Ոչ`Հայաստանում արդարությանը, այո`ռաբիսի դեմ պայքարին. Թանկյանի նախաձեռնությունը ձախողվե՞ց

Միջազգային հայտնի «Change.org» կայքում այս օրերին Հայաստանին առնչվող երկու ստորագրավաք է ընթանում: Սեպտեմբերի 21-ին աշխարհահռչակ Սերժ Թանկյանը ստորագրահավաք է սկսել «Արդարություն Հայաստանում» պահանջով: Երկու օր առաջ ոմն Անդրանիկ Ջալալյան նախաձեռնել է մեկ այլ ստորագրահավաք  «Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը» պահանջով:

Սերժ Թանկյանի ստորագրահավաքի նպատակն է վերացնել Հայաստանում «կոռուպցիան, մոնոպոլիաները, դատական անհավասարությունը, ոստիկանության դաժանությունը, քաղաքական կողմնակալությունը, արտագաղթն ու ընտրակեղծիքները», «հաստատել արդարություն, հավասարություն, մարդու իրավունքների պահպանում, թշվառների պաշտպանություն»:

Ջալալյանի թիրախում Հանրային հեռուստաընկերության նոր`«Ամենակարող երգիչը» նախագիծն է (եթերում հնչում են ռաբիս երգեր), որը, հեղինակի ձեւակերպմամբ, «իսկական սպանդ է հայ մշակույթի հանդեպ» եւ կարող է կործանարար լինել հասարակությանը կրթելու եւ զարգացնելու` Հանրային հեռուստաընկերության առաքելության իրականացման տեսակետից:

Այս երկու ստորագրահավաքների ընթացքը մտածելու տեղիք է տալիս: Սերժ Թանկյանի պահանջի տակ մեկ շաբաթվա մեջ ստորագրել է 2 347 մարդ (հոդվածը գրելու պահին): Ընդ որում, ի սկզբանե դրան միացել էին մեծ թվով հռչակավոր հայեր տարբեր երկրներից: Ջալալյանի պահանջի տակ երկու օրվա մեջ ստորագրել է 2 116 մարդ (հոդվածը գրելու պահին):

Արդեն մեկ շաբաթ է Սերժ Թանկյանը օրակարգ է բերել Հայաստանում արդարության հարցը, բայց ոչ ոք առանձնապես դրա մասին չի խոսում: Մի քանի լրատվամիջոց միայն ժամանակ առ ժամանակ լուր են հաղորդում, թե քանի հոգի միացավ ստորագրահավաքին: «Ամենակարող երգիչը» նախագիծը Հանրային հեռուստատեսությամբ սկսվել է 10 օր առաջ, սակայն  հեռուստացույց  չդիտող, բարձր ինտելեկտի եւ գեղագիտական քիմքի տեր հանրությանը հասանելի է դարձել վերջին երկու օրը: Եվ հիմա քննարկումների թոփ թեման հենց այդ նախագիծն է: 

Մտավորական հանրության վրդովմունքը չափ ու սահման չունի` ինչպես կարող է հարկատուների հաշվին գոյատեւող Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակել բանակի քեֆի երաժշտություն: Մեծ աղմուկ է բարձրացել, ինչի վկան է նաեւ «Change.org»-ում այդ հաղորդումը եթերից հանելու պահանջով ստորագրահավաքի տեմպը:

Հանրայինից բարձր մակարդակի հաղորդումներ պահանջելու մեջ վատ բան չկա: Ցածրորակ հաղորդումները եթերից հանելուն ուղղված քայլերն էլ խրախուսելի են: Սակայն տվյալ դեպքում գործ ունենք խիստ երկակի իրավիճակի հետ: Նշված նախագծի դեմ արտահայտվող  գրեթե բոլոր անձինք որպես նախաբան կամ վերջաբան պարտադիր նշում են, որ իրեն էլ են քեֆ անում այդ երաժշտության տակ: Այդ մասին ասվում է նույնիսկ ստորագրահավաքի պահանջում` «Այն, որ ռաբիս երաժշտությունը բոլորս էլ լսում ենք հարսանիքների, կամ քեֆ - ուրախությունների ժամանակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այդ բոլորովին չի նշանակում, որ պետք է բերենք ու ներկայացնենք իբրեւ մշակութային ճյուղ»:

Ստացվում է` մարդիկ դեմ չեն, որ իրենց երեխաները մեծանան Սպիտակցի Հայկոյի երգերի տակ բանակի քեֆերի եւ հարսանիքների ժամանակ: Իսկ դրանց հաճախականությունը յուրաքանչյուր երեխայի կյանքում,չի կարելի թերագնահատել: Բայց նույն երաժշտությունը, թերեւս, այլ ազդեցություն է թողնում երեխայի ճաշակի ձեւավորման վրա, երբ հնչում է Հանրային հեռուստատեսությամբ: Չենք վիճում: Գուցե:

Այս երկու ստորագրահավաքներն ավելի խորքային հարց էլ են առաջ բերում: Օրինակ, հանրության քանի տոկոսն է քննարկում Սերժ Թանկյանի բարձրացրած հարցերը՝ հետեւյալ նախաբանով կամ վերջաբանով. «Ճիշտ է, մենք բոլորս այս կամ այն չափով կոռումպացված ենք (ծնող ենք, որն ուսուցչին նվեր է տվել, կամ ուսուցիչ ենք, որը նվեր է ստացել), ընտրակեղծարար ենք (ընտրակաշառք ենք բաժանել կամ ընտրակաշառք ենք վերցրել), բայց այդ ամենը պետական մակարդակով անհանդուրժելի ենք համարում»:

Նման քննարկում երբեւէ չի ծավալվել: Ամեն դեպքում հեշտ է ասել՝ այո, ես Սպիտակցի Հայկոյի երգերով քեֆ եմ անում, բայց ընդունում եմ, որ դա արվեստի գագաթը չէ եւ ուզում եմ պետությունն իմ երեխային ավելի բարձրարժեք երաժշտությամբ կրթի: Միեւնույն ժամանակ, շատ դժվար է ասել` այո ես մի քիչ կոռումպացված եմ, մի քիչ անարդար, մի քիչ էլ ընտրակեղծարար, բայց ուզում եմ իմ երեխան ապրի Հայաստանում, որտեղ արդարություն է տիրում:

Սերժ Թանկյանի ստորագրահավաքի «ձախողման» պատճառը, սակայն,  միայն բարոյահոգեբանական չէ: Այն ունի նաեւ շատ կոնկրետ  քաղաքական պատճառ, որին կանդրադառնանք առաջիկայում:

Տպել
4738 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են