հոկտեմբերի 11-ին՝ 3-րդ տուրի շրջանակներում, Վարշավայում 1-2 հաշվով զիջեց Լեհաստանի հավաքականին: Ռումինիայից կրած ջախջախից պարտությունից հետո դժվար էր որեւէ դրական արդյունք, լավ խաղ ակնկալել մեր թիմից: Բայց Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանի հետ խաղում ցուցադրեց, որ նվիրվածությունը, կարգապահությունը կարող են լուծելի դարձնել ցանկացած խնդիր: Լեհաստանին էլ պարտվեցինք, ինչպես նախորդ խաղերում Դանիային եւ Ռումինիային, բայց այս անգամ դաշտում տեսանք թիմ, հոգով եւ սրտով խաղացող ֆուտբոլիստներ, խաղային կարգապահություն, ճիշտ փոփոխություններ: Նման պարտությունները շատ ավելի ափսոսանք են առաջացնում, քան ամոթ:

Լեհաստանի հետ խաղի արդեն 30-րդ րոպեին մեր թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով՝ 2-րդ դեղին քարտը ստանալով դաշտից հեռացվեց մեր թիմի պաշտպան Գաել Անդոնյանը: Հանդիպման հաշիվը բացվեց 48-րդ րոպեին. լեհերի հարձակման առաջատար եւ ավագ Ռոբերտ Լեւանդովսկու հետ պայքարում ինքնագոլի հեղինակ դարձավ Հրայր Մկոյանը: Ընդամենը 2 րոպե անց Մարկոս Պիզելիի տուգանային հարվածից հետո Վարազդատ Հարոյանը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Խաղավերջում հաղթանակին ավելի մոտ էին մեր ֆուտբոլիստները. փոխարինման մտած Արաս Օզբիլիսը 2 անգամ մեն մենակ դուրս եկավ, բայց չկարողացավ գոլ խփել: Ընդ որում, 2-րդ գոլային պահը Արասն ունեցավ մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին: Իսկ լեհերը հաղթանակի հասան Ռոբերտ Լեւանդովսկու՝ գլխով կատարած հարվածի շնորհիվ. այդ պահին լուսատախտակի վրա վառվում էր 94:47 ժամանակը:

Խաղից հետո կայացած ասուլիսում մեր թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը իր գնահատականներն է տվել խաղին: «Բոլոր թիմերն էլ ունենում են վատ եւ լավ խաղեր: Տղաները իրենց մեջ ուժ գտան ծանր պարտությունից հետո հավաքվել: Շնորհավորում եմ Լեհաստանի հավաքականին, շնորհակալություն եմ հայտնում տղաներին, այսօր տակտիկապես շատ գրագետ խաղացին եւ կարծում եմ, որ եթե Օզբիլիսը 2 անգամ մնալով դարպասապահի առջեւ մեն-մենակ, գոնե 1 գոլ խփեր, ապա մենք կհաղթեինք», - ասել է գլխավոր մարզիչը: Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին էլ հայտարարել է. «Ծանր խաղ ստացվեց: Խաղավերջում կարող էինք 2-րդ, 3-րդ գոլերը բաց թողնել: Մրցակիցը թեեւ խաղում էր 10 ֆուտբոլիստներով, բայց կարողանում էր օգտագործել գրոհելու առիթները: Մտածում էինք, որ խաղը կավարտվի ոչ-ոքի: Ուրախ եմ, որ կարողացա հաղթական գոլը խփել: Այս խաղը կրկին ապացուցեց, որ ցանկացած խաղում, յուրաքանչյուր մրցակցի դեմ պետք է խաղալ 100 տոկոսանոց նվիրվածությամբ»:

Մեր խմբում կայացած մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ հաշիվները. Դանիա - Մոնտենեգրո՝ 0-1, Ղազախստան - Ռումինիա՝ 0-0: 3 տուրերից հետո առաջատարներն են Մոնտենեգրոն եւ Լեհաստանը՝ 7-ական միավոր, Հայաստանը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Նոյեմբերի 11-ին կայանալիք 4-րդ տուրում Հայաստանը հյուրընկալելու է Մոնտենեգրոյին: 

Իտալիա

Ընտրական մրցաշարի 2-րդ եւ 3-րդ տուրերում Իտալիայի հավաքականը կարողացավ խաղավերջում խուսափել պարտություններից եւ ուշագրավ ռեկորդի հեղինակ դարձավ: Նախ Իսպանիայի հետ խաղում իտալացիները մրցակցի դարպասը գրավեցին 82-րդ րոպեին եւ հավասարեցրին հաշիվը՝ 1-1, իսկ 3-րդ տուրում մինչեւ 75-րդ րոպեն պարտվում էին Մակեդոնիային 1-2 հաշվով: Իտալիան հավասարեցրեց հաշիվը 75-րդ րոպեին, իսկ ավելացրած ժամանակում էլ խփեց հաղթանակ գոլը՝ 3-2: Կայացած 3 տուրերից հետո Իտալիան եւ Իսպանիան 7-ական միավորով գլխավորում են աղյուսակը, 6-ական միավոր են հավաքել Ալբանիան եւ Իսրայելը: Հետաքրքիր է, որ Իտալիան արդեն 10 տարի շարունակ չի պարտվում ընտրական մրցաշարերում: Վերջին անգամ Իտալիան պարտվել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում՝ 2006 թվականի սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայի հետ խաղում՝ 1-3: Հետագայում Իտալիան ընտրական մրցաշարերում անցկացրած 53 հանդիպումներով չի պարտվել՝ 39 խաղում հաղթել է, 14-ն ավարտել ոչ-ոքի:

Գերմանիա

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան ընտրական մրցաշարում տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը: Եվրոպական ընտրական մրցաշարին մասնակցող 55 հավաքականներից միայն 3-ը՝ Շվեյցարիան, Բելգիան եւ Հունաստանը կարողացան կրկնել Գերմանիայի ցուցանիշը: Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գլխավոր մարզիչի պաշտոնում հաղթանակների քանակով կրկնեց 1949-1964 թվականներին հավաքականը ղեկավարած Յոզեֆ Հերբերգերի ռեկորդը: 56-ամյա Լյովը 141 խաղում Գերմանիայի հետ տարել է 94 հաղթանակ, Հերբերգերը նույնքան հաղթանակ տարել է 162 խաղում: Լյովն արդեն հաջորդ՝ նոյեմբերի 11-ին Սան Մարինոյի հետ խաղում կարող է դառնալ միանձնյա ռեկորդակիր:

Բենտեկե

Ջիբրալթար - Բելգիա խաղում (0-6) բելգիացի Կրիստիան Բենտեկեն գոլի հեղինակ է դարձել մեկնարկից 8,1 վայրկյան անց. սա ընտրական մրցաշարերի պատմության ընթացքում ամենաարագ գոլն է: Իսկ ընդհանուր առմամբ ազգային հավաքականների մակարդակով խաղերի ժամանակ խփված ամենաարագ գոլի հեղինակը գերմանացի Լուկաս Պոդոլսկին է, որը գոլի հեղինակ է դարձել 2013 թվականին կայացած Գերմանիա - Էկվադոր խաղի 6-րդ վայրկյանին:

Հարավային Ամերիկա

Նախատեսված 18 տուրերից կայացած 10-ական հանդիպումներից հետո միանձնյա առաջատարը 21 միավոր հավաքած Բրազիլիան է: Վերջին 2 խաղերում, բրազիլացիները տոնեցին 2 հաղթանակ՝ Բոլիվիայի (5-0) եւ Վենեսուելայի (2-0) ընտրանիների նկատմամբ: 1 միավոր պակաս է հավաքել Ուրուգվայը, 17-ական միավորով 3-4 տեղերն են կիսում Կոլումբիան եւ Էկվադորը: Աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարելու հնարավորություն տվող 5-րդ տեղում է Արգենտինան՝ 16 միավոր: Վերջին 2 խաղերում առանց վնասվածք ստացած Լիոնել Մեսիի հանդես եկած արգենտինացիները կարողացել են վաստակել ընդամենը 1 միավոր. ոչ ոքի՝ 2-2 են խաղացել Պերուի հետ եւ սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվել են Պարագվային: 

Ընտրական հաջորդ խաղերը կայանալու են նոյեմբերի 11-13-ին:

Տպել
2914 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին