Մենք ադրբեջանցիներին համարժեք պատասխան չենք տալիս, մի քիչ ավել ենք տալիս. Արշակ Զաքարյան

07/10/2016 schedule19:37

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն անցած գիշեր եւ օրվա ընթացքում եւս շարունակել է լարված մնալ:

Մարտակերտ-Թալիշ-Մատաղիս ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր, «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան: Հյուսիսային ուղղությամբ կիրառվել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ: Հակառակորդի գործողությունների հետեւանքով մեկ զինվոր է վիրավորվել, մեքենա  է վնասվել:

ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ հակառակորդի պահվածքից տպավորություն է ստեղծվում, որ ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար եւ նպատակային սրելու մարտավարություն: Չնայած այս ամենին՝ դեռ որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե իրավիճակը որքան կլարվի: Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը երեկ է վերադարձել սահմանից: Մեզ հետ զրույցում նա որոշ մանրամասներ պատմեց ստեղծված իրավիճակից:

- Պարոն Զաքարյան, ի՞նչ իրավիճակ է սահմանին, ինչո՞վ է պայմանավորվում նոր լարվածությունը:

- Մենք այնտեղ էինք, որ կրակոցները սկսվեցին: ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում ամեն ինչ ասվում է, ես ավելացնելու այդքան էլ շատ բան չունեմ: Ակնհայտ է, որ թուրքերը սկսել են ավելի հաճախ կրակել եւ զենքերի տրամաչափը սկսել է մեծանալ, նույնիսկ նռնականետ են կիրառել: Հակառակորդի ակտիվությունը, իմ անձնական կարծիքով, պայմանավորված է իրենց ներքին ընդվզումներով: Ադրբեջանցիները թալիշների հետ բախումներ ունեն եւ, ըստ երեւույթին, Ղարաբաղի հետ սահմանին իրավիճակն ակտիվացնում են, որ թալիշներին ասեն՝ տեղներդ մնացեք: Եվ բացի այդ. ապրիլյան պատերազմում իրենք շատ մեծ կորուստներ ունեցան եւ դրա համար երեւի պաս էին պահում, որ մի քիչ վերապատրաստվեն: Որովհետեւ իրենց հայտնի խումբը՝ «Յաշմայի բրիգադը», ջարդել էին մերոնք: Երեւի այս ընթացքում իրենք նոր դիպուկահարների եւ այլնի կարիք էին զգում, որովհետեւ մեծ քանակությամբ զորք էին կորցրել եւ ըստ երեւույթին այդ ճգնաժամն արդեն ավարտվեց:

- Այն ժամանակ, երբ արդեն վերադառնում էիք Ղարաբաղից, իրավիճակը փոքր ինչ հանդարտվե՞լ էր, թե՞ դեռ լարվելու միտում ունի:

- Երբ մենք իջնում էինք դիրքերից՝ մի պահ մեքենաների շարժն ուղղակի դադարեցրին՝ իրենց իսկ անվտանգության համար: Դա շատ բնական է, որովհետեւ եթե ճանապարհը գնդակոծվում է, չի կարելի շարունակել վարել: Դուք տեսաք, որ մեքենա էր վնասվել:

Ինչ վերաբերում է լարվածության ավելացման հնարավորությանը: Ես չեմ կարող ասել՝ կա՞ արդյոք միտում էլ ավելի լարվելու, որովհետեւ դա ոչ ոք չի կարող ասել: Այն, որ երեկ ավելի ակտիվ էր, քան մինչեւ էդ՝ դա փաստ է: Ինչ-որ միտում ունեն, բայց թե ուր է տանում դա՝ միայն իրենք գիտեն այս պահին:

- Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը երեկ մեզ հետ զրույցում ասել էր, որ ադրբեջանական կողմը ակտիվ հետախուզական աշխատանքներ է իրականացնում, դիպուկահարներ են աշխատում: Հատկապես հետախուզությամբ ի՞նչ են ուզում հասկանալ:

- Հետախուզություն ասելով ըստ երեւույթին անօդաչու սարքերը նկատի ունեն: Դրանք միշտ օգտագործվել են: Իսկ դիվերսիոն ներթափանցման փորձ չի եղել, որքան ես տեղյակ եմ: Դիպուկահար երեկ ես ինքս տեսել եմ, մոտեցավ առաջնագծին, տեղավորվեց. դե արդեն ի՞նչ դիպուկահար, որ ես եմ տեսնում:

- Պարոն Զաքարյան, մարդկանց միշտ մտահոգում է, թե արդյո՞ք ադրբեջանական կողմին համարժեք պատասխան է տրվում:

- Մենք համարժեք չենք տալիս, մի քիչ ավելի ենք տալիս ու լավ ենք անում: Ապրեն մեր հրամանատարները, որ լավ ձեւով պատժում են թշնամուն իրենց սադրանքների համար: Իմ տեսածով մենք ոչ թե համարժեք, այլ մի բան էլ ավելի պատասխան ենք տալիս: Սխալ են ասում, որ չենք տալիս: Եթե իրենք մեզ ինչ-որ վնաս են տալիս, մեքենա են վնասում (ոնց որ երեկ) եւ այլն, մենք ոչ միայն համարժեք, այլ մի բան էլ ավելի ենք պատասխանում: Ոչ մի բան նրանց չի ներվում:

Տպել
15574 դիտում

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին