Բրազիլական մարզաձեւն առանց Բրազիլիայի, բայց՝ բրազիլացիներով

Կոլումբիայում ընթացող ֆուտզալի աշխարհի առաջնությունում ավարտվել են 1/8 եզրափակիչի հանդիպումները եւ արդեն հայտնի են մրցաշարի լավագույն 8 թիմերը. մեծագույն անակնկալը այս շարքում բոլոր ժամանակների ուժեղագույն հավաքականի՝ Բրազիլիայի բացակայություն է: Ընդհանրապես ֆուտզալը համարվում է զուտ բրազիլական մարզաձեւ: Այս երկրի ազգային հավաքականը մինչ այժմ անցկացված Աշխարհի 7 առաջնություններում 5 անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը, մեկական անգամ էլ արժանացել է արծաթե եւ բրոնզե մեդալների, 8 անգամ նվաճել է իր նշանակությամբ աշխարհում 2-րդը համարվող «Ֆուտզալի Մեծ գավաթի» հաղթողի կոչումը, չեմպիոն է հռչակվել Հարավային Ամերիկայի ֆուտզալի 23 առաջնություններից 20-ում եւ այլն:

Բրազիլիայի ֆուտզալային ռեկորդները անվերջ են ուղղակի, իսկ ամենայուրահատուկը Աշխարհի առաջնություններում անցկացրած հանդիպումների վիճակագրությունն է. 60 հանդիպումներից բրազիլացիները պարտվել են ընդամենը 3-ում, ընդ որում, 2 պարտություն կրել են 1989 թվականի մրցաշարի խմբային փուլում, երբ արդեն ապահովել էին հաջորդ փուլի ուղեգիր եւ հետագայում էլ դարձան Աշխարհի չեմպիոն, իսկ վերջին պարտությունը արձանագրվել էր 2000 թվականին՝ կիսաեզրափակիչում Իսպանիայից: Ահա այսպիսի ցուցանիշներով էր Բրազիլիան մեկնել Կոլումբիա՝ Աշխարհի 8-րդ առաջնությունում, ուր, բնականաբար, համարվում էր չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդ:

Բայց ոչ միայն Բրազիլիայի հավաքական  է ուժեղագույնը աշխարհում, այլ նաեւ մյուս ուժեղ երկրների հավաքականները հիմնականում կազմված են բրազիլացի ֆուտզալիստներից: Հատկապես եվրոպական գրեթե բոլոր ուժեղ հավաքականներում տոն են տալիս նատուրալիզացված բրազիլացիները, ընդ որում, հենց եվրոպական երկրներն են համարվում «երկրորդական» ֆավորիտներ աշխարհում՝ բրազիլացիներից հետո: Աշխարհի նախորդ 7 առաջնություններում խաղարկված 21 մեդալակիրի հավաքածուներից 19-ը բաժին են հասել կամ Բրազիլիային, կամ էլ եվրոպական երկրներին: Միայն 2 անգամ, այն էլ հեռավոր՝ 20-րդ դարի 90-ական թվականներին, ԱՄՆ-ի հավաքականն է կարողացել նվաճել 1-ական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Նատուրալիզացված բրազիլացի ֆուտզալիստները ներկայումս էլ համարվում են եվրոպական թիմերի հիմնական կազմի «կորիզը»: Կոլումբիայում ընթացող Աշխարհի առաջնությունում հանդես են գալիս եվրոպական 7 երկրներ, որոնցից 5-ի հիմնական կազմերում խաղում են հետեւյալ թվով ազգությամբ բրազիլացի ֆուտզալիստներ.

Իտալիա՝ 8
Ադրբեջան՝ 6
Ղազախստան՝ 3
Ռուսաստան՝ 4
Իսպանիա՝ 1

Մյուս թիմերն են՝ Պորտուգալիան, որը մեծ հաշվով Բրազիլիայի եվրոպական «տարբերակն է», եւ Ուկրաինան, որը միակ եվրոպական երկիրն է, որի կազմում չկան բրազիլացիներ: Ահա այսպիսի երկար - բարակ նախաբանից հետո արդեն իսկ հասկանալի է, թե ինչ մեծագույն անակնկալ պետք է համարել Բրազիլիայի պարտությունը Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում, այն էլ ոչ եվրոպական թիմից՝ Իրանի հավաքականից: Թեեւ հետխաղյա 7 մետրանոցներով (Իրան - Բրազիլիա խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվել են 4-4 հաշվով), բայց Բրազիլիան պատմության մեջ առաջին անգամ պարտվեց ոչ եվրոպական երկրի հավաքականի՝ Իրանին: Խաղի ընթացքում Բրազիլիան ուներ մեծ առավելություն, հաղթում էր 3-1 հաշվով, բայց «ոչ ֆուտզալային» Ասիայում ուժեղագույնը համարվող իրանցի ֆուտզալիստներին հաջողվեց բեկել խաղը, հավասարեցնել հաշիվը եւ հաղթել հետխաղյա 7 մետրանոցների օգնությամբ: Աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում առաջին անգամ Բրազիլիան մնում է առանց մեդալների: Սեպտեմբերի 24-25-ին կայանալիք խաղերում մրցելու են հետեւյալ զույգերը.

Պարագվայ – Իրան

Իսպանիա – Ռուսաստան

Արգենտինա – Եգիպտոս

Ադրբեջան - Պորտուգալիա

Բրազիլիայի բացակայության պայմաններում մրցաշարի ակնհայտ ֆավորիտ է դառնում Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որը 1/8 եզրափակիչում, չափազանց դրամատիկ եւ ծանր խաղում հաղթեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ղազախստանին, իսկ քառորդ եզրափակիչում էլ մրցելու է Եվրոպայի փոխչեմպիոն Ռուսաստանի հետ:

Տպել
2482 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում