Թուրքիան գրավում է Վրաստանը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ «Թուրքիայի թեման» թե՛ հանրային-քաղաքական քննարկումների, եւ թե՛ մասսայական բողոքի ակցիաների ժամանակ ստանում է էական նշանակություն՝ ներառելով իր մեջ բավական շատ էմոցիոնալ, ազգայնական կրքեր:

Մեկ նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին է բողոքում Վրաստանում Թուրքիայի տնտեսական էքսպանսիայից ու Էրդողանի պահանջից` փակել խաղատները Աջարիայում, որպեսզի Թուրքիայի քաղաքացիներն այնտեղ չայցելեն: Մեկ Թբիլիսիի կենտրոնում ազգայնականները հարձակումներ են գործում թուրքական ռեստորանների վրա՝ «Փառք ազգին եւ մահ թշնամում» կարգախոսով:

Բոլորովին վերջերս էլ «Հայրենասերների դաշինք» կուսակցությունն իր նախընտրական տեսահոլովակում խոսեց Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը գրավելու՝ Թուրքիայի ծրագրերի մասին: Իհարկե, «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հանեց այդ տեսահոլովակը եթերից, սակայն թե՛ Իվանիշվիլիի բողոքները, թե՛ ազգայնականների հարձակումներն ու թե՛ սկանդալային տեսահոլովակը արդեն իսկ խոսում են որոշակի ախտանիշների առկայության մասին: Վրաստանում հանրային ընկալման մեջ կամաց-կամաց փոխվում է Թուրքիայի ընկալումը. այն ստանում է որոշակի բացասական երանգավորում, ինչն անգամ հորդում է հանրային-քաղաքական հարթակներ: Նման իրավիճակ դժվար կլիներ պատկերացնել անգամ 10 տարի առաջ: Այն է՝ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանում, երբ վերջինիս ակտիվ ջանքերի շնորհիվ նախ Վրաստանից հանվեցին ռուսական ռազմաբազաները, ինչը Թուրքիային Հարավային Կովկասի ուղղությամբ ստրատեգիական տեղաշարժի մեծ հնարավորություն տվեց:

Վրաստանցի փորձագետ, ազգայնականության գծով մասնագետ Ռեզո Կոիավան մեզ հետ զրույցում Վրաստանում հանրային մակարդակում Թուրքիայի նկատմամբ որոշակի բացասական դրսեւորումները բացատրում է մի քանի հանգամանքներով: «Նախ, իրավիճակը Վրաստանում նախընտրական է, երկրում մեծ է գործազրկությունն եւ սոցիալական լարվածությունը: Ուստի, պահը չեն կորցնում ազգայնական որոշակի ուժեր, որոնք մարդկանց կրքերը ուղղում են Թուրքիայի կամ թուրքերի դեմ, թե իբր նրանք գալիս են Վրաստան, վերցնում շուկան, աշխատատեղերը եւ տեղացիներին թողնում անգործ: Բացի այդ, կա որոշակի պատմական հիշողություն, որ Թուրքիան եւ Վրաստանը պատերազմել են: Այս փաստը եւս շահարկվում է հատկապես այն համատեքստում, որ Թուրքիայից պետք է միշտ վտանգ սպասել»,- նշեց վրաստանցի փորձագետը:

Թեպետ նա չի կարծում, որ Թբիլիսիում թուրքական ռեստորանների վրա հարձակման փաստը խոսում է Թուրքիայի նկատմամբ Վրաստանի քաղաքական վերաբերմունքի փոփոխության մասին, սակայն նշում է, որ հանրային մակարդակում որոշակի տեղաշարժեր, այնուամենայնիվ, կատարվում են: Թուրքիայի ներկայացվածությունը Վրաստանում իսկապես շատ տեսանելի է ու բավական հզոր: Այն հանդիսանում է Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերը եւ դոմինանտ դիրքեր ունի այդ երկրի մանրածախ ու մեծածախ շուկայում: Էական է թուրքական կապիտալի ազդեցությունը Վրաստանի ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսներում: Թուրքական ընկերությունները գրավել են Թբիլիսիի տուրիստական կենտրոնը եւ Աջարիան: «Բավական է քայլել Աջարիայով եւ Թբիլիսիի կենտրոնով ու տեսնել, թե ինչ ծանրակշիռ ներկայություն ունի Թուրքիան Վրաստանում: Սրանք Թուրքիայի ներկայացվածության յուրօրինակ ցուցանակներն են, ինչն արդեն նյարդայնացնում է»,- այսպիսի կարծիք են հայտնում անգամ ազատական հայացքների տեր վրաստանցի փորձագետներն ու քաղաքական գործիչները:

Աջարիան իսկապես գտնվում է թուրքական կապիտալի ազդեցության տակ, խոստովանում է Ռեզո Կոիավան՝ միեւնույն ժամանակ նշելով, որ այդ մասին Վրաստանում ուղղակի «ընդունված չէ խոսել»: Թուրքիայի աճող տնտեսական ազդեցությունն արդեն իսկ փոխակերպվում է քաղաքական ազդեցության ձեւերի: Օրինակ՝ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վրաստանից պահանջել է փակել Աջարիայում խաղատները, որպեսզի Թուրքիայի քաղաքացիներն այնտեղ չայցելեն: Այս մասին ուղղակի խոստովանել է Բիձինա Իվանիշվիլին՝ նշելով, որ Վրաստանը կանգնել է բավական բարդ իրավիճակի առջեւ: Հատկանշական է, որ նույն Հյուսիսային Կիպրոսում, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, գործում են խաղատներ, որոնց հիմնական հաճախորդները հենց Թուրքիայի քաղաքացիներն են:

Թուրքիայի տնտեսական էքսպանսիան չի սահմանափակվում միայն մանրածախ ու մեծածախ շուկայով: Թուրքիան դոմինանտ դիրքեր ունի նաեւ Վրաստանի ավիացիայի շուկայում: Այդ շուկայի շուրջ 30%-ը գրավել են թուրքական ավիաընկերությունները (Turkish Airlines - 19%, Pegasus Airlines - 6%, Atlasglobal - 3%): Թուրքական ընկերություններն են կառավարում Վրաստանի երեք միջազգային օդանավակայաններից երկուսը՝ Թբիլիսիում եւ Աջարիայում: Բաթումիի օդանավակայանը Թուրքիան ընդհանրապես մտցրել է ներքին թռիչքների գոտի եւ ավիատոմսեր է վաճառում ներքին գներով: Կարելի է ասել` արդեն իսկ Թուրքիան իրեն է միացրել Աջարիայի օդային տարածքը:

Թուրքիայի ազդեցությունը մեծ է Աջարիայի ու հարակից շրջանների մահմեդական բնակչության վրա: «Այդ բնակչության մահմեդական, հատկապես սունիական ինքնության զարգացման հարցում մեծ ազդեցություն ունի Թուրքիան: Աշխատում են միսիոներներ Թուրքիայից, կառուցվում են մզկիթներ, վերջերս Աջարիայում կառուցվել էր մահմեդական կրթական հաստատություն, որի մասին անգամ տեղյակ չէին եղել Վրաստանի իշխանությունները: Բացի այդ, Թուրքիայի տարածքով այդ մահմեդականների մի մասը տեղափոխվում է Միջին Արեւելք եւ կռվում «Իսլամական պետության» շարքերում», - ասաց Կոիավան: 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է ասել, որ ազգայնականների հարձակումները, Էրդողանից Իվանիշվիլիի բողոքներն ու սկանդալային տեսահոլովակը ոչ այնքան հերթապահ նախընտրական գործընթացներ են, որքան Վրաստանի հասարակական կյանքում Թուրքիայի դերի ու նշանակության վերաբերյալ հանրային ընկալման տեղաշարժերի մասին վկայող ազդանշաններ: Փաստացի մինչ օրս Վրաստանի՝ եվրատլանտյան կառույցների հետ ինտեգրվելու կուրսը մեծ հաշվով հանգեցրել է այդ երկրում Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական, դեմոգրաֆիական, տնտեսական դիրքերի ամրապնդմանը: Եվրամիությունը անգամ դեռ չի սահմանել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ, իսկ ԵՄ-ին անդամակցելու մասին այս պահին ոչ ոք լուրջ քննարկումներ չի վարում:

 

Տպել
4618 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը