Կամ խմբագիրը պատգամավորին կտանի ստի դետեկտորի մոտ, կամ էլ պատգամավորը նրան՝ բանտ

Shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը պատրաստվում է ուրբաթ օրը մամուլի ասուլիս հրավիրել եւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին, իր իսկ խոսքերով, հետաքրքիր բաներ պատմել:

Խաչատրյանը հայտարարում է, որ պատգամավորը հոկտեմբերի 5-ին Թբիլիսյան խճուղի փողոցում գտնվող Դալար ռեստորանային համալիրում իրեն ծեծել է տվել: Նախ, այդ օրը կեսօրից հետո Տ. Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության Գյումրու ավագանու ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Հակոբյանը, որը Խաչատրյանի վաղեմի ծանոթն է, վերջինիս պատմելով, իրեն ռեստորան է հրավիրել: Որոշ ժամանակ հետո Խաչատրյանի ընկերներից մեկը զանգել է իրեն ու հայտնել, որ Ուրիխանյանը Ազգային ժողովում իր մասին ելույթ է ունեցել:

Հիշեցնենք, որ պատգամավորը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր հնչեցրել, թե ինչպես է հնարավոր Խաչատրյանի «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ընկերությանը պետբյուջեից 21 մլն դրամի արտոնյալ գյուղատնտեսական վարկ տալ: Կարճ ժամանակ անց, ըստ Խաչատրյանի պնդումների, Ուրիխանյանն ինքն է 10-15 հոգու հետ ժամանել այդ ռեստորան, որտեղ իրեն դաժան ծեծի են ենթարկել: «Ինքը դոն Կառլեոնեի նման նստել՝ հեռվից հետեւում էր, իսկ մյուսները հարվածում էին ինձ»,- երեկ մեր զրույցում պատմում էր Խաչատրյանը:

Ըստ նրա, Հակոբյանը նախապես իմացել է, թե ինչ է տեղի ունենալու այդ ռեստորանում եւ իրեն խաբելով է այնտեղ տարել: Ավելին, Խաչատրյանը հավելում է, որ խմիչքը սովորականից շուտ է ազդել իր վրա, եւ կասկածում է, որ ուտելիքի մեջ ինչ-որ նյութ է խառնած եղել: Դա, հավանաբար, կպարզի փորձաքննությունը: Իսկ ծեծի արդյունքում ջարդվել է նրա քիթը, գլուխը վնասվել է եւ մարմնի տարբեր հատվածների սալջարդ է ստացել: Խաչատրյանը պատրաստվում է բժշկական փորձաքննության անցնել, պարզելու, թե առողջական էլ ինչ վնասվածքներ է ստացել, որոնք արտաքուստ նկատելի չեն:

Տիգրան Ուրիխանյանը հերքում է, որ ինքը ծեծել է տվել Արտյոմ Խաչատրյանին եւ ինքն է իրավապահ մարմիններին կոչ անում սուտ մատնության հատկանիշներով գործ հարուցել ու պատասխանատվության ենթարկել իրեն զրպարտողին: Մենք փորձեցինք պատգամավորից հավելյալ մեկնաբանություն ստանալ, բայց նա հրաժարվեց՝ հավելելով, թե իր՝ երեկ տարածած հայտարարության տեքստում ամեն ինչ ասել է: «Իսկ այն մեր հայրենակիցներին, որոնք կարող էին հավատացած լինել Ուրիխանյանի կողմից անիրավաչափ գործողությունների իրականացմանն ու տարբեր ժամանակներում իր մասին տարածվող ստերին` առաջարկում ենք հավատալ նաեւ այն «լուրին», որ Ուրիխանյանը վաղաժամ մահացել է»,- գրել էր նա այդ տեքստում:

Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, թե նյութեր են նախապատրաստվում հաղորդման հիման վրա: Ա. Խաչատրյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, թե Կ. Հակոբյանը երեկ արդեն հրավիրվել է ոստիկանություն: Իսկ ընթացող գործողությունների արդյունքում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հետաքննչական բաժնի աշխատակիցներից մեկի հետ ինքն արդեն եղել է Դալար ռեստորանում: Փորձել են տեղադրված տեսախցիկների արձանագրած տեսանյութը ստանալ, բայց ասել են, թե դրանք չեն աշխատել: «Բայց կողքերն այլ օբյեկտներ էլ կան, որոնք տեսախցիկներ ունեն: Ուրիխանյանն ու իր հետ եկած այդ մի խումբ տղաներն առնվազն երեք մեքենաներով են եկել: Իսկ դրանք չեն կարող աննկատ մնալ գոնե հարակից օբյեկտների տեսախցիկներից: Այնպես որ, եթե ցանկանան, կարող են այդ նյութերը վերցնեն»,- ասում է Խաչատրյանը:

Ա. Խաչատրյանին պատկանող Shame.am կայքը քննադատական եւ հայհոյախառն, վիրավորական արտահայտություններով հոդվածներ է հրապարակում ՀՀ գրեթե բոլոր պաշտոնյաների մասին: Արդյոք նրա համար սպասելի՞ չէր, որ մի օր կհայտնվի հենց այդ վիճակում: «Իմ մտքով ամեն ինչ անցել է, բայց ոչ այսքան ստոր: Այլ մարդկանց հետ խնդիր ունեցել եմ, բայց հարթվել է: Ես պահանջում եմ, որ նա՝ որպես առեւանգող, մարդուն մարմնական ծանր վնասվածք պատճառող եւ դրանից հրաժարվող, բանտ նստի»,- ասում է Ա. Խաչատրյանը:

Ուրիխանյանն իր մասին հրապարակումների վերաբերյալ արդեն դատական հայց ունի Shame.am-ի դեմ եւ դրանցից յուրաքանչյուրի համար մեկական մլն դրամ փոխհատուցում է պահանջում: «Մի օր Հովիկ Աբրահամյանը ինձ խնդրեց, թե մոռացի Ուրիխանյանին, ինչ ես ուզում նրանից: Ես համաձայնեցի՝ ասելով, այդ դեպքում թող նա էլ իր կողմից ետ վերցնի այդ դատական հայցերը: Հ. Աբրահամյանն ասաց, լավ, որ նա ետ վերցրեց, դու էլ մոռացի նրա մասին: Բայց նա այդպես էլ ետ չվերցրեց այդ հայցերը»,- պատմում էր Խաչատրյանը:

Իսկ հիմա, երբ ինքը պնդում է, թե Տ. Ուրիխանյանն իրեն ծեծել է տվել, իսկ պատգամավորը հրաժարվում է՝ հայտարարելով, որ իրեն զրպարտում են, Ա. Խաչատրյանը ՀՀ իրավապահներին իրենց սուտը կամ ճիշտը պարզելու մի միջոց է առաջարկում՝ թող երկուսին էլ ստի դետեկտոր անցկացնեն ու պարզեն, թե իրենցից ով է խաբում:

Տպել
4110 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Ալեն Սիմոնմյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան մասին

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը