Վահան Խաչատրյանը կհրաժարվի մանդատից, Հովհ. Մարգարյանը՝ չի որոշել. ով է ցուցակում հաջորդը

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրություններում «ԳԱԼԱ» կուսակցության ցուցակը գլխավորած Վահան Խաչատրյանը ինքնաբացարկ կներկայացնի եւ չի ընդգրկվի նոր ձեւավորվող ավագանու կազմում: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Խաչատրյանը՝ չնշելով պատճառները:

Հարցին, թե կուսակցության ցուցակում այլ ինքնաբացարկներ կլինե՞ն՝ Խաչատրյանը պատասխանեց. «Դեռ որոշված չէ, քննարկումներ են ընթանում»:

Նշենք, որ ընտրությունների նախնական արդյունքներով «ԳԱԼԱ»-ն ստանալու է 4 մանդատ: Ցուցակում Վահան Խաչատրյանին հաջորդող 4 անձինք են՝ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, գործող ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը, «galatv.am» կայքի գլխավոր խմբագիր Քրիստինա Մկրտչյանը, «Թիմ ռեսուրս» քաղաքական նախաձեռնությունների ՀԿ հաղորդման հեղինակ Արմենուհի Վարդանյանը, երաժիշտ Արամ Խաչատրյանը:

Գյումրու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած հաջորդ կուսակցությունը «Հայկական վերածնունդն» է (նախկին ՕԵԿ-ը): Այս կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը Գյումրու ավագանու մանդատը վերցնելու մասին մեր հարցին այսպես պատասխանեց. «Երբ որոշում կայացվեց, որ մենք մանդատ ունենք, այդ ժամանակ կպատասխանեմ: Դեռ որոշում չկա, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում բողոքներ կան եւ մինչեւ այդ բողոքները օրենքով սահմանված կարգով չուսումնասիրվեն՝ որոշում չի կայացվի: Կարող է անվավեր է ճանաչվում այս ընտրությունը՝ չեղած բանի համար ի՞նչ որոշում ասենք»: Մարգարյանն ասաց, որ «Հայկական վերածնունդը» վերահաշվարկի պահանջներ ներկայացրել է ԸԸՀ:

Հիշեցնենք, որ Գյումրու ընտրություններում գրանցած արդյունքներով «Հայկական վերածնունդը» ստանալու է 5 մանդատ: Ցուցակում պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հաջորդում են «Անի» տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի բաժնի պետ Սաշա Մարտիրոսյանը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Հասմիկ Եղիազարյանը, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ իրացման բաժնի ճարտարագետ Ավետիս Առաքելյանը, Շիրակի գազաֆիկացման-գազամատակարարման մասնաճյուղի փականագործ Հենրիկ Պողոսյանը, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Գոհարիկ Շահբազյանը:

Ընտրություններում ՀՀԿ-ից հետո երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ի ցուցակը, ինչպես հայտնի է, գլխավորում է Գյումրու Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը: Այս կուսակցությունում եւս դեռեւս քննարկումների մեջ են: Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հայաստանի օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանը Գրիգորյանի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ասաց. «Քուր ջան, ընենց հարցեր կուտաք...Մենք մեր կուսակցությունով դեռ որոշում չունենք»:

Հարցին՝ դուք ինքնաբացարկ ներկայացնելո՞ւ եք՝ Բադեյանը պատասխանեց. «Ինչի՞ համար ինքնաբացարկ ներկայացնեմ...Մենք դեռ չենք որոշել, ընդհանուր մեր թիմով կորոշենք՝ կասենք, որովհետեւ հարցեր կան, քննարկում ենք»: 

ԲՀԿ-ին ընտրությունների նախնական արդյունքներով 9 մանդատ է բաժին ընկնում 33 հոգանոց ավագանու կազմում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՔԴՄ դաշինքի ցուցակին՝ այն գլխավորում է Սամվել Բալասանյանը, որը ոչ միայն չի ուզում հրաժարվել մանդատից, այլեւ ցանկանում է Գյումրու քաղաքապետը մնալ:

Հիշեցնենք, որ Գյումրու ընտրություններին մասնակցող կուսակցական ցուցակներում ընդգրկված անձինք մանդատ կարող են ստանալ միայն ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից, ԸԸՀ համապատասխան որոշումից եւ մանդատների բաշխումից հետո: Գյումրիում ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն առաջիկա կիրակի (քվեարկության օրվան հաջորդող 7-րդ օրը): Դրան կհաջորդի մանդատների բաշխումը: Այդ փուլից հետո ցուցակներում ընդգրկված անձինք կարող են հրաժարվել մանդատից:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ «Մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության, (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին»:

Տպել
3561 դիտում

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու