Վանաձորում ընդդիմությունը ՀՀԿ-ին միացյալ ուժերով չի ջախջախի-2

«Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» եւ «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) Վանաձորի քաղաքային իշխանությունը ՀՀԿ-ից վերցնելու ռեալ հնարավորություն են ստացել: Ավագանու ընտրությունների արդյունքներով, եթե այս ուժերը միավորվեն քաղաքապետի մեկ թեկնածուի շուրջ, ապա հաջորդ շաբաթվանից հանրապետության երրորդ քաղաքի ավագանիում ՀՀԿ-ն ընդդիմություն կդառնա, իսկ իշխանությունը կստանձնի վերոնշյալ երեք կուսակցությունների դաշինքը:

Արդեն մի քանի օր է՝ այս հարցով թեժ բանակցությունների են Արթուր Բաղդասարյանը եւ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը համարում է, քանի որ ավագանիում ստացած մանդատների թվով իրենք ՀՀԿ-ից հետո երկրորդն են, ապա ՀՎ-ն եւ ԲՀԿ-ն պետք է միանան իրենց եւ Վանաձորի քաղաքապետ ընտրեն ԼՀ-ի ցուցակի առաջին համար Քրիստ Մարուքյանին՝ իր եղբորը: Նախկին ՕԵԿ-ում համաձայն չեն այս մոտեցման հետ: Նրանք էլ համարում են, քանի որ հանրապետության մասշտաբով իրենք շատ ավելի մեծ թվով հաղթանակներ են գրանցել ՏԻՄ ընտրություններում եւ շատ ավելի մեծ կուսակցություն են, ապա ոչ թե իրենք պետք է միանան ԼՀ-ին, այլ հակառակը` Լուսավոր Հայաստանը պետք է միանա իրենց:

Էդմոն Մարուքյանը հրապարակավ մերժել է այս առաջարկը, ասելով` ինչպես կարող է 10 մանդատ ստացած ուժը միանա  5 մանդատ ունեցող ուժին: Արթուր Բաղդասարյանն էլ ասում է` ինչպես կարող է հանրապետության մի քանի համայնքներում հաղթած, երկու խոշոր քաղաքների ավագանու երրորդ տեղը զբաղեցրած ուժը միանալ միայն Վանաձորում լոկալ հաղթանակ տարած նորաստեղծ փոքրիկ ուժին: Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկու կողմի պատճառաբանություններն էլ հիմնավոր են: Սա նշանակում է, որ տեսակետների մոտեցումը դժվար կլինի:

Դեռ ժամանակ կա եւ հավանական է՝ բանակցությունները կշարունակվեն: Բայց Վանաձորում ստեղծված վիճակը հերթական անգամ ապացուցում է, որ ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելը, ամբողջ Հայաստանում կամ առանձին որեւէ քաղաքում իշխանափոխություն անելը ինքնանպատակ չէ եւ չի կարող միավորման հիմք լինել քաղաքական ուժերի համար: Ենթադրենք՝ Վանաձորում ՀՀԿ-ի արբանյակ ընդդիմադիր ուժերի փոխարեն լինեին իսկապես ընդդիմադիր կուսակցություններ: Հավանականությունը, որ նրանք ընդհանուր հայտարարի կգային եւ ՀՀԿ-ին իշխանությունից կզրկեին, միեւնույն է, շատ փոքր է: Իշխանական կոալիցիա կազմելու եւ քաղաքի կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է ընդհանուր մոտեցում, գաղափարներ եւ տվյալ դեպքում` քաղաքին վերաբերող ընդհանուր տեսլական ունենալ: Ի վերջո, միայն ՀՀԿ-ին փոքրամասնություն սարքելով քաղաք չես կառավարի:

Երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորում Արթուր Բաղդասարյանի կուսակցության քաղաքապետի թեկնածուն ծեծի է ենթարկել Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին: Ակա մականունով թեկնածուն, ինչպես ծեծվածն է ներկայացնում՝ քաղաքում խուլիգանի համբավ ունի, նախկինում դատված է եւ այլն: Հիմա եթե Էդմոն Մարուքյանը եւ Արթուր Բաղդասարյանը, այնուամենայնիվ, քաղաքական պայմանավորվածության գան, ինչպե՞ս են Վանաձորում ԼՀ-ի ուսյալ երիտասարդները աշխատելու ՀՎ-ի`մարդ ծեծող երիտասարդի հետ: Էլ չենք խոսում ԲՀԿ-ի մասին, որի ցուցակում հաստատ մականունավոր թաղային հեղինակություններ կգտնվեն, որոնք կոնֆլիկտի մեջ կմտնեն ԼՀ-ի համանման կադրերի հետ: Մենք թերեւս ականատես չենք լինի, թե այս խնդիրն ինչպես են լուծում երեք կուսակցությունները, որովհետեւ ավելի հավանական է, որ  քաղաքական համաձայնությունն ի սկզբանե չկայանա:

Այս դեպքում էլ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» մեկ այլ փորձության առաջ կկանգնեն: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին Վանաձորում ստացել են 15 մանդատ, եւ որպեսզի ՀՀԿ-ի թեկնածուն ձայների մեծամասնությամբ քաղաքապետ ընտրվի, ավագանու եւս 3 անդամ պետք է կողմ քվեարկի նրան: Երեկ Նաիրա Զոհրաբյանն ու Հեղինե Բիշարյանը բացառել են, որ ՀՀԿ-ին ձայն կտան: «Լուսավոր Հայաստանն» առավել եւս ՀՀԿ-ին ձայն չի տա, քանի որ ընդհուպ մոտեցել է Վանաձորում քաղաքապետ ունենալու նպատակին:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ քաղաքապետն ընտրվելու է փակ գաղտնի քվեարկությամբ: Սա նշանակում է, որ Մարուքյան-Բաղդասարյան-Զոհրաբյան բանակցություններին զուգահեռ, այս օրերին ՀՀԿ-ն էլ բանակցում է պոտենցիալ ավագանու անդամների հետ՝ իրենց թեկնածուին պակասող երեք ձայնը ձեռք բերելու համար: Կարծում ենք,  ՀՀԿ-ականները սեփական ազարտի համար կաշխատեն մեկական ձայն ստանալ ԼՎ-ից, ԲՀԿ-ից եւ ՀՎ-ից: Կախված իրադարձությունների զարգացումից, կարող են, իհարկե, ոչ թե 3, այլ 13 ձայն վերցնել այս կուսակցություններից: Սա, սակայն, այն դեպքում, եթե վերջիններս շատ ոգեւորվեն եւ իրենց համար սահմանված գծերից անզգուշաբար դուրս գան: Դրանից հետո այս երեք ուժերին այլ բան չի մնա, քան «վհուկների որս» սկսել գտնելու համար, թե ովքեր են ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկած դավաճանները:

Տպել
7146 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին