«ՀԺ»․ Նոր կառավարության ծրագիրը կազմելու է հին նախարարը

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների, նոր կառավարության ծրագրի մշակումը ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը։

«Սա կլինի Ավանեսյանի հերթական` տասնյակ ծրագրերից մեկը, որը նա մշակում է կառավարության համար:

Նախկին կառավարություններից եւ ոչ մեկը չի կարողացել խուսափել Վահրամ Ավանեսյանին դիմելու անհրաժեշտությունից: Կարելի է ասել, որ նա խորը մասնագիտացած է կառավարության համար ծրագրեր մշակելու գործում:

Որքան էլ Վահրամ Ավանեսյանը առանձնանա իր ազատական հայացքներով ու տնտեսագիտական խորը ու ժամանակակից գիտելիքներով, նրան կարելի է համարել «երազող»: 

Նրա մշակած եւ ոչ մի ծրագիր մինչ օրս, մեծ հաշվով, չի իրականացել: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ նա իր ծրագրերը կազմում է առանց քաղաքական «բաղադրիչները» հաշվի առնելու: Ավանեսյանի մշակած ծրագրերի տրամաբանության մեջ իշխանությունը պետք է հաղթահարի կոռուպցիան, ստեղծի մրցակցային դաշտ...: Իսկ դա ոչ մի կերպ տեղի չի ունենում, ու այդ ծրագրերը հաջողությամբ տապալվում են մեկը մյուսի ետեւից:

Շատ հետաքրքրիր կլինի տեսնել, թե ինչ ծրագիր է նա մշակելու այս անգամ եւ ինչպես է այն իրականացվելու»,- մասնավորապես, գրում է թերթը:

Տպել
3008 դիտում

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ

Թբիլիսիում 1,5 տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Երիտասարդի ներքնազգեստի մեջից բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ է հայտնաբերվել. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Խնդիրն իր կարեւորությամբ եւ աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի եւ իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում

2019-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել մոտ 158 հզ. զբոսաշրջիկ

Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատակ ստացել

ՀՀ ՊՆ-ն ամփոփել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության 2019թ. ծրագիրը

Բացահայտվել են Աշտարակի դպրոցի տնօրենների ապօրինությունները

Հաջորդ Ամանորին կառավարությունը տոնակատարությունների համար ավելի մեծ գումար կհատկացնի

Ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին դիտավորությամբ արձակված կրակոցի մասին. Գոռ Աբրահամյան

Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում․ ՀՀ արտգործնախարար

ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու պայմանավորվածություն ունեն. Զոհրաբ Մնացականյան

Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել. Արեն Մկրտչյան

Մխիթար Հայրապետյանը Բունդեսթագ նամակ է հղել հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը