Ընդդիմությունն իշխանափոխություն չի՞ ցանկանում

06/10/2016 schedule14:00

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում, հատկապես, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը բավական վատ արդյունքներ գրանցեց: Եթե Վանաձորում ՀՅԴ-ն ստացել էր ընդամենը 2522 ձայն, որի արդյունքում ձեռք է բերել ավագանու երկու մանդատ, ապա Գյումրիում ստացել էր 2313 ձայն եւ ոչ մի մանդատ ձեռք չի բերել:

Ընդ որում, Շիրակի մարզը ղեկավարում է դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որը չէր կարողացել այնպես աշխատել, որ իր կուսակցության համար ընդամենը անցողիկ շեմը ապահովող ձայներ բերեր: Մինչդեռ 2013թ. Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ նույն Սիմոնյանը ՀՅԴ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու էր, պայքարում էր Սամվել Բալասանյանի դեմ, ստացել էր մոտ 10.000 ձայն: Իհարկե, չի բացառվում, որ այն ժամանակ Սիմոնյանը ստացել է ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: Հիշեցնենք, ՀՅԴ-ն այն ժամանակ ընդդիմություն էր: Իսկ այս տարվա փետրվարից այդ կուսակցությունը իշխանության մաս է կազմում:

ՏԻՄ ընտրությունների ու արձանագրված արդյունքների շուրջ զրուցեցինք ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

- Պարոն Ռուստամյան, ի՞նչ հետեւություններ արեցիք ՏԻՄ ընտրությունների արդյունքներից:

- Մենք այդ երկու քաղաքներում էլ ընտրությունների արդյունքներից գոհ չենք: Կարծում եմ, որ շատ ավելին կարող էինք անել: Այդտեղ ընտրական գործընթացները մեղավոր չեն, մեղքը մեր մեջ պետք է փնտրենք: Մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը:

- Ձեր մարզպետ Հովսեփ Սիմոնյանը տարիներ առաջ քաղաքապետի ընտրությունների ժամանակ 4-5 անգամ ավելի շատ ձայն էր ստացել: Ինչո՞ւ այս անգամ կուսակցությունն այդքան քիչ ստացավ:

- Մենք պետք է հետեւություն անենք, դա նշանակում է, որ ամեն մեկը պետք է իր արածի համար պատասխան տա: Այդ թվում՝ նաեւ մեր մարզպետը: Խնդիր ունենք, այո, դժգոհություն կա այն իմաստով, որ մարզպետն այն պաշտոնյան է, որը պետք է կարողանար հեղինակություն ավելացնել մեր ունեցած հեղինակության վրա: Բարձրացներ, ճիգ գործադրեր, իր հեղինակությամբ նպաստեր ավելի մեծ արդյունքներ ունենալուն: Մենք բացարձակապես մարզպետի պաշտոնը չենք դիտարկել որպես ընտրական լծակ: Ընդհանրապես մեր պաշտոնյաների առաջ նման խնդիր դրված չէ, քանի որ վարչական լծակների կիրառումը հակաօրինական է: Այնուամենայնիվ, ամեն տեղ պետք է վերանայել մեր մոտեցումները, քանի որ յուրաքանչյուր պաշտոնյա ավելացնում կամ նվազեցնում է իր ներկայացրած կուսակցության հեղինակությունը:

- Կարո՞ղ է Հովսեփ Սիմոնյանին փոխելու խնդիր դնեք:

- Ամեն ինչ էլ հնարավոր է, չեմ բացառում, բայց առայժմ նման որոշում չկա: Մենք մանրամասն կվերլուծենք, կհասկանանք պատճառներն ու խնդիրները:

- ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ այս ՏԻՄ ընտրությունները ինդիկատոր են 2017թ. խորհրդարանական ընտրությունների համար: Դրանք նույն նշանակությո՞ւնն ունեն նաեւ ձեզ համար:

- Ես համաձայն եմ, որ այդ ընտրությունները կապված են, բայց այդպես միանգամից չեն արտացոլում ընդհանուր վիճակը, քանի որ չհաջողվեց այն ամբողջությամբ համապետական դարձնել: Եթե այդպես լինի, ուրեմն խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն պատկերը պետք է Ազգային ժողովում արձանագրվի, բայց այդպես չէ:

- Վանաձորի քաղաքապետարանի ավագանիում Դաշնակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա՞ է կազմելու:

- Վանաձորում ընդդիմությունն ունի կոալիցիա կազմելու հնարավորություն: Թող կազմեն ու քաղաքապետ ընտրեն:

- Իսկ դուք ՀՀԿ-ի հետ չե՞ք կազմելու: Չէ որ ՀՀԿ-ն միանձնյա քաղաքապետ ունենալու շեմը չի հաղթահարել:

- Միասին էլ չի բավարարում, այնտեղ ավագանին պետք է քաղաքապետ ընտրի: Իսկ որպես կոալիցիոն գործընկեր՝ բնականաբար առաջին հերթին պետք է համագործակցենք ՀՀԿ-ի հետ: Եվ ես կարծում եմ, որ եթե ընդդիմությունը չկարողանա միավորվել, ՀՀԿ-ի հավանականությունն ավելի մեծ է, հաջողությունն ուղեկցելու է առավելագույն ձայներ ունեցող ՀՀԿ-ին:

- Իսկ ի՞նչ կարծիք ունեք Վանաձորում «Լուսավոր Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ այդ ուղղությամբ ընթացող բանակցությունների վերաբերյալ:

- Ժողովուրդը ընդդիմությանն այդքան ձայն է տվել, որ նրանք կարող են միավորվել ու քաղաքապետ ունենալ: Բայց եթե նրանք չեն կարողանա անել, դա արդեն խորը վերլուծության հարց է, թե արդյոք այս ընտրությունները քաղաքական էին այդ իմաստով: Եթե քաղաքական լինեին, ընդդիմություն-իշխանություն բաժանումը պետք է երեւար, եւ այդ բաժանման դաշտում կոալիցիան ձեւավորվեր:

- Միգուցե այդ կուսակցությունների ամբիցիաներն են խանգարում, որ չեն կարողանում միավորվել:

- Ուրեմն ինչ-որ ներքին պայմանավորվածություններ են եղել, կաշկանդված են մարդիկ, հավանաբար չեն կարողանում ինքնուրույն որոշում կայացնել:

- Ի՞նչ եք ակնարկում:

- Ուրեմն չեն կարողանում ինքնուրույն որոշում կայացնել, եւ եթե ինքնուրույն որոշում կայացնեին, Վանաձորում այդ դաշտը, ենթադրվում էր, որ պիտի միավորվի: Սա նշանակում է, որ իրենց որոշումները կայացնելիս այնքան էլ ազատ չեն: Ուրեմն այնքան էլ ինքնուրույն չեն: Եթե ինքնուրույն լինեին, որոշում կկայացնին եւ կհայտարարեն, որ ինքնուրույն են:

- Իշխանություննե՞րն են կաշկանդում, խանգարում այդ որոշման կայացմանը:

- Շատ պարզ տրամաբանություն է, չէ՞ որ նրանք Վանաձորում կարող են միանալ եւ ունենալ 50 տոկոսից ավելի ձայն: Եվ եթե քաղաքական ընտրություն է տեղի ունեցել, մարդիկ գնացել են եւ իշխանություններին հայհոյելով, վատաբանելով, քննադատելով՝ ընդդիմությանն ընտրել, ուրեմն սա շատ լավ առիթ էր, որ իրենց ձեռք բերած ձայները գումարեն ու հասնեն իշխանափոխության: Բա իշխանափոխությունն էլ ինչպե՞ս է տեղի ունենում: Ուրեմն իրենք իշխանափոխություն չեն ուզում անել: Իսկ եթե չեն ուզում իշխանափոխություն անել, ուրեմն կաշկանդված են ինչ-որ բանով:

Տպել
2681 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները