Ժողովուրդն ընտրում է իշխանությանը, մերժում հեղափոխությունը ու բողոքում կյանքից. ի՞նչ անել

Լուսանկարը` Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից

Կիրակի Գյումրիում եւ Վանաձորում ՏԻՄ ընտրությունների արդյունքները քաղաքական ուժերը երկար կվերլուծեն: 2017 թվականի համապետական ընտրություններից առաջ այս վերլուծությունը կարեւոր է պոտենցիալ մասնակիցների համար` ռազմավարական եւ մարտավարական դիրքերը ճիշտ գնահատելու համար: Առանձին քաղաքական ուժերի պրիզմայից զատ, սակայն, այս արդյունքները երկրում ֆունդամենտալ խնդրի վերջնական արձանագրումը դարձան: Հայաստանում այս պահին չկա իշխանությանը հակակշիռ ընդդիմադիր քաղաքական ուժ:

Մինչ այժմ տեղի ունեցած բոլոր ընտրություններն ու քաղաքական գործընթացները ցույց են տվել, որ մեր երկրում մարդիկ ընտրում են միայն այն քաղաքական ուժերին, որոնք տեսանելի եւ շոշափելի իշխանություն ունեն: Ավելորդ է ներկայացնել ԲՀԿ-ի, «Հայկական վերածնունդի» (նախկին ՕԵԿ), ՀՅԴ-ի իշխանական արմատներն ու ներկայում ունեցած իշխանական լծակները: Գյումրիում, նրանցից բացի, փոքրիկ հաղթանակ է տարել նաեւ «Գալա» կուսակցությունը, որը թեեւ Սերժ Սարգսյանի իշխանությանն ընդդիմադիր կուսակցություն է, սակայն տեղական չափանիշներով կոնկրետ իշխանության կրող է (ստեղծվել է 15 տարուց ավելի Գյումրիում գործող եւ արդեն մեծ կորպորացիա դարձած հեռուստաընկերության ներուժի վրա):

Վանաձորում երկրորդ տեղ է զբաղեցրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի առաջին դեմքը` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, վերջին 4.5 տարիների ընթացքում վանաձորցիների համար կոնկրետ իշխանության կրող է եղել (նախագահական ընտրություններին այս պահին չանդրադառնանք, որովհետեւ դրանց վերլուծությունն այլեւս ոչնչով չի օգնի):

Հայաստանում ժողովուրդը մերժում է նաեւ հեղափոխական ճանապարհը, ինչի վերջնական ապացույցն էին «Սասնա ծռերի» շուրջ իրադարձությունները: Այս իրավիճակին կարելի էր նորմալ վերաբերվել, եթե չլիներ չնչին հանգամանք. ժողովուրդը ծանր է ապրում, դժգոհ է իշխանությունից, եւ ամեն երկրորդ խոսքը էս երկրում ինչ-որ բան փոխելու մասին է: Եթե այս հանգամանքն էլ մի կողմ թողնենք, ապա դասական քաղաքագիտության տեսակետից էլ նորմալ չէ, երբ պետության մեջ չկա իշխանությանը հակակշիռ մեկ ընդդիմություն, եւ դրա փոխարեն կան ընդդիմություններ, որոնք իշխանությունից տարբեր ժամանակահատվածներում պոկված արբանյակներ են:

Այս ամենով հանդերձ էլ անգամ խնդիր չէր լինի, եթե իշխանությունների ու իրենցից պոկված արբանյակների միջեւ ընտրությունը կատարվեր ազատ, արդար եւ մրցակցային սկզբունքներով: Անցած ընտրություններում ազատ մրցակցություն, իհարկե, եղել է, սակայն դա դրսեւորվել է հետեւյալում. ավելի շատ փող բաժանելու, ավելի շատ մարդ ընտրական տեղամաս տեղափոխելու, ավելի շատ մարդու վրա վարչական լծակ գործածելու մեջ: Առավել մեծ թվով քվե ստացած ուժերի մեջ այս առումով իսկապես արդար պայքար է եղել: Ստացվում է փակ շրջան` մարդիկ կառավարությունից դժգոհ են, բայց իրենց ձայնն այս կամ այն կերպ տալիս են միայն իշխանություն կրողներին, որոնք էլ կրկին ձեւավորում են կառավարություն, որից մարդիկ կրկին դժգոհ են մնում:

Ով պետք է ճեղքի այս շղթան եւ ինչպես: Իշխանությունները, բնականաբար, շահագրգռված են շղթայի երկարակեցությամբ եւ ամեն ինչ կանեն ճեղքում թույլ չտալու համար: Ժողովրդից ինքնակազմակերպում պահանջելը՝ ակնկալելով, որ մի գեղեցիկ օր սեփական ուժերով այս փակուղուց դուրս կգա, քաղաքականապես գրագետ չէ: Բացի այդ, ազնիվ չէ ժողովրդի ուսերին նման ծանրություն դնելը:

Մնում է մտավորական, քաղաքացիական եւ քաղաքական էլիտայի այն մասնիկը, որը իշխանական եւ արբանյակ ուժերից դուրս է: Այստեղ պատկերը խիստ խայտաբղետ է, բազում-բազմաթիվ գաղափարներ, տեսլականներ, ճաշակներ, դեմքեր եւ ուժեր: Բայց եթե այս շերտը չկարողանա ինքնակազմակերպվել, իշխանությանը հակակշիռ ռեալ ուժ դառնալ, եւ մեկ քաղաքական բեւեռ ձեւավորելով` լուրջ այլընտրանք եւ փոփոխություն առաջարկել ժողովրդին, ապա շատ բարդ կլինի: Ժողովրդին այլ բան չի մնա, քան ընտրություն կատարել իրեն առաջարկված տարբերակների միջեւ:

Բնականաբար, իշխանությունն ամեն կերպ խոչընդոտել եւ խոչընդոտելու է նման բեւեռի ձեւավորմանը` սկսած ֆինանսական հոսքերի վերահսկումից մինչեւ մարդկային հոսքերի վերահսկում: Բայց չի կարող պատահել, որ ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս ռեսուրս չլինի նույնիսկ այդ պայմաններում նման ուժ ձեւավորելու համար: Վերջերս մեծ թվով սփյուռքահայ ականավոր գործիչներ միացան Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի եւ Ատոմ Էգոյանի նախաձեռնությանը, որի նպատակը 2017 թվականի ընտրությունների ընթացքը վերահսկելն է: Եթե վերոնշյալ քաղաքական բեւեռը չձեւավորվի մինչ այդ, ապա պարզ չէ՝ սփյուռքի դիտորդները գալու են, որ ի՞նչը վերահսկեն: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, եւ ՀՅԴ-ի միջեւ պայքա՞րը. դրա համար չարժե նույնիսկ ինքնաթիռի տոմս գնել:

Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, մի հարցում ՀՀ ընտրություններում ճեղքում եղել է. ընդդիմությունը սկսել է ընդունել իր պարտությունը եւ դրանից քաղաքական հետեւություններ անել: Սա խիստ էական փոփոխություն է, որովհետեւ ճեղքում է մեկ ուրիշ երկարամյա փակ շղթա.  «ժողովուրդը մեզ է ընտրել, բայց իշխանությունը էլի կեղծեց ընտրությունների արդյունքները» շղթան:

Տպել
4910 դիտում

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ