Մեծ Բրիտանիան պատրաստվում է հրաժարվել ԵՄ օրենքներից

02/10/2016 schedule16:30

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը մինչեւ 2017 թ.-ի մարտ ամիսը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն կիրականացնի հստակ քայլեր ԵՄ կազմից դուրս գալու ուղղությամբ: Այս մասին հայտնում է РБК-ն:

«Մենք այն գործի կդնենք մինչեւ եկող տարվա մարտի վերջ», - հայտարարել է Մեյը, ում ցիտում է Reuters գործակալությունը: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ ԵՄ երկրների հետ լավ հարաբերությունների պահպանումը նրա կառավարության առաջնահերթություններից է: «Լոնդոնը ցանկանում է լավ գործարք կնքել ԵՄ երկրների հետ», - ասել է նա:

Ավելի վաղ նա նշել էր, որ պատրաստվում է հայտարարել «չեղարկման հզոր օրենքի» գործի դրման մասին, որը վերստին կդարձնի Մեծ Բրիտանիային «սուվերեն ու անկախ պետություն»:

Խոսքը եվրոպական համայնքների վերաբերյալ 1972 թ.-ի ակտի մասին է, որով Եվրամիության օրենսդրությունը սկսեց գործել Մեծ Բրիտանիայի տարածքում: Սպասվում է, որ Մեյը կհայտարարի այդ ակտի չեղարկման մասին Պահպանողական կուսակցության տարեկան համաժողովին: Այդ ակտի չեղարմկան մասին տեղեկություն կընդգրկվի նաեւ թագուհու տարեկան խոսքում:

Թերեզա Մեյը նաեւ հայտարարել է, որ չի պատրաստվում սպասել Գերմանիայում հաջորդ տարվա աշնանը սպասվող խորհրդարանական ընտրությունների ավարտին, որպեսզի գործի դնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը:

Նա նաեւ հավելել է, Brexit-ի գործընթացի մեկնարկի ժամանակի ընտրությունը հիմնվելու է բրիտանական շահերի, ոչ թե եվրոպական երկրների հարմարավետության վրա: «ԵՄ օրենքների իշխանությունը Մեծ Բրիտանիայում կավարտվի»,- ասել է նա:

Տպել
1688 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան