Ինչպես հայկական ֆուտբոլում «օգտագործվեց» ցավը մեղմելու հին մեթոդը

Հայաստան-Ռումինիա ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման նախօրեին բազմաթիվ անգամ ծանր իրավիճակներում հայտնված հայ ֆուտբոլասերը նոր, աննախադեպ ծանր «հարված» ստացավ՝ մեր երիտասարդական հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգին: Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում մեր թիմը կրեց 8-րդ պարտությունը եւ այսօր անցկացնելու է վերջին հանդիպումը: Երեւանում մրցելու է մրցաշարային ոչ մի մոտիվացիա չունեցող Ուելսի հետ:

Կայացած 9 խաղում 8 պարտություն եւ 1 ոչ-ոքի՝ այսպիսին է Հայաստանի երիտասարդականի արդյունքներն ընտրական մրցաշարում: Դեռ երբեւէ Հայաստանի երիտասարդական հավաքականը չի ավարտել ընտրական մրցաշարն առանց հաղթանակի, բայց հիմա կանգնած ենք նման իրավիճակի առաջ. ընտրական փուլն ավարտում ենք վերջին տեղով եւ հնարավոր է՝ առանց հաղթանակի:

Այսօրվա նյութս պլանավորել է նվիրել մեր երիտասարդականի խայտառակ ձախողման պատճառներին, հաշվի առնելով նախ ազգային հավաքականի անհույս խաղը, նաեւ՝ երիտասարդականի կարեւորությունը հայկական ֆուտբոլի մոտ ապագայի համար: Թվում էր, թե ավելի ծանր հարված, ցավ հնարավոր չէ, բայց... Կա մի հետաքրքիր գիտափորձ. ցավը մեղմացնելու համար անհրաժեշտ է ավելի ուժեղ ցավ. այդ դեպքում նախկին ցավը դառնում է աննկատելի:

Եթե չեմ սխալվում, խորհրդային ժամանակներում կենսաբանության ժամերին այս գիտափորձը ցուցադրվում էր որեւէ կենդանու վրա. ոտնաթաթի կտրվելու ցավը կենդանին մոռանում էր, եթե կտրում էին նրա մյուս ոտքն ամբողջությամբ: Մոտավորապես, այս կենդանու «կարգավիճակում» հայտնվեցինք Հայաստան - Ռումինիա ազգային հավաքականների խաղից հետո. ցավը, նվաստացումն այնքան մեծ էր, որ մոռացվեց երիտասարդականի խայտառակ պարտությունը:

Մեր թիմը կրեց ընտրական մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 0-5. սա՝ պատմության, վիճակագրության համար: Մեծ հաշվով Ռումինիայի հետ անգամ ոչ-ոքին ներկա իրավիճակում կարող էր համարվել դրական արդյունք, կարելի էր սպասել նաեւ պարտության, բայց խաղը ամբողջապես տանուլ տալ առաջին իսկ րոպեներից (հիշեցնեմ՝ 11-րդ րոպեին պարտվում էինք 0-3 հաշվով) արդեն իսկ անսպասելի էր: Ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց մեր ֆուտբոլիստներին, որոնք Ռումինիայի դեմ խաղում նմանվում էին պրոֆեսիոնալների դեմ հանդես եկող դպրոցականների: Մամուլը, համացանցը հեղեղված է մեր ֆուտբոլի, հավաքականի ղեկավարների հասցեին կոպիտ արտահայտություններով: Բայց դրանք էականորեն կրում են էմոցիոնալ բնույթ եւ զուգահեռաբար պետք են նաեւ զուտ ֆուտբոլային վերլուծություններ՝ «ինչու այդպես ստացվեց» կամ «անսպասելի էր արդյոք պարտությունը» հարցերի պատասխաններով:

Ռումինիայի հավաքականի հետ Երեւան էր ժամանել Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկիցան, որը, տեսնելով մեր թիմի նախախաղային մարզումը, դեռ խաղից առաջ կայացած մեր կարճատեւ զրույցում անկեղծորեն նշեց՝ «Առնվազն 3-4 գոլ կխփենք ձեր թիմին»: Հանդիպումը ցույց տվեց, որ փորձառու Ստոյկիցան ճիշտ էր ու դեռ շատ ավելի մեղմ էր արտահայտվել. ռումինացիները 5 գոլ խփեցին, դեռ ունեցան էլի մի քանի իրական պահեր:

Մոտ մեկ ամիս առաջ ընտրական մրցաշարի 1-ին խաղում Հայաստանը մրցեց Դանիայի հետ եւ պարտվեց 0-1 հաշվով: Այդ խաղի հետ կապված ներկայացրել էի ֆուտբոլային վիճակագրությամբ զբաղվող ամենահայտնի՝ «Opta» համակարգի ներկայացրած տվյալները. «Գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը եղել է 80-20, հարվածները դարպասին՝ 20-1, փոխանցումները՝ 820-215, փոխանցումների ճշգրտությունը՝ 89 % -59 %» («ՀԺ», 05.09.2016թ., http://www.armtimes.com/hy/article/92519): Հիմա ներկայացնեմ Հայաստան - Ռումինիա խաղի բացառապես նույն տվյալները. գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը եղել է 28-72, հարվածները դարպասին՝ 10-21, փոխանցումները՝ 256-748, փոխանցումների ճշգրտությունը՝ 68 % -93 %: Այս ցուցանիշները գրեթե չեն տարբերվում Դանիա - Հայաստան խաղի ցուցանիշներից: Մեծ հաշվով Հայաստանը Ռումինիայի հետ ցուցադրեց այն նույն խաղը (եթե, իհարկե, դա կարելի է ֆուտբոլ համարել), ինչ Դանիայի հետ էր: Տարբերությունը այս 2 խաղերում միայն եւ միայն հաշիվն է՝ դանիացիները չկարողացան իրենց պահերն օգտագործել, ռումինացիները օգտագործեցին:

Ընտրական փուլի առաջին 2 խաղերում Հայաստանը տեխնիկա-տակտիկական նույն ցուցանիշներն է արձանագրել, հետեւաբար կարելի է պնդել, որ մեր թիմը այսօր, անկախ ցանկացած պատճառից, հենց նման խաղամակարդակը ունի՝ ամենաթույլերից է եվրոպական ընտրական մրցաշարում: Հետեւաբար, պետք է ուղղակի արձանագրել՝ պարտությունը սպասելի էր: Շատ ավելի ծանր է այսօր կայանալիք խաղը. ընտրական մրցաշարի 3-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վարշավայում մրցելու է մեր խմբի ֆավորիտ Լեհաստանի չափազանց ուժեղ հավաքականի հետ: Հայ ֆուտբոլասերների սրտանոթային համակարգին այսօր շատ ավելի մեծ փորձություն է սպասվում: Միակ սփոփիչ հանգամանքը Լեհաստանի հետ խաղում թերեւս կրկին վիճակագրությունն է:

Լեհաստանի թիմի ավագ եւ առաջատար Ռոբերտ Լեւանդովսկին հավաքականի կազմում խփել է 39 գոլ եւ բոլոր տարիների լավագույն ռմբարկու Վլոդզիմեժ Լյուբանսկուց հետ է մնում 9 գոլով: Նման տարբերությունը անհնար է վերացնել 1 խաղով, հետեւաբար կարելի է ակնկալել, Լեւանդովսկին այսօր կբավարարվի քիչ գոլերով: Նախորդ՝ Դանիայի հետ խաղում ստացած ծանրագույն վնասվածքի պատճառով (ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք) բացակայելու է նաեւ Լեհաստանի հարձակման մյուս առաջատարը՝ Արկադիուշ Միլիկը: Մեր թիմի կազմում էլ Վարշավա է մեկնել Ռուսաստանի 2-րդ լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը՝ Ռուսլան Կորյանը, որը չէր հրավիրվել Ռումինիայի հետ խաղին: Լեհաստան -Հայաստան խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22:45-ին. նյարդերից պինդ մարդիկ հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող են հետեւել «Հ 1»-ով: 

Վերջում՝ էլի վերադարձ մեր երիտասարդական հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականը, մեր ակումբները անսպասելի պարտություններով նախկինում արդեն սրբագրել են եվրոպական գաճաճ համարվող երկրներից Սան Մարինոյի, Ֆարերյան կղզիների, Անդորայի, Ջիբրալթարի, Մալթայի ֆուտբոլի պատմությունները եւ հիմա էլ հերթը հասավ մեկ այլ գաճաճ երկրի: Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականը իր գոյության ուղիղ 40 տարիների ընթացքում մասնակցել է 18 ընտրական մրցաշարերի եւ առաջին անգամ հավաքեց 6 միավոր, որից 4-ը՝ Հայաստանի հետ խաղերում: Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականը ընտրական մրցաշարերում անցկացրած 116 խաղերում տոնեց 2-րդ հաղթանակը՝ Հայաստանի երիտասարդականի հետ խաղում: Եւս մեկ երկիր՝ Լյուքսեմբուրգը, այլեւս մեծագույն հաճույքով կհիշի հայկական ֆուտբոլը:

Տպել
2971 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան