«Կոմկուսը մասնակցելու է 2017-ի ընտրություններին եւ իշխանությունը վերադարձնելու է իրեն»

Հայաստանի կոմունիստական կուսակցությունн առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, ավելին՝ իշխանությունը Կոմկուսին վերադարձնելու որոշում է կայացրել: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Ներկայացնենք Սարգսյանի հետ մեր զրույցը.

- Պարոն Սարգսյան, քաղաքական դաշտն արդեն պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցելո՞ւ է:

- Ինձ թվում է ճիշտ կլիներ այդ հարցը չուղղեիք Կոմունիստական կուսակցությանը, որովհետեւ Կոմունիստական կուսակցությունը իրավունք չունի չմասնակցել ընտրություններին: Ոչ միայն մասնակցելու, այլեւ հաղթելու տրամադրություն ունենք, որովհետեւ Կոմունիստական կուսակցությունը 70 տարի ղեկավարել է հանրապետությունը եւ մեր բոլորի աչքի առաջ է այն, ինչ ստեղծվել է 70 տարիների ընթացքում:

Դա մի կուսակցություն է, որի ղեկավարման տարիներին հանրապետությունը ծաղկեց ու բարգավաճեց, բնակչության թիվը 700 հազարից հասավ 4 միլիոնի, ամբողջ հանրապետությունով մեկ սփռված էին արդյունաբերության, գիտության, կրթության օբյեկտները: Այդպիսի պայմաններում կոմունիստական կուսակցությունը իրավունք չունի չմասնակցելու ընտրություններին: Կուսակցությունը ոչ միայն մասնակցելու է, այլեւ վերադարձնելու է իշխանությունը իրեն:

Մենք քաջ հասկանում ենք, որ այսօր մենք չունենք այդ հնարավորությունը իշխանության գալու, բայց բոլոր դեպքերում Կոմունիստական կուսակցությունը իրավունք չունի չմասնակցելու ընտրություններին եւ խաղաղ ճանապարհով իշխանությունը վերցնելու: Չնայած դրան՝ մենք գիտենք, թե անկախության տարիներին ինչպիսի ոչ օբյեկտիվ ընտրություններ են տեղի ունեցել, մենք քաջ գիտակցում ենք, որ ընտրությունները չեն անցել արդար, որի պատճառով Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր չունի խմբակցություն Ազգային ժողովում:

Տրամաբանությունն ասում է հետեւյալի մասին. ո՞նց կարող է մի հանրապետությունում, որտեղ 500 հազար թոշակառու կա...այդ թոշակառուներն այնքան արագ մոռացան այն տարիները, երբ իրենց ընտանիքները ոչ մի հոգս չունեին՝ ո՛չ դպրոց գնալու, ո՛չ ինստիտուտ ընդունվելու, ո՛չ հանգստանալու, ո՛չ աշխատանքի: Խորհրդային միության կանոնադրությամբ ամրագրված էր, որ մարդիկ պարտադիր պետք է աշխատեն: Խորհրդային միության կանոնադրությամբ ամրագրված էր, որ երեխան պետք է պարտադիր սովորի: Այդպիսի կուսակցությունն իրավունք չունի դուրս մնալ քաղաքական պայքարից:

- Որեւէ ուժի հետ բանակցո՞ւմ եք դաշինք կազմելու շուրջ:

- Մենք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին կենտրոնական կոմիտեի վերադաս օրգանում՝ բյուրոյում քննարկում անում ենք, մտածում ենք, թե ինչ մեթոդով մասնակցենք ընտրություններին: Առայժմ որոշված չէ, թե ում հետ կհամագործակցենք: Մեր դժվարությունը կայանում է հետեւյալում, որ մենք պետք է մասնակցենք այնպիսի քաղաքական կուսակցությունների հետ, որոնք կողմ են մեր կանոնադրությանը, ծրագրին, սոցիալիստական համակարգին: Այդպիսի ուժի շատ քիչ ենք տեսնում, ցավոք սրտի:

- Օրինակ, Հայաստանում ո՞ր ուժն է ընդունում սոցիալիստական գաղափարախոսությունը:

- Թույլ տվեք առայժմ չթվարկել: Առայժմ մենք համագործակցում ենք Առաջադիմական կոմունիստական կուսակցության  հետ, համատեղ ունենք քաղաքական խորհուրդ, միասին անցկացնում ենք մեր միջոցառումները եւ այլն:

- Ըստ ձեզ ինչպե՞ս է ստացվում, որ Ռուսաստանում կոմունիստական կուսակցությունը Պետդումայի երրորդ ուժն է, իսկ Հայաստանի խորհրդարանում ներկայացված չէ:

- Դա ոչ օրինաչափ երեւույթ չէ: Երբ որ Ռուսաստանի դումայի կոմունիստ պատգամավորները առաջարկությամբ հանդես եկան՝ 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի կապակցությամբ, մեր լրատվամիջոցները հարձակում սկսեցին Ռուսաստանի վրա՝ նշելով, որ Ռուսաստանի կոմունիստները ծախել են Հայաստանը եւ այլն, եւ այլն: Մեր ազգային ժողովում չկար կոմունիստական ուղղվածությամբ մեկը, որ պատասխաներ այս հարձակմանը:

Իսկ պատասխանը կլիներ հետեւյալը. մեր լրատվամիջոցները մոռացել են, որ նախքան 1921 թվականի մարտի 16-ը դեռեւս 1920 թվականի դեկտեմբերի 2-ին առաջին հանրապետության իշխանությունները Թուրքիայի հետ պայմանագիր էին կնքել 10 հազար քառակուսի մետր տարածքի համար: Ո՞նց եղավ, որ այդ մասին ոչ մի խոսկցություն չկա, այլ խոսակցություն կա 1921 թվականի մարտի 16-ի մասին, որտեղ 30 հազար քառակուսի մետր տարածք է ամրագրվում: Այսինքն, ձեր ասածը մեկ անգամ եւս ապացույց է այն, որ Կոմունիստական կուսակցությունն իրավունք չունի ներկայացված չլինել Հայաստանի Ազգային ժողովում:

- Ռուսաստանը Հայաստանում բազմաթիվ կուսակցությունների է սատարում, այդ թվում՝ ՀՀԿ-ին: Դուք որեւէ սատարում ունենալո՞ւ եք Ռուսաստանի կողմից:

- Մենք շատ սերտ հարաբերության մեջ ենք Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հետ: Բացի դրանից, ստեղծվել է նախկին խորհրդային միության կոմունիստական կուսակցությունների միություն՝ նախկին պոլիտբյուրոյի օրինակով, որտեղ ընդգրկված են նախկին խորհրդային միության կոմունիստական կուսակցությունները եւ ստեղծված է ղեկավար մարմին, որը ղեկավարում է այդ միությունը: Այդ միության մեջ մտնում են Ռուսաստանի, Ղազախստանի, ԱՊՀ երկրների կոմունիստական կուսակցությունները:

Մենք հաճախակի հանդիպում ենք, մտքեր ենք փոխանակում, մասնակցում ենք բյուրոներին, պլենումներին, միջոցառումներին: Մեր համագումարին վերջերս մասնակցեց Զուգյանովի (ՌԴ Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զուգյանովը-խմբ.) տեղակալը, հրապարակեց Ռուսաստանի կոմկուսի հեռագրերը: Բայց մեր օրենքի համաձայն չունենք իրավունք եւ ոչ մի լումա ֆինանսական օգնություն ստանալ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կողմից եւ, ընդհանրապես, դրսից:

Եվ քանի որ խոսք եղավ, ասեմ, որ քանի որ մենք ներկայացված չենք Ազգային ժողովում, մեզ համար ֆինանսական ծանր կացություն է ստեղծվում, որովհետեւ ԱԺ-ում խմբակցություն չունենալով պետությունը իրավունք չունի մեզ ֆինանսավորել: Մենք հարց ենք բարձրացրել Հանրապետության նախագահի եւ վարչապետի մոտ, որ մեզ վերադարձնեն Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ մեզանից վերցված ունեցվածքը:

Ինչպես հայտնի է՝ անկախացման տարիներին այն ժամանակվա գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից որոշում կայացվեց Կոմունիստական կուսակցությունից վերցնել հիմնական շարժական եւ անշարժ գույքը եւ հանձնարարություն եղավ վարչապետ Վազգեն Մանուկյանին, որ մեր ունեցվածքը վերցնեն եւ տան այլ նպատակների: Այդպես էլ արեցին: Մեր ձեռքին վերցվեց մեր ունեցվածքը եւ այսօր մենք կանգնել ենք ֆինանսական ծանր վիճակի մեջ: Մենք խնդրել ենք, որ նախագահն ու վարչապետն անդրադառնան այդ հարցին եւ մեզ վերադարձնեն մեր ունեցվածքը:

- Պարոն Սարգսյան, այս պահին ի՞նչ պլենում է անցկացվում Աբովյանում, որին դուք մասնակցում եք:

- Մենք քաջածանոթ ենք, որ նոր վարչապետ է նշանակվել, որ կա կառավարության նոր ծրագիր: Անցած օրերի աշխատանքը հույս է արթնացնում, որ առաջիկայում պետք է տնտեսության վիճակը շտկվի: Սակայն դրա հետ զուգահեռ Կոմունիստական կուսակցությունը մշակել է ժողովրդական վստահության կառավարություն ստեղծելու ծրագիր, որը ներկայացվել է վարչապետին: Այս ծրագրի նպատակը հետեւյալն է, որ մոնոպոլիաները վերանան, տնտեսության վիճակը բարելավվի եւ այլն: Առաջարկել ենք հաշվի առնել մեր կարծիքը: Աբովյանի շրջանային կոմիտեի ակտիվի հետ հանդիպումը այդ ծրագիրը քննարկելու համար է:

Ի դեպ, առիթից օգտվելով, քանի որ Հայաստան է գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ես նշեմ, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը դարավոր է, Կոմունիստական կուսակցությունը մնացել է իր սկզբունքներին հավատարիմ: Մեզ համար զարմանալի էր, որ ապրիլյան պատերազմի օրերին լրագրողներն աղմուկ էին բարձրացրել, որ Հայաստանը զենք չունի, 80-ականների զենքով է կռվում: Այն մարդիկ, որոնք այդ օրերին լծվեցին հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խարխլող այդ հայտարարությունների տարածմանը՝ հաղթանակի օրվա զորահանդեսից հետո համոզվեցին, թե ինչ զենք եւ տեխնիկա ունի Հայաստանը, ընդ որում, մեծ մասն այնպիսի տեխնիկա, որ միայն Ռուսաստանն է արտադրում: Ուստի, քանի որ Պուտինի այցի նպատակը ՀԱՊԿ նիստին մասնակցելն է, հույս ունենք այն կնպաստի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մեր սահմանների ամրությանը:

Տպել
11190 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան