Հայկական տոմատը գրոհում է. լոլիկի մթերումները հասնում են աննախադեպ չափերի

24/09/2016 schedule13:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 25-ի համարում

Չնայած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարի հանրապետությունում, անցած տարվա համեմատ, շուրջ 55 հազար տոննայով ավելի շատ բանջարեղեն է մթերվել, սակայն գյուղմթերքների շուկայում այս տարի բանջարեղենի աննախադեպ բարձր գին արձանագրվեց:

Մասնավորապես, մայրաքաղաքի շուկաներում լոլիկի նվազագույն արժեքը եղել է 30 դրամ, որն արձանագրվել է բերքահավաքի ամենաեռուն շրջանում՝ օգոստոսին: Իսկ հիմնականում լոլիկի միջին գինը վերջին երկու ամիսներին շուկաներում եղել է 40-50 դրամ, այսինքն՝ նախորդ տարվանից 10-15 դրամով բարձր:  Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի տրամադրած տվյալների համաձայն, մեր հանրապետությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ արտադրվել է մոտ 375 հազար տոննա բանջարեղեն, որի շուրջ 200 հազարը բաժին է ընկնում լոլիկին:

Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրված բանջարեղենի ցուցանիշը եղել է մոտ 320 հազար տոննա:  Բանջարեղենի շուկայական բարձր գինը մասնագետները պատճառաբանում են վերամշակող գործարանների մթերման ծավալների ավելացմամբ: Գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման եւ գործարարության աջակցության վարչության պետ Միշա Գրիգորյանի տրամադրած տվյալների համաձայն, սեպտեմբերի 24-ի դրությամբ վերամշակող գործարանները մթերել են 82 հազար 185 տոննա բանջարեղեն, որի 81 հազար 159 տոննան լոլիկ է:

Մասնագետները ասում են, որ սա վերջին տարիների համար աննախադեպ ցուցանիշ է: Անցած տարի, օրինակ, նույն ժամանակահատվածի դրությամբ գործարանները մթերել են 43 հազար 382 տոննա բանջարեղեն, որի 43 հազար 297 տոննան եղել է լոլիկ: Վերամշակող գործարաններն այս տարի լոլիկի կիլոգրամը գնել են միջինը 22 դրամով: Ըստ Մ. Գրիգորյանի, վերամշակող գործարանները շարունակում են բանջարեղեն մթերել, եւ մեկ ամսից միայն հնարավոր կլինի վերջնական արդյունքներն ամփոփել: Ի դեպ, ընդհանուր մթերված 81 հազար տոննա լոլիկի մոտ 70 հազարը գնել են երկու՝ Արարատի եւ Արտաշատի պահածոյի գործարանները:

Բնականաբար, մթերված լոլիկի զգալի մասը օգտագործվում է տոմատի մածուկի արտադրության համար: Հայաստանում սպառվող տոմատի մածուկի գերակշռող մասը կազմում է տեղական արտադրանքը, այսինքն, միանշանակ կարելի է ասել, որ տեղական պահածոարտադրողները կարողացել են այս ապրանքատեսակի շուկան իրենց վերահսկողության տակ վերցնել: Մ. Գրիգորյանի պնդմամբ, պահածո արտադրող գործարաններն իրենց արտադրանքի հիմնական մասը ներքին շուկայում չեն սպառում, այլ արտահանում են:

Մեր զրուցակցի ներկայացրած տվյալներով, Հայաստանի ագրովերամշակող գործարանների ընդհանուր հզորության առավելագույնը 20 տոկոսը բավարար է մեր հանրապետության պահանջարկը ապահովելու համար: Ուստի, որպեսզի այդ գործարանները կարողանան եկամտով աշխատել, նրանց հարկավոր է արտահանել արտադրանք: Մ. Գրիգորյանի խոսքերով, գործարարներն այս խնդիրը, կարելի է ասել, լուծել են: Մասնավորապես, պահածոյի գործարանների արտադրած տոմատի մածուկի արտադրանքի շուրջ 97 տոկոսը արտահանվում է: Մեր տեղեկություններով, մոտ ապագայում կսկսվի նաեւ տոմատի հյութի արտահանումը:

Վահագն Հովակիմյան

Տպել
1676 դիտում

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը