Հայտնի է, թե ուր է տեղափոխվելու տրանսպորտի նախարարությունը (լուսանկարներ)

Արդեն հայտնի է, որ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում որոշում է կայացվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության՝ Հանրապետության հրապարակում գտնվող շենքը աճուրդի հանել՝ նախնական 27.9 միլիոն դոլարով: ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ եթե աճուրդը կայանա տրանսպորտի եւ կապի նախարարությունը կտեղափոխվի Երեւանի Վազգեն Սարգսյան 3/3 հասցե:

Արման Սահակյանի խոսքով՝ կառավարությունը գնելու է նշված հասցեում կառուցված շենքը, որպեսզի նախարարության աշխատակազմը տեղափոխվի այդտեղ: «ԱԳՆ-ի նախկին շենքի վաճառքից գոյացած գումարների 5-րդ ծրագիրն է իրականացվում: Եթե հիշում եք, մենք ԱԳՆ-ի շենքի 14 հազար քմ տարածքը վաճառեցինք, որի դիմաց մենք ունեցանք 30 հազար քմ-ից ավելի տարածքով հիասքանչ շենք»,- ասաց Արման Սահակյանը եւ նշեց, որ «Տանգո» ընկերության վճարած գումարներով կառուցվել է ԱԳՆ-ի նոր շենքը, Արդարադատության նախարարության նոր շենքը, ինչպես նաեւ վերանորոգվել է Քննչական կոմիտեի շենքը, ԱԻՆ-ն էլ նոր մասնաշենք է ունեցել:

««Տանգո» ընկերության հետ մեր համագործակցությունը լուրջ եւ արդյունավետ էր: Նույն տրամաբանությամբ մենք շարժվում ենք նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի հարցում»,- ասաց Արման Սահակյանը եւ նախարարության նոր շենքի պատրաստման նախապատմությունը ներկայացրեց:

Երբ արդարադատության նախարարության շենքը այրվել է, դրա առաջին հարկերում եղել են մասնավոր տարածքներ: Դրանից հետո կառուցվել է կառավարական նոր շենքը, որտեղ տեղակայվել են արդեն 5 նախարարություն, հենց այդ շենքի դիմաց կար առանձին հատված, որտեղ հրդեհից տուժած մասնավոր սեփականատերերին ապահովել են այդ շենքով: Այժմ այդ նույն շենքը գնում են, որպեսզի այդ հատվածը լինի միայն նախարարություններինը: Ավելի պարզ ասած՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղակայվելու է ԱԳՆ-ի նոր շենքի եւ Դատախազության շենքի միջնամասում: Նախարարությունը կտեղափոխվի այն ժամանակ, երբ աճուրդը կայանա:

Հիշեցնենք, 2008 թվականի փետրվարի 9-ի առավոտյան Երեւանում այրվել են Հայաստանի արդարադատության նախարարության վերջին երկու հարկերն ու տանիքը, այդ թվում նախարարի եւ նրա տեղակալների աշխատասենյակները: ԱԻՆ-ն այդ մասին ահազանգն ստացվել է 5:00-ին: Հրդեհի վայր են մեկնել 23 հրշեջ անձնակազմ եւ 7 հատուկ մեքենա: Աշխատակիցներին հաջողվել էր շենքից հանել որոշ տեխնիկա, սակայն վնասը հսկայական է եղել, քանի որ հրդեհի հետևանքով շենքը շահագործման համար անպիտան է դարձել: Նախարարությունը գտնվում էր անցյալ դարասկզբում կառուցված շենքում, կրակն արագ է տարածվել միջհարկային փայտյա ծածկերի պատճառով: Հրդեհը երրորդ աստիճանի բարդության է եղել:

Տպել
2941 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում