Ընդդիմությունը 2008թ. չհաղթեց, քանի որ Ռուսաստանը դավաճանեց Լևոն Տեր-Պետրոսյանին

12/10/2016 schedule20:20

Իշխանություններին զուգահեռ՝ ընդդիմությունն էլ է պատրաստվում 2017թ. խորհրդարանական ընտրություններին:

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները քննարկում են համագործակցելու եւ դաշինքներ կազմելու հնարավորությունը: Նման քննարկում է կազմակերպել նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը, որի հետ էլ զրուցեցինք հետագա քաղաքական գործընթացներից:

- Պարոն Սարգսյան, արդեն ակնհայտ է, որ ձեր կուսակցությունը ցանկանում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Դրան ընդառաջ ի՞նչ քայլեր եք անելու, համախմբման ի՞նչ հնարավորություն եք տեսնում:

- Ընտրություններին միանշանակ մասնակցելու ենք: Կա մասնակցության երկու տարբերակ. մեկ, որ կուսակցությունը գնում է ինքնուրույն եւ միայնակ փորձելու է առավելագույն քվե վերցնել ու ՀՀԿ-ի «հովանու» ներքո Ազգային ժողովում գործունեություն ծավալել: Եվ երկրորդը, որը այս ընտրություններին հաղթելու հստակ հնարավորություն կարող է տալ, համախմբումն է: Սա միայն խորհրդարանական ընտրություն չէ, իր բնույթով երկրի ղեկավարի ընտրություն է, իմ կարծիքով՝ նաեւ քաղաքակրթական ընտրություն է:

Մենք պիտի որոշենք, թե կեցության ինչպիսի կանոններում ենք ուզում ապրել, որ պետությունները պետք է լինեն մեր շրջապատում, ում պետք է մենք նմանվենք եւ ում չպետք է նմանվենք: Իսկ այս ընտրությունների համար մենք հակված ենք համախմբման: Համախմբումն է, որ իշխանափոխության հնարավորություն կընձեռի եւ մեր երկրում իրական համակարգային փոփոխություններ կբերի: Այսինքն, մենք հակված ենք համախմբվել բոլոր այն ուժերի հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություն: Իսկ ում հետ գաղափարական ընդհանրություններ չունենք, բայց նրանց իրական ընդդիմադիր ենք համարում, պատրաստ ենք համագործակցել:

- Դուք թեեւ անուններ չեք տալիս, բայց հավանաբար համագործակցության քննարկումներ եք ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Արարատ Զուրաբյանի, այսինքն, հավանաբար արեւմտյան արժեքներ դավանող գործիչների հետ:

- Մենք չենք համագործակցելու այն ուժերի հետ, որոնք մարտի 1-ից հետո համարեցին, որ դա բնական գործընթաց է, որ կարելի է 10 մարդ սպանելով՝ իշխանության գալ: Այս ուժերին ես քաղաքական չեմ համարում, համարում եմ քրեաօլիգարխիկ դաշտից եւ նրանց հետ համագործակցելու եզր չեմ տեսնում: Ես անուններ չեմ տալիս, թե ում հետ եմ հնարավոր համարում համագործակցել ոչ թե նրա համար, որ դեռ անունները չգիտեմ, այլեւ չեմ գտնում, թե դա ճիշտ է այս փուլում: Կան շատ ավելի ուժեր կամ մարդիկ, քան դուք եք նշում կամ գիտեք: Կան հասարակական կառույցներ, անհատներ, ովքեր կուսակցության կշիռ ունեն, արվեստի գործիչներ, որոնք նույնպես կմտնեն այդ գործընթացի մեջ ու իրենց ներդրումը կբերեն:

Այս ենթատեքստում խնդիրն աշխատելու է երկրաչափական պրոգրեսիայի սկզբունքով: Ես տեսել եմ, թե մեկ-երկուսով սկսելով՝ ինչպես ենք դարձել տասնյոթ- տասնութ: Այդ միությունները շատ դժվար են վերածվում դաշինքների, եւ այդ մասին հայտարարվում է ցուցակները ներկայացնելուց ոչ շուտ, քան մեկ-երկու օր առաջ: Բայց առայժմ պետք չէ այդ մարդկանց անունները տալ: Քաղաքական առումով ճիշտ չէ: Պետք է ամեն ինչ մանրամասն քննարկվի, ու ճիշտ ժամանակին ճիշտ շեշտադրումներով քայլեր արվեն: Ես հավատում եմ այդ հաջողությանը եւ այդ ուղղությամբ աշխատում եմ:

- Ընդդիմությունը համապետական ընտրություններից առաջ միշտ էլ հայտարարում է, որ հավատում է իր հաջողությանը, բայց արդյունքում ԱԺ-ում շատ քիչ ներկայացվածություն է ունենում: Այդ առումով ի՞նչ հնարավորություններ եք տեսնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնք այս անգամ արդեն նախագահականի նշանակություն ունեն:

- Մեր ժողովուրդը միշտ նախագահական ընտրություններն է կարեւորել ու փողոց դուրս եկել: Ս. Սարգսյանն էլ, վախենալով նախագահական ընտրությունների հետընտրական գործընթացներից՝ սահմանադրական փոփոխություններով վերացրեց նախագահական ընտրությունները: Դա Ս. Սարգսյանի ամենակոպիտ սխալն էր նրա քաղաքական գործունեության մեջ: Այս ընտրությունները լինելու են անհամեմատ ավելի ծանր ու բուռն ՀՀԿ-ի համար: Համենայնդեպս ինքս այդ ուղղության վրա լուրջ աշխատանք տանելու եմ:

- Ձեզանից բացի պատրաստվում են նաեւ իշխանությունները, նոր կուսակցություններ են բացվում, վարչապետ ու նախարարներ են փոխվում: Այս գործընթացն աշխատում է ընդդիմության դեմ: Ինչպե՞ս եք հակադարձելու դրանց:

- Ես այս ընտրությունները միանշանակ դիտարկում եմ որպես քաղաքագիտական, եւ իշխանության շրջանակներում գործող ուժերը գործելու են միանշանակ ռուսական ուղեծրում: Օրինակ, ես չեմ հասկանում, թե «Բարգավաճ Հայաստանը» կամ «Oրինաց երկիրը» եւ Հանրապետականը ինչու մի կուսակցություն չեն դառնում:

Ո՞րն է նրանց տարբերությունը: Տարբերությունն ա՞յն է, որ Արթուր Բաղդասարյանն ասում է, թե Պուտին, ես քեզ ավելի լավ կծառայեմ, քան Սերժ Սարգսյա՞նը: Իսկ ես ասում եմ, որ եթե քո շրջապատում Նազարբաեւը, Լուկաշենկոն եւ Պուտինն են, դու նմանվելու ես նրանց: Այսօր աշխարհաքաղաքական գործոնը շատ մեծ է մեր իրականության մեջ, եւ դա մեր փոխարեն էլ են ընտրում: Այդ ընտրությունը Սիրիայում պատերազմի է վերածվել, այդ ընտրությունը Թուրքիայում ապստամբության գնաց:

- Այդ ընտրությունը Հայաստանում ի՞նչ է անելու:

- Նույն Արեւմուտքը տեսնում է, որ այստեղ իր կողմնակիցների թիվը ավելանում է ու հակված է նրանցից մի ձայն անգամ չկորցնել: Եթե, իհարկե, այդ կողմնակիցները հակված են հանդես գալ միասնական եւ իրենց հասանելիք քվեների գոնե 70 տոկոսը պահել: ՌԴ-ն էլ տեսնում է, որ Արեւմուտքն այս մրցակցության մեջ Վրաստանից, Ուկրաինայից ու Մոլդովայից հետո Հայաստան է մտել: ՌԴ-ի քայլն էլ նոր ստեղծվող կուսակցություններն են, նոր վարչապետը, «Եդինայա Ռոսիայի» հետ կապ ունեցող նախարարներն են: Դրան էլ Ս. Սարգսյանը համարում է ազգային համաձայնության կառավարություն, որը, սակայն, մեր ազգի հետ համաձայնեցված չէ:

Հավատացնում եմ, որ թե 2003թ., թե 2008թ. մեր հավաքած մարդկանց քանակը անհամեմատ ավելի մեծ էր, քան Սահակաշվիլու Վարդերի հեղափոխության ժամանակ էր: Իսկ ինչո՞ւ փոփոխություն չեղավ, որովհետեւ արտաքին քաղաքական այն գործոնը, որի վրա հույս էին դրել, դավաճանեց: Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում կար եւ վարչական ռեսուրս, եւ հանրային, լրատվական դաշտի ահռելի աջակցություն, նյութական ռեսուրսի խնդիր չուներ: Եթե քաղաքագիտական այս կատեգորիաներից այս չորսը ունես ու պարտվում ես, նշանակում է դրանցից մեկը քեզ դավաճանել է: Ժողովուրդը չի դավաճանել, մարդիկ լքեցին իրենց պաշտոնները: Մնում է արտաքին քաղաքական ռեսուրսը:

- Ռուսաստա՞նը:

- Այո, ՌԴ-ն ուզում է առաջին տեղում ունենալ ՀՀԿ-ին, երկրորդ եւ երրորդ տեղերում ԲՀԿ-ին կամ ՕԵԿ-ին: Ու եթե ներսում ուզում է իշխանություններից ինչ-որ բան պոկել, այս թիրախները մեծ սիրով ու նվիրվածությամբ են նրան ծառայում:

Տպել
3689 դիտում

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը