Աղավնաձորցիները վերջին «շանսն» են տվել կառավարությանը

Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործները մինչեւ երեկ շարունակել են իրենց բողոքի ակցիան՝ դպրոց եւ մանկապարտեզ չուղարկելով գյուղի երեխաներին: Երեկ նրանք կրկին փորձել են փակել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, սակայն ոստիկանության Վայոց Ձորի մարզային կառույցի աշխատակիցները՝ մոտ 200 հոգի, թույլ չեն տվել ճանապարհ փակել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Աղավնաձոր համայնքի խաղողագործներից Հայկազ Ասատրյանը՝ նշելով, որ ոստիկանության մարզային վարչության պետն իրենց  ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Վերջինս էլ տեղեկացրել է, որ Աղավանձորի խաղողագործների խնդրի վերաբերյալ կտեղեկացնի վարչապետ Կարեն Կարապետյանին: Դրանից հետո գյուղացիները չեն փորձել փակել ճանապարհը եւ սպասել են կառավարության նիստի ավարտին: Ապա տեղեկացել են, որ վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարական է տվել:

«Նիստից հետո, իրոք, լսեցինք իր ձայնը հեռուստացույցով: Նույնիսկ նոր նախարարը խոսեց եւ ասեց, որ առաջնահերթ խնդիրներից մեկն Աղավանձոր համայնքի խաղողագործների պարտքն է, ներկայիս խաղողի մթերման խնդիրն էլ կա: Վարչապետն էլ ասեց, որ մթերման համակարգը ժանգոտած է, պետք է մի հատ նայվի»,- ասաց Հայկազ Ասատրյանը՝ շարունակելով, որ մեկ շաբաթ կսպասեն, որպեսզի տեսնեն վարչապետի հանձնարարականը կյանքի կոչվում է, թե՝ ոչ: Հայկազ Ասատրյանի խոսքով՝ այսօր երեխաներին ուղարկել են ե՛ւ մանկապարտեզ, ե՛ւ դպրոց:

«Կախված է իր հանձնարարականից, որովհետեւ մոտ 140 միլիոն դրամ է ողջ գյուղին պարտք: Մեկին 1 միլիոն, մեկին երկու միլիոն դրամ»,- ասաց խաղողագործը:

ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն էլ մեզ փոխանցեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրից տեղյակ է, այդ ուղղությամբ աշխատանք է կատարվում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեն: «ՀՀ գյուղատնտեսության նախարարը հաջորդ շաբաթ Աղավնաձոր կմեկնի»,- ասաց նախարարի խոսնակը:

Հայկազ Ասատրյանը տեղեկանալով, որ նախարարը պետք է իրենց գյուղ այցելի, ասաց.«Նախարարը անպայման պետք է գա, քանի որ շատ հարցեր կան: Միայն այդ գումարը չի: Այս տարվա խաղողի մթերման վերաբերյալ որեւէ մթերող դեռ չի ասել, որ մթերելու դեպքում կանոնավոր վճարում կկատարի: Անհույս իրավիճակ է գյուղում»: Խաղողագործը հիշեցրեց, որ իրենց համայնքում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակվել, եւ եթե վարչապետի այս հանձնարարականը գործնական քայլերի չվերածվի, ապա ողջ գյուղով բոյկոտելու են ընտրությունները՝ չգնալով քվեարկության:

Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարարներին ներկայացնելուց հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման խնդրի վերաբերյալ առաջին հանձնարարականը տվեց: «Մենք ամեն տարի այս պրոբլեմի առաջ կանգնում ենք, եւ ամեն տարի այս պրոբլեմը մեզ համար ոնց, որ նոր պրոբլեմ լինի: Նախ՝ պետք է ունենանք հայեցակարգ՝ ոնց ենք անելու երկարատեւ: Այսօր ակտուալ խնդիր է, եթե չեմ սխալվում Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում,  որտեղ «Վեդի Ալկո»-ն ունի պարտավորություններ, որը չի կատարել: Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ՝ ինչպես այդ խնդիրը լուծենք, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է եւ ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն եւ էֆեկտիվ կառավարիչը չի, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»,- ասել էր Կարեն Կարապետյանը եւ նշել, որ ամենօրյա հսկողություն պետք է սահմանել: «Մենք մեր վերամշակող ձեռնարկություններում ունենք բավականին, ինձ թվում է, ժանգոտած կառավարման համակարգ: Մենք մանրամասն դրա մասին կխոսենք»,- հայտարարել էր վարչապետը:

Նշենք, որ Աղավնաձորում, գրեթե, ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, քանի որ այս գյուղում աճեցնում են Արենի տեսակի խաղողը, որի իրացումը դժվարություններ է առաջանում առանձնահատուկ լինելու պատճառով: 2014 թվականին աղավնաձորցիներն իրենց բերքի մի մասը հանձնել են տարբեր գործարանների, իսկ որոշակի քանակի խաղող իրացնել չեն կարողացել: «Վեդի Ալկո» ընկերությանն են դիմել, որտեղ էլ ստիպված ընդունել են խաղողը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ գումար չունեն: Գյուղացիներն այլ տարբերակ չունենալով՝ մթերել են տվյալ գործարանում:

Աղավնաձորցիների պնդմամբ՝ «Վեդի Ալկո» ընկերությանն էլ կառավարությունից են ստիպել, որպեսզի չիրացված ողջ բերքն ընդունի: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ ավելի վաղ մեր զրույցում ասել էր, որ փորձում են աջակցել «Վեդի Ալկո» ընկերությունը՝ շահավետ պայմաններով վարկ վերցնելու հարցում, որպեսզի շրջանառու միջոցների ներգրավման միջոցով էլ վճարի գյուղացիների պարտքը:

Տպել
18449 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն