Փոթիի նավահանգիստը, «Ռոսնեֆտը» եւ Հայաստանը. հասունանում է նոր օֆշորային սկանդալ

26/09/2016 schedule09:40

Այս տարվա ապրիլ ամիսը հանրային հիշողության մեջ մնաց ոչ միայն ԼՂ հակամարտության  գորտում վերսկսված պատերազմական գործողություններով, այլեւ Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու փաստով: «Պանաման նվաճած» Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) ցանցի լրագրողների հրապարակած Պանամայի փաստաթղթերի տրցակից հանրությունը տեղեկացավ արդարադատության գեներալ-մայորի օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների մասին: Տարբեր երկրների պաշտոնյաների օֆշորային հաշիվների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը մեծ աղմուկ բարձրացրեցին:

Երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են Պանամայի փաստաթղթերում: Այդ փաստաթղթերը եւ տվյալների բազաները Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը դեռ շարունակում է ուսումնասիրել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց OCCRP-ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսսը, ով «Հոդված3» ակումբի նախաձեռնությամբ գտնվում է Հայաստանում: Դեռ կլինեն նոր պատմություններ, խոստանում է նա եւ մեզ հետ զրույցում պատմում Պանամայի փաստաթղթերի բացահայտման որոշ մանրամասներ:

Պարոն Բլոսս, ինչպե՞ս ստացվեց, որ OCCRP-ի նախագիծը սկսեց ուսումնասիրել Պանամայի փաստաթղթեր անունը կրող աղմկահարույց եւ ծավալուն օֆշորային դոսյեն:

Մի պատմություն կար, որ իբր մի կին, որ աշխատել է օֆշորային գոտիներում գործող իրավաբանական գրասենյակում, այնտեղից դուրս է հանել այդ փաստաթղթերը: Չգիտեմ` որքանով է դա իրականությանը համապատասխանում, բայց երկու փորձառու գերմանացի լրագրողներ սկսեցին այս պատմությունը հետազոտել, սակայն հասկացան, որ ծավալը շատ մեծ է, ուստի բարդ է այն ուսումնասիրել ինքնուրույն: Այնուհետեւ նրանք սկսեցին համագործակցել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ: Սակայն այս կոնսորցիումի կարողություններն էլ բավական չէին այդ փաստաթղթերն ուսումնասիրելու համար: Եվ նրանք սկսեցին կապ հաստատել ողջ աշխարում տարբեր հետաքննող լրագրողների ու լրագրողական կազմակերպությունների հետ: Այս կերպ նրանք գտան OCCRP-ի նախագիծը եւ սկսեցին համագործակցել: Ուստի, ես՝ Վրաստանում, Հայաստանում՝ Քրիստինեն (Աղալարյան) (Հետք-ի թղթակից), Ադրբեջանի մասը եւս ուսումնասիրում էին Վրաստանից, սկսեցինք զբաղվել այդ փաստաթղթերով: Անցած սեպտեմբերին ես գնացի Մյունխեն եւ նրանք ցույց տվեցին, թե ինչպես կարող են այդ փաստաթղթերը դառնալ հասանելի մեզ համար: Պետք էր մուտք ունենալ այդ համակարգ, հատուկ գաղտնաբառեր եւ այլն: Եկա այստեղ եւ «Հետքի» Էդիկ Բաղդասարյանին ու Քրիստինե Աղալարյանին ցույց տվեցի, թե ինչպես դա անել: Այնուհետեւ մենք, պարզապես, սկսեցինք հերթով բացել եւ նայել այդ փաստաթղթերը: Սկսեցին դժվարությունները, քանի որ, օրինակ, «Georgia» անունով, որը նաեւ ԱՄՆ նահանգի անուն է, 18 հազար փաստաթուղթ դուրս եկավ: Դրանք անհրաժեշտ էր ֆիլտրել: Շուրջ 4 հազար փաստաթուղթ Հայաստանի մասին էր, մոտ 8 հազար՝ Ադրբեջանի: Դրանք պետք էր բացել եւ ստուգել, արդյոք արժեքավոր տեղեկություններ կան: Հայաստանում գտնվեց Միհրան Պողոսյան անունը, ավելի ճիշտ նրա հետ կապված ընկերությունը եւ գրվեց հայտնի պատմությունը: Վրաստանում մենք գտանք Բիձինա Իվանիշվիլիի անունը, իսկ Ադրբեջանի մասով գրվեց Ալիեւների ընտանիքի հետ կապված պատմությունը:

Ասացեք խնդրեմ, ի՞նչ արձագանք էիք ակնկալում դուք նյութերը հրապարակելիս: Ինչպե՞ս որոշվեց, թե երբ պետք է հրապարակվեն այդ պատմությունները:

Շուրջ 4-5 ամիս առաջ մենք գիտեինք, թե երբ պետք է հրապարակենք այդ պատմությունները, որ օրը, որ ժամին: Դա արդեն պայմանավորված էր: Դա ապրիլի 3-ն էր, ժամը 10:00-ն: Հենց այդ ժամանակ բոլորն աշխարհում պետք է սկսեին հրապարակել պատրաստված պատմությունները: Ինչպես ասացի` այդ փաստաթղթերում մենք գտանք Իվանիշվիլուն պատկանող ընկերություն: Երբ նա վարչապետ էր Վրաստանում այդ ընկերությունը գրանցելիս չէր տրամադրել իր անձնագրի պատճենը: Պանամայի իրավաբանական գրասենյակը, որը զբաղվում էր գրանցման գործով, նրանից ուզում էր անձնագրի պատճենը: Դա պարտադիր պայման է անգամ Պանամայում: Մոտ երեք ու կես տարի նա չէր տրամադրել իր անձնագրի պատճենը: Նա փոխանցեց այն միայն երեք ու կես տարի հետո: Դա հայտնի է դառնում նամակագրությունից:

Ադրբեջանի հետ կապված բացահայտումներն ուղղակի հաստատեցին մեր կասկածներն առ այն, թե ինչ մասշտաբների է հասնում Ալիեւների ընտանիքի ներգրավվածությունը ոսկու արդյունահանման բիզնեսի մեջ: Պարզեցինք, որ Իլհամ Ալիեւի երկու աղջիկները 2015 թ.-ին ինչ-որ մի ընկերություն են ստեղծել Լոնդոնում անշարժ գույք գնելու համար:

Արձագանքների մասով հետաքրքիր էր, որ Հայաստանում տեղի ունեցավ հրաժարական, սակայն ոչ մի, գոնե առերեւույթ հետեւանք չգրանցվեց Վրաստանում կամ Ադրբեջանում: Ութսուն երկրների պաշտոնյաների հետ կապված պատմություններ կային այնտեղ, սակայն շատ քիչ պետություններում տեղի ունեցան հրաժարականներ: Հայաստանը դրանցից մեկն էր: Այժմ մենք աշխատում ենք մի հետաքրքիր պատմության վրա, որը վերաբերում է Փոթիի նավահանգստին: Ո՞ւմ է այն պատկանում, ի՞նչ մասնաբաժիններ կան, ինչպե՞ս են իրականացվում արտահանման եւ ներկրման սխեմաները: Սա վերաբերում է նաեւ Հայաստանին, քանի որ հայկական շատ բեռներ արտահանվում ու ներկրվում են հենց այդ նավահանգստով: Շատ գործեր ու պատմություններ կան ու կլինեն Ադրբեջանի մասով, սակայն դա շատ բարդ եւ դանդաղ գործ է:

Երբ հրապարակվեցին այդ փաստաթղթերը, Հայաստանում սկսեցին խոսել այն մասին, որ դա պատվեր է: Ի՞նչ կասեք այս հայտարարությունների վերաբերյալ:

- Մենք 4 հազար փաստաթուղթ ենք բացել եւ գտել ենք այն, ինչ գտել ենք: Իմ անձնական կարծիքն այն է, որ ոչ դա պատվեր չէր: Ոչ ոք երբեք չէր մտածի, որ սա կբացահայտվի, ու ինչ-որ մեկը կնայի այս փաստաթղթերը: Բանն այն է, որ դեռ մեկ տարի առաջ, մինչ մենք կսկսեինք քրքրել ու ուսումնասիրել այս փաստաթղթերը, մենք կարող էինք միլիոնավոր դոլարներով վաճառել այն ցանկացած կառավարության: Կառավարությունները հաստատ կցանկանային տեսնել այս փաստաթղթերը, թե ով ինչ ունի օֆշորում: 300 հարյուր լրագրող աշխատումե ւ հետեւում են վերջնաժամկետին: Ոչ մեկ չէր կարող կապ հաստատել ավելի շուտ որեւէ պաշտոնյայի հետ իր պատմությունն ավելի զարգացնելու նպատակով: Ամեն ինչ հստակ էր, որպեսզի գաղտիությունը պահվի: Բացի այդ, յուրաքանչյուր կառավարության համար բարդ խնդիր կլիներ նախօրոք իմանալ, թե ինչ է իրեն սպասվում: Տարբեր երկրներում օրենքները տարբեր են: Եղան շատ կառավարություններ, որոնք պահանջեցին իրենց հանձնել այդ փաստաթղթերը: Լավ էր, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն ուժեղ գտնվեց եւ մերժեց այդ պահանջը:

Վերջին հարցը: Այժմ ի՞նչ պատմությունների վրա եք աշխատում Պանամայի փաստաթղթերի շրջանակում: Ի՞նչ բացահայտումներ սպասել:

- Ինչպես նշեցի` աշխատում ենք Փոթիի նավահանգստի հետ կապված խնդրի վրա: Այն շատ հետաքրքիր պատմություն կլինի: Սակայն սա բարդ գործ է: Շատ մարդիկ եւ սուբյեկտներ են ներգրավված այս գործի մեջ: Ուստի, մենք էլ աշխատում ենք մեծ թիմով: Դժվար է պատկերացնել, սակայն արդեն իսկ պարզ է դառնում, որ այդ նավահանգստի բաժնեմասերի 49%-ը պատկանում է ՌԴ պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը: Մենք ցանկանում ենք հասկանալ` ինչպես է դա տեղի ունեցել եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ: Ադրբեջանի մասով մի հետաքրքիր օրինաչափություն կա: Ինչպես նշում է լրագրող Հադիջա Իսմաիլովան, որ երբեք ինքը չի սկսում պատմություն Ալիեւներից, սակայն ինչ-որ մի տեղ ամեն ինչ գալիս եւ կապվում է այդ ընտանիքի հետ: Ադրբեջանի մասով բոլոր պատմությունները ավարտվում են նրանով, որ մենք փորձում ենք հասկանալ, թե էլ ինչի մեջ են ներգրավված Ալիեւները: Հայաստանի մասով չեմ կարող ասել՝ կլինեն նոր բացահայտումներ, թե՝ ոչ:

Տպել
19989 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)