Ի՞նչ նպատակներ ունի Վարդան Հարությունյանը. առաջին իսկ քայլերից կպարզվի

Սերժ Սարգսյանի` երեկ հրապարակված հրամանագրով ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի` «Գազպրոմ-Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը:

Այսպիսով, կարելի է ասել, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջնականապես ձեւավորեց կառավարության տնտեսական բլոկը: ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարները եւ հիմա նաեւ՝ պետեկամուտների կոմիտեի նախագահը իր վստահելի մարդիկ են` իր թիմակիցները: Պետք է նկատել, որ ՊԵԿ նախագահի պաշտոնը գուցե ավելի կարեւոր է, քան վերը նշված նախարարներինը: Եթե Կարեն Կարապետյանը իրոք որոշել է զգալի փոփոխություններ բերել ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքում, ապա առանց պետեկամուտների կոմիտեի լիակատար վերահսկողության դա նրան չէր հաջողվելու: Իսկ Վարդան Հարությունյանը հենց այն անձն է, որը կարող է ապահովել այդ վերահսկողությունը:

Ի՞նչ է նշանակում ստեղծված իրավիճակում ստանձնել ՊԵԿ նախագահի պաշտոնը:  Այստեղ կարող են լինել մի քանի տարբերակներ: Կամ ստանձնողը նախօրոք որոշել է, որ պետք է ամբողջությամբ ինտեգրվի ՊԵԿ համակարգում կատարելության հասցված կոռուպցիոն սխեմաներին եւ ինքը դառնա այդ սխեմաներում գործող գլխավոր դերակատարը, կամ ստանձնողը չի պատկերացնում, թե իրականում դա ինչ համակարգ է, եւ պատահաբար է ստանձնում այդ պաշտոնը: Կամ էլ որոշել է, պատկերավոր ասած՝ «թուր ու թվանքով» մտնել այդ համակարգ եւ կարճ ժամանակում արմատապես փոխել այն: Թե այս տարբերակներից որի հետ գործ ունենք Վարդան Հարությունյանի դեպքում, ցույց կտա ժամանակը: Հայտնի է միայն, որ նա պատահաբար չի ստանձնում այդ պաշտոնը, նա ունի ինտելեկտուալ բարձր մակարդակ, շատ լավ պատկերացնում է, թե ինչ է կատարվում այնտեղ, երկար ժամանակ համառորեն դիմադրել է եւ չի ցանկացել նշանակվել այդ պաշտոնում...: Այս հանգամանքները թույլ են տալիս դրական որոշակի սպասումներ ունենալ Հարությունյանի նշանակումից:

Բայց դրանք գոնե առայժմ ընդամենը սպասումներ են: Նույնիսկ ամենամեծ ցանկություններ եւ ամենալավ մտադրություններ ունենալը քիչ է, շատ քիչ է ՊԵԿ-ում նշանակալից հաջողությունների հասնելու համար: Տարիներով այդ համակարգը «հղկվել է» եւ դարձել թերեւս ամենակատարյալ կոռումպացված կառույցը Հայաստանում: Կարելի է ասել՝ էտալոնային, բառիս հնարավոր ամենաբացասական իմաստով: Այն բազմաթիվ թելերով կապված է ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մտերիմների հետ: Տարիներ շարունակ կոռուպցիոն այդ հզորագույն մեքենան աշխատում է առանց «թերացումների», ապահովելով  տասնյակ-հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտներ այն «ստվերային բյուջեի» համար, որից սնվում է իշխանական վերնախավը:     

Թյուր կարծիք է ձեւավորվել, թե ՊԵԿ նախագահի հիմնական անելիքը բյուջեի մուտքերը ավելացնելն է: Այսինքն, ապահովել այնքան հարկային եկամուտներ, որ պետական բյուջեն կատարվի: Եթե ՊԵԿ նոր նախագահի վերջնական նպատակը լինելու է դա, ապա կարող ենք հենց այսօր նրան շնորհավորել հաջողությամբ տապալվելու առիթով: Բյուջեի ծրագրված հարկային եկամուտների հավաքագրումը պետք է լինի միայն հետեւանքը այն արմատական փոփոխությունների, որը անհրաժեշտ է իրականացնել ՊԵԿ-ում: Խոսքը թե՛ կառուցվածքային, եւ թե՛ կադրային փոփոխությունների մասին է:

Ընդ որում, այն, որ ՊԵԿ նոր նախագահը ցանկանում է եւ ունակ է բարեփոխումներ անել համակարգում, կարող է երեւալ շատ արագ: Օրինակ, եթե առաջիկայում մենք լսենք, որ մաքսային ծառայությունում այլեւս չեն կիրառում «հսկիչ գին» կոչվող աբսուրդը, ապա կարելի է արձանագրել, որ առաջին ու շատ կարեւոր քայլը արված է: Ի՞նչ է նշանակում «հսկիչ գին»: Մաքսային օրենսգրքով սահմանված է որ առանձին դեպքերում մաքսավորները ապրանքը գնահատելու եւ մաքսազերծելու համար կարող են կիրառել «հսկիչ գին»: Այսինքն, եթե դուք ներկրել եք ինչ-որ թանկարժեք ապրանք եւ ունեք փաստաթուղթ, որ արտասահմանում այն գնել եք 10 դոլարով եւ ուզում եք դրա 10 տոկոսը վճարելով՝ մաքսազերծել, ապա չեք կարող: Մաքսայինը իրավունք ունի կասկածելու եւ կիրառելու «հսկիչ գին», որը կկազմի, ասենք, 10 հազար դոլար, եւ դրա 10 տոկոսը պետք է վճարեք:

Բայց մաքսայինը օրենսդրությամբ սահմանված այս գործիքը կիրառում է համատարած ու անտեղի: Եթե դուք նույն այդ ապրանքը ներկրելիս ցույց եք տալիս փաստաթղթեր, որ այն գնել եք 10 հազար դոլարով, ցույց եք տալիս վաճառողի կայքը, որտեղ նշված է այդ նույն գինը, մաքսայինը, միեւնույն է, չի հավատալու ձեզ եւ կիրառելու է «հսկիչ գին», որը ամբողջությամբ հայեցողական է: Մաքսայինը կուզենա՝ կգնահատի այն 12 հազար, կուզենա` կգնահատի 20 հազար: Սովորական ներկրողը ոչ մի հրապարակային փաստաթղթում չի կարող գտնել, թե իր ներկրած ապրանքի «հսկիչ գինը» որքան է: Ու դրա վրա մաքսայինը հսկայական ստվերային գումարներ է «վաստակում»: Ներմուծման ընթացակարգը այնքան է բարդացված ու այնպիսի խելացնոր փաստաթղթեր են պահանջվում, որ ոչ մի ներկրող չի կարող ինքնուրույն լրացնել դրանք: Ու հենց այդ փաստաթղթերը «լրացնելու», դրանք մաքսայինի համար ընդունելի դարձնելու համար ստեղծվել է այսպես կոչված «կարգոների» ինստիտուտը: Դրանք վերցնում են ձեր ապրանքը, ասենք, Դուբայում, Թուրքիայում, Չինաստանում, բերում են Հայաստանի սահմանում մաքսազերծում ու տալիս ձեզ, բնականաբար, դրա դիմաց ստանալով մեծ գումարներ: Ու այդ «կարգոները» պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաների:

Սրանք ՊԵԿ-ում առկա կոռուպցիոն սխեմաների ամենափոքր դրսեւորումներն են: Կան շատ ավելի բարդ եւ ավելի «եկամտաբեր» սխեմաներ, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Սակայն վերը նշված դրսեւորումները նրանք են, որ տեխնիկապես կարելի է շատ արագ վերացնել, եւ դրանից էլ հենց պարզ կդառնա, թե որքանով է ՊԵԿ նոր նախագահը ունակ փոփոխություններ կատարել եւ ունի՞ արդյոք նման նպատակ ու ցանկություն:

Տպել
8699 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը