Արթուր Ալեքսանյանը՝ Գյումրու պատվավոր քաղաքացի. չեմպիոններն ու մարզիչները կպարգեւատրվեն

Այսօր կայացած արտահերթ նիստում Գյումրու ավագանին որոշում կայացրեց խրախուսել 2016 թվականի օլիպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին եւ նրանց մարզիչներին:

Խրախուսման համար քաղաքապետարանը նախատեսել էր 11 միլիոն 700 հազար դրամ: Հրապարակվեց միայն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին հատկացվող գումարի չափը՝ 5 միլիոն 500 հազար դրամ: Երբ քաղաքապետարանի աշխատակիցը ցանկանում էր ներկայացնել մյուսների անունները եւ տրվող գումարի չափը՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդհատեց. «Պետք չի բոլորը կարդալ, թղթի վրա նշված է: Էդպես սիրուն էլ չի»:

Այս հարցին միաձայն կողմ քվեարկելուց հետո ավագանին անցավ հաջորդ հարցին. Սամվել Բալասանյանն առաջարկում էր Արթուր Ալեքսանյանին շնորհել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում:

«Արժանի մարդ է, արժանի տղա է, արժանի հոր զավակ է»,- իր առաջարկը մեկնաբանեց քաղաքապետը:

Նշենք, որ Գյումրու ավագանու արտահերթ նիստը, որ վերջինն էր այդ կազմով (հաջորդ նիստին կմասնակցի հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված ավագանին),  լարված մթնոլորտում անցավ: Նախ պարզվեց, որ քաղաքապետարանի բակում հավաքված քաղաքացիներին թույլ չեն տալիս մասնակցել ավագանու նիստին, թեեւ որեւէ հայտարարություն չկար նիստի փակ լինելու մասին:

Ու երբ քաղաքացիներից մեկը նիստն ընդհատելու համար ներողություն խնդրելով Սամվել Բալասանյանին տեղեկացրեց, որ մարդիկ չեն կարողանում ներս մտնել՝ Բալասանյանը սկսեց բղավել:

«Տո մե հատ քաղաքակրթություն ունեցեք...Լսեք քաղաքակիրթ եղեք, խնդրում եմ...Միանգամից հարձակվեցիք, իյա, վայ...էս քաղաքը Գյումրի քաղաքն է, հասկցանք, չափ կա ամեն ինչին...Հանգիստ թողեք էս ժողովուրդը ապրի, իյա, վայ»,- բղավում էր Բալասանյանը, իսկ զուգահեռ նրան դիմող աղջիկը բացատրում էր, որ ինքը բարեւել է եւ ներողություն խնդրել:

Վարման կարգով ձայն խնդրելով՝ ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հանդարտության կոչ արեց.

«Բոլորին խնդրում եմ հանդարտվել, կրքերը հանդարտեցնել»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ նիստը բաց է եւ մարդիկ կարող են ներկա գտնվել:

«Հանդարտ է կրքերը, դուք ձեր կրքերից խոսեք»,- պատասխանեց Բալասանյանը՝ իր աշխատակցին հանձնարարելով դրսում հավաքվածներին ներս հրավիրել:

Տպել
5207 դիտում

1 օրում հակամարտ գոտում հրադադարը խախտվել է 155 անգամ

Հրդեհ Կապանի «ՎՏԲ» բանկում. տուժածներ չկան

Քարոզչական շանտաժի մարտավարությունը

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

Հայտնաբերվել են հետախուզվողներ. նրանց մի մասն ինքնակամ է ներկայացել

Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Սպանության փորձի մեղադրանքով վնասազերծվողի մոտ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Վթար Կապան քաղաքում. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով. վարչապետ

Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Մշակութային գործիչները կոչ են անում Ս. Կարապետյանին հուղարկավորել Գիտությունների ազգային ակադեմիայից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, 2 մարզերում ձյուն է տեղում

Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ. վարչապետ

Հայ-ղրղզական միջխորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել