Ոչ մի փոփոխություն գոյություն չունի, որոշումները վաղուց ընդունված են. Լեւոն Զուրաբյան

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նորմալ է վերաբերվում, որ կառավարությունում կարող է կառուցվածքային փոփոխություններ լինեն, սակայն եթե դրա համար պետք էր ԱԺ արտահերթ նիստ անցկանցել, ապա միայն այն դեպքում, երբ նորանշանակ վարչապետը պետք է կառավարության կազմը ձեւավորի եւ կառուցվածքային փոփոխությունն այդ դեպքում անհրաժեշտ կլինի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ մինչդեռ այսօր այդ նախագծից բացի 20-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ է ներառվել արտահերթ նստաշրջանի օրակարգում:

«Բանն այն է, որ փորձում են մեզ ապացուցել, որ այս կառավարությունն ինչ-որ լուրջ ծրագրերով է հանդես գալու, լուրջ փոփոխություններ է անելու: Եթե դա այդպես էր, ապա պետք էր ծրագիրը ներկայացվեր, ընդունվեր, որից հետո միայն մենք նրա բոլոր նախաձեռնությունները կքննարկեինք»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը՝ նկատելով, որ արտահերթի օրակարգում է նաեւ ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը, որը խնդրահարույց դրույթներ ունի:

Armtimes.om-ի հարցին՝ սա ի՞նչ է նշանակում, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Սա նշանակում է, որ իրականում ոչ մի փոփոխություն գոյություն չունի, համակարգը շարունակում է աշխատել նույն ձեւով, որոշումները վաղուց ընդունված են եւ վարչապետի նշանակումն ընդամենը նոմինալ նշանակություն ունի եւ նպատակն է ընտրություններից առաջ ստեղծել տպավորություն, որ իսկապես ինչ-որ փոփոխություներ են տեղի ունենում»:

Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունները յուրացրել են նաեւ ՀԱԿ-ի՝ «Ընտրիր փոփոխություն» կարգախոսը: «Սերժ Սարգսյանն անընդհատ խոսում է փոփոխությունենրի մասին: Դա իմ կարծիքով զավեշտ է, որովհետեւ, ով ասես կարող է խոսել եւ իրավունք ունի խոսել փոփոխությունների մասին, բայց ոչ այն կուսակցությունը, որը 18 տարի ղեկավարել է երկիրը եւ ինչ փորձ հնարավոր է այս ժողովրդի գխին կատարել է»,- ասաց նա:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ պրիմիտիվ գողությունների վերաբերյալ հայտարարությանն ու կոչին, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Հասարակությունն արդեն իր ռեակցիան տվել է, բոլորն էլ հասկանում են, որ դա մոտավորապես «գելի գլխին ավետարան կարդալու» նման մի բան է, ինչը եւ վարչապետն իրեն հատուկ հմտությամբ ցուցադրեց: Այսինքն՝ որեւէ լուրջ մարդ, իսկ մեր ժողովուրդը կազմված է հիմնականում լուրջ մարդկանցից, չի կարող լուրջ ընդունել դա»:

Տպել
5234 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն