Հուսադրող է, որ հին կաշառակերները չեն. ԲՀԿ-ական պատգամավորը նոր կառավարության մասին

Արդեն հայտնել էինք, որ մեր տեղեկություններով Կառավարությունը հոկտեմբերի 18-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու՝ նոր կառավարության ծրագիրը քննարկելու եւ հաստատելու համար:

Armtimes.com-ը փորձեց ոչ իշխանական խմբակցություններից ճշտել վերջիններիս տրամադրվածությունը նոր կառավարության ծրագրի վերաբերյալ: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղյակ չէր, որ սպասվում է արտահերթ նստաշրջան:

«Դեռ քննարկում չենք ունեցել, ոչ էլ որեւէ տրամադրվածության մասին կարող եմ խոսել»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, որ հայտարարում եք ընդդիմադիր ուժ լինելու մասին, չե՞ք կարող ասել ինչպիսի տրամադրվածություն կա նոր Կառավարության ծրագրի եւ մասնավորապես քվեարկության նկատմամբ, Բիշարյանն ասաց.

«Դուք հարց եք տալիս, որի շուրջ քննարկում չի եղել, ծրագիրը կգա, ընդդիմադիր քաղաքական ուժը հրապարակային կասի, կլսեք, ես հիմա անկողնային հիվանդ պառկած եմ, տեղյակ էլ չեմ, որ արտահերթ նիստ է լինելու ու ծրագիրն են բերում: Կուսակցությունը նիստ կանի, կարծիքը կհրապարակի, դուք էլ կիմանաք»:

Բիշարյանը չցանկացավ գնահատականներ հնչեցնել նաեւ նոր կառավարության ու վարչապետի նախնական քայլերի մասին.

«Ես երեկ եմ վերադարձել մարզից, արդեն վաղվանից կսկսեմ գնահատականներ հնչեցնել»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ մարզերում նշանակումների մասին լուրերին չի՞ ծանոթացել, Բիշարյանն ասաց.

 «Նույնիսկ նշանակումներին չեմ հասցրել հետեւել»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ հայտարարեց՝ ծրագրեր շատ են տեսել, արդյունք չեն տեսել.

«Ինչքան ծրագրերին գնահատական տվեցինք, էնքան վատացավ, կոնկրետ արդյունք է պետք, ծրագրից շատ քիչ բան է կախված, ամենալավ ծրագրի դեպքում էլ վատ հետեւանքներ են եղել»,-ասաց նա:

Անդրադառնալով նոր կառավարության կադրային քաղաքականությանը, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց.

«Հանրությանը քիչ հայտնի, կարծես թե չվարկաբեկված մարդիկ են, հետագայում ինչ կլինի, գնահատական կտանք, բայց հուսադրող է, որ հին կաշառակերները չեն»,-ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցությունից ասացին, որ քանի դեռ պաշտոնական չի հայտարարվել արտահերթ նստաշրջան հրավիրվելու մասին, չեն ուզում մեկնաբանել: ՀԱԿ խմբակցության պատգամավորների հետ չհաջողվեց կապ հաստատել:

Տպել
3000 դիտում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել