Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին առաջիկայում խաղալու շանսեր կտա

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում այսօր կայանալու են 2-րդ տուրի հանդիպումները. Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հյուրընկալելու է ուկրաինական «Զարյային»: Անգլիական մամուլում հնչող տեղեկությունների համաձայն՝ Մխիթարյանը մասնակցելու է «Զարյայի» հետ հանդիպմանը, թեեւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շաբաթ օրը Անգլիայի առաջնության «Լեսթերի» հետ կայացած խաղից հետո հայ ֆուտբոլիստի բացակայությունը հայտացուցակում բացատրել էր վատ մարզավիճակով, երեկ էլ կայացած մամուլի ասուլիսում ուղղակի հայտարարել է՝ «Զարյայի» դեմ Մխիթարյանը չի խաղալու:

Հիշեցնեմ, որ օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալով Չեխիայի դեմ, Մխիթարյանը վնասվածք էր ստացել, որից հետո բաց թողեց մի քանի խաղ եւ վերադարձավ 10 օր հետո՝ «Յունայթեդի» կազմում մասնակցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին: Չափազանց անհաջող առաջին խաղակեսից հետո Մխիթարյանը փոխարինվեց, որից հետո անգլիական թիմը տեղեկացրեց, որ Մխիթարյանի վնասվածքը կրկնվել է եւ մինչ այսօր հայ ֆուտբոլիստը այլեւս չի հայտնվել «Յունայթեդի» կազմում: Այս ընթացքում «Յունայթեդը» անցկացրեց 4 հանդիպում. արձանագրվեց 2-ական հաղթանակ եւ պարտություն:

Մինչեւ անցյալ շաբաթվա սկիզբը Մխիթարյանը ապաքինվում էր, ապա սկսեց մարզվել առանձին, իսկ սեպտեմբերի 24-ին «Լեսթերի» դեմ խաղից առաջ հասցրեց մի քանի մարզումներ անցկացնել ընդհանուր խմբում, որը, սակայն, բավարար չեղավ անգամ հայտացուցակում հայտնվելու համար: Այս շաբաթ Մխիթարյանը մարզվել է ամբողջ ծանրաբեռնվածությամբ եւ շանսեր կային, որ հենց «Զարյայի» հետ խաղում կվերադառնա խաղադաշտ: Առավել եւս, որ «Յունայթեդի» ֆեյսբուքյան էջն էլ, անդրադառնալով այսօր կայանալիք հանդիպմանը, տեղեկացրել էր, որ Մխիթարյանը Ուկրաինայում հանդես գալու տարիներին 3 անգամ խաղացել է «Զարյայի» դեմ եւ դարձել 4 գոլերի հեղինակ: Բայց Մոուրինյոյի մտքերն անընթեռնելի են, կայացած որոշումները՝ անկանխատեսելի:

Ամեն դեպքում՝ անկախ այսօր կայանալիք խաղից, բոլորին  է հետաքրքրում, թե ինչ ապագա է ունենալու Մխիթարյանը «Յունայթեդում»: Մրցաշրջանը չափազանց անհաջող սկսած հայ ֆուտբոլիստի ներկան եւ ապագան հետաքրքրում են ոչ միայն հայ ֆուտբոլասերներին, այլ նաեւ «Յունայթեդի» բոլոր երկրպագուներին: Անգլիական մամուլում Մխիթարյանի վերաբերյալ գրեթե բոլոր նյութերն սկսվում եւ ավարտվում են նույն հարցով՝ անցյալ խաղաշրջանի Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը ինչու չի կարողանում ցուցադրել իր ունակությունները Անգլիայում: Պատճառները, վարկածները շատ են՝ վնասվածք, վատ մարզավիճակ, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո, նոր թիմ եւ նոր երկիր եւ այլն:

Իհարկե, անգլիական մամուլի եւ ֆուտբոլասերների համար Մխիթարյանը դեռ «բազմաթիվ հարցականներով» ֆուտբոլիստ է՝ «անհայտ» հետխորհրդային երկրի սանը մի քանի տարում մեծ հեղինակություն նվաճեց Ուկրաինայում, ապա՝ Գերմանիայում, Եվրոպայում ընդհանրապես եւ բավական մեծ տրանսֆերային արժեքով այս տարի հայտնվեց «Յունայթեդում»: Չափազանց բծախնդիր, ամենաաննշան թվացող գործոնների վրա մեծ ուշադրություն դարձնող անգլիացի լրագրողներն անգամ առայժմ չեն կարողանում լիովին պարզաբանել Մխիթարյանի «հանելուկը»՝ ինչո՞ւ չի ստացվում հայ ֆուտբոլիստի խաղը «Յունայթեդի» կազմում:

Այս հարցի պատասխանը շատ ավելի պարզ է հայ ֆուտբոլասերներին: Իհարկե, բոլոր այն գործոնները, որոնք նշում են անգլիացի լրագրողները՝ վնասվածք, վատ մարզավիճակ, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո, նոր թիմ եւ նոր երկիր՝ այս բոլորը համատեղ հանդիսանում են հայ ֆուտբոլիստի անհաջող խաղերի պատճառը, բայց գլխավորը միայն Հենոյին հատուկ մի «երեւույթ» է՝ առաջին խաղաշրջանի «բարդույթը»: Ուկրաինական «Շախտյորում» եւ Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած առաջին խաղաշրջանները մեծ հաշվով այնքան էլ չեն տարբերվում այն իրավիճակից, որը կա հիմա «Յունայթեդում»: Ընդ որում, այն տարիներին «Շախտյորի» եւ «Բորուսիայի» գլխավոր մարզիչներ Միրչա Լուչեսկուի եւ Յուրգեն Կլոպի մասին հայ ֆուտբոլասերները «արտահայտվում էին» գրեթե նույն խոսքերով, տոնայնությամբ, ինչ հիմա Մոուրինյոյի վերաբերյալ:

Իր նախկին 2 թիմերում էլ Հենոն սկսել է խաղալ «վնասվածքներով», «վատ մարզավիճակներով»՝ սրանք եղել են ավելի շատ հոգեբանական, նյարդային «խնդիրներ»: Հետեւաբար, «վնասվածք», «մարզիչ», «նոր թիմ, նոր երկիր», «վատ մարզավիճակ» բացատրությունները երկրորդական են Մխիթարյանի պարագայում: «Շախտյորում» եւ «Բորուսիայում» Մխիթարյանը տեղը հիմնական կազմում վաստակեց բացառապես իր աշխատանքով, հետագայում էլ դարձավ այդ թիմերի առանցքային ֆուտբոլիստ, մարզիչների «աչքի լույս»: «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանը գտնվում է շատ ավելի բարենպաստ իրավիճակում՝ ունի որոշակի անուն եւ համբավ: Մնում է միայն օր ու գիշեր աշխատել՝ մարզվել, ապացուցել իր անհրաժեշտությունը: Իսկ որ Հենոն կաշխատի, կմարզվի անմնացորդ՝ կասկած չի հարուցում: «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Ժոզե Մոուրինիյոն Հենրիխ Մխիթարյանին շանս, եթե հարկ լինի՝ շանսեր դեռ կտան սպասելիքները արդարացնելու համար:

Տպել
2950 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում