«Վազգենն է գաղութից ղեկավարում Ախթալան». Խաչիկյանը գաղութից սպառնում է ընտրողներին

Լոռու մարզի Ախթալայի նախկին քաղաքապետ, հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում ինքնառաջադրված Սուրեն Թամազյանն ահազանգում է, որ գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը (Վազգեն Խաչիկյանի եղբայրը) վախի մթնոլորտ է տարածում համայնքում՝ սպառնալով, որ իր օգտին չքվեարկողները կզրկվեն աշխատանքից:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սուրեն Թամազյանը:

«Վախեցնում են ահավոր ձեւի, ժողովուրդն ահաբեկված է, բոլորին սպառնում են, եթե Խաչիկյանին չընտրեք՝ աշխատանքից կազատվեք: Մարդիկ վախենում են ինձ բարեւեն, հեռախոսով հետս խոսում են, բայց որ դրսում տեսնում են, վախենում են բարեւեն»,-ասաց Թամազյանը:

Մեր զրուցակիցը նաեւ ուշագրավ հայտարարություն արեց Ախթալայի մասին:

«Վազգենն է գաղութից ղեկավարում Ախթալան, Հայկազն ո՞վ է, որ կարողանա ինչ-որ բան անել»,- ասաց նա:

Մեր հարցին՝ Վազգեն Խաչիկյանը կալանավայրում պատիժը կրելով իշխանությո՞ւն է, Թամազյանը պատասխանեց.

«Դե,  կալանավոր է, բայց հեռախոսը ձեռքից չի գցում, գործող քաղաքապետը մեկին մի տեղեկանք տալու համար էլ պիտի զանգի, ախպոր հետ համաձայնեցնի: Վազգենն էլ Ախթալայում բոլորի համարներն ունի, օրը տասն անգամ զանգում է՝ սպառնում, վախացնում»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունի գործող քաղաքապետի հետ, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ քրեական գործ էր հարուցվել իրենց բախումներից հետո: Թամազյանն ասաց, որ հարաբերությունները «մեղմ ասած՝ լավ չեն», ապա մանրամասներ հաղորդեց, թե քրեական գործ ինչու էր հարուցվել:

«Ժամանակին Վազգենը մոտ էր Սերոբի հետ (մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյան), ախպերներ էին, նկարները կան, իրար հետ կանգնում, ինձ ասում էին՝ մեզ չխանգարես, մենք ենք ընտրվելու ու ամեն ինչ արեցին, որ ինձ հանեն, ու իրանք դա արեցին, Հայկազին նշանակեցին, ոչ թե ընտրվեց»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Խաչիկյանների տուն ներխուժելուն եւ այնտեղ ամեն ինչ ջարդուփշուր անելուն, ապա մեր զրուցակցի խոսքով՝ այդ ամենը եղել է Սերոբ Տեր-Պողոսյանի՝ մանկապղծության մասին վկայող տեսաերիզների համար: Վազգեն Խաչիկյանի եւ Սերոբ Տեր-Պողոսյանի հարաբերությունները վատացել էին «Արամյանց» հանգստյան տան պատճառով.

«Վազգենն  ուզում էր ուրիշին նվիրի, բայց այն արդեն Սերոբինն էր, դրա պատճառով իրանց հարաբերությունները վատացան: Վազգենն ասել էր, որ Սերոբի մասին տեսագրություն ունի, Սերոբի կողմնակիցներն էլ մտել ջարդել, փշրել էին, բայց տեսագրություն չէին գտել»:

Մեր հարցին՝ արդյո՞ք նախորդ ընտրություններում ակտիվ դերակատարում ունեցած քրեական հեղինակություն Բոդոլը սատարելու է իրեն, Թամազյանը պատասխանեց, որ նա իրեն չի սատարել ու չի էլ սատարելու, պարզապես, Խաչիկյանների հետ խնդիր ուներ:

Սուրեն Թամազյանի խոսքով՝ գործող քաղաքապետի կողմից ընտրակաշառք է բաժանվում.

«Էն գողացած փողերից դեռ կա, բաժանում են, միշտ էլ բաժանել են, չեմ կարող փաստեր ներկայացնել, ես չեմ կարող ապացուցել, որ արեւն արեւելքից դուրս է գալիս, արեւմուտքում մայր մտնում, դա բոլորը գիտեն»:

Հիշեցնենք, որ Ախթալայի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են ոչ միայն նախկին ու գործող քաղաքապետերը, այլ նաեւ ՀԱԿ անդամ, ինքնառաջադրված Ախթալայի  «Արհեստակցական կազմակերպության» նախագահ Սասուն Վարդումյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախկին ու գործող քաղաքապետերին այլընտրանք է.

«Նախկինը 12 տարի է ղեկավարել Ախթալան, գործողը՝ 8, եւ Ախթալայի բնակչությունը  շատ լավ տեղյակ է՝ ով ոնց է աշխատել: Նրանք  որ առաջադրվել էին, այլընտրանք չի եղել, իսկ հիմա Խաչիկյանի եւ Թամազյանի աշխատանքից դժգոհողներն ունեն  երրորդ ուժին ընտրելու հնարավորություն»:

Այս խոսքերին հակադարձում է Սուրեն Թամազյանը:

«Ջահել է էլի, մեծամիտ խոսում է, Ախթալայի բնակիչներն ինձնից դժգոհ չեն, ուղղակի Վազգենն ու Սերոբն ամեն ինչ արեցին, որ ինձ հանեն, ժողովուրդն ինձ միշտ էլ սիրել է»,- եզրափակեց Թամազյանը:

Ախթալայի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրանքի` 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Խաչիկյանը եւ մի խումբ այլ պաշտոնյաներ, կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ: Այժմ Խաչիկյանն իր պատիժը կրում է Վանաձորի ՔԿՀ-ում:

Տպել
10809 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր