Հանդիպում. Քոչարյանը Քոչարյանի մասին

23/09/2016 schedule14:26

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 24-ի համարում

Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանը ծանր առաքելություն էր իրականացնում: Նա հրավիրել էր մամուլի ասուլիս, որի նպատակն էր ցույց տալ, թե որքան արդյունավետ եւ արգասաբեր է եղել վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը արտաքին քաղաքական ասպարեզում: Բայց անգամ Ա.Քոչարյանին դա չհաջողվեց:

Խոսնակը անդրադարձավ Քոչարյանի՝ Բուլղարիա ու Յալթա կատարած ուղեւորություններին եւ Լիտվայի նախագահ Ռ.Պակսասի՝ Հայաստան կատարած այցին: Սեպտեմբերի 8-9-ը Բուլղարիա կատարած այցը շատ կարեւոր էր նրանով, որ կնքվել են պայմանագրեր, ուրվագծվել են համագործակցության հեռանկարներ, եւ «եւս մեկ անգամ խոսվել է միջազգային կազմակերպություններում համագործակցության մասին»:

Այս այցի մասին ասելիքն այնքան քիչ էր, որ Ա.Քոչարյանը ստիպված էր ներկայացնել այցի ամբողջ սցենարը. սկզբում՝ երկու երկրների նախագահների առանձնազրույց, հետո՝ պայմանագրերի ստորագրում, հետո՝ պատվիրակությունների ընդլայնված նիստ, հետո՝ բիզնես ֆորում, հետո՝ համերգ, հետո՝ հանդիպում հայ համայնքի հետ, հետո՝ այց հայկական եկեղեցի... Այդուհանդերձ, մի կարեւոր մանրամասն գտնվեց:

«Կան կոնկրետ նախնական համաձայնություններ նավթամթերքների վերամշակման եւ ներկրման հարցում»,-հայտնեց պրն Քոչարյանը: Խոսքը հիմնականում բենզինի մասին է, որը, ինչպես հայտնի է, Ռ.Քոչարյանի համար բավական մեծ կարեւորություն ունի: Եւ դեռ հարց է՝ գուցե այցի ամբողջ նպատակն էլ հենց սա՞ է եղել: Յալթայում ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցել է Ռ.Քոչարյանը, իր կարեւորությամբ, Ա.Քոչարյանի որակմամբ, աննախադեպ է: Չնայած «աննախադեպությանը», Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցող որեւէ հարց այնտեղ չի քննարկվել:

Անգամ Քոչարյան-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել: «Աշխատանքային օրացույցում տեղ չգտնվեց հանդիպման համար»,- թե ինչու Քոչարյան-Պուտին հանդիպում չի եղել հարցին ի պատասխան՝ ասաց Ա.Քոչարյանը: Այդ գագաթնաժողովի գագաթնակետը, ըստ Ա.Քոչարյանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ կնքված համաձայնագիրն է միասնական տնտեսական գոտի ստեղծելու շուրջ: Դրան Հայաստանը, բարեբախտաբար, չի մասնակցում, եւ այս տեսանկյունից Ռ.Քոչարյանի՝ Յալթա կատարած ուղեւորության ոչ այնքան մեծ կարեւորությունը, թերեւս, ողջունելի է:

Ի դեպ, Յալթայում որոշում է կայացվել ԱՊՀ երկրներից դիտորդական առաքելություններ ուղարկել ՌԴ խորհրդարանական եւ Չեչնիայի նախագահական ընտրություններին: Քանի հոգի է գնալու Հայաստանից, եւ արդյոք այդ առաքելության կազմում լինելու է ԿԸՀ նախկին նախագահ Արտակ Սահրադյանը, դեռ անհայտ է: Բայց կասկած չկա, որ թե ՌԴ-ում, թե Չեչնիայում անցկացվելիք ընտրությունները մերոնք գնահատելու են ազատ, արդար եւ թափանցիկ՝ ճիշտ այնպես, ինչպես ԱՊՀ դիտորդական առաքելության համոզմամբ՝ ընտրություններն անցել են Հայաստանում:

Անդրադառնալով Պակսասի այցին Հայաստան, Աշոտ Քոչարյանը ինքն էլ խոստովանեց, որ իրեն հաճախ հարցնում են՝ ինչու է այդ այցը շատ կարեւորվում: «Միանգամից պատասխանեմ, որ ցանկացած երկկողմ հանդիպում ունի քաղաքական կարեւորություն»,- չափազանց համոզիչ պատասխան տվեց Ա.Քոչարյանը: Իսկ որպեսզի ավելի համոզիչ հնչի, պրն Ա.Քոչարյանը շարունակեց՝ երկու երկրներում էլ բարեփոխումներ են իրականացվում, երկու երկրներում էլ շարունակվում են եվրոինտեգրման գործընթացները, Պակսասի այցի ընթացքում կինո են ցույց տվել... Կինոյի պահը, իհարկե, շատ է կարեւոր, բայց մեր եվրոինտեգրումն ու մեր բարեփոխումները լիտվականի հետ համեմատելը երեւի մի քիչ չափազանցություն է:

Նշենք, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում են Քոչարյանի այցերը Հնդկաստան, Ռումինիա եւ Բելգիա: Լրագրողների հարցերին ի պատասխան, Ա.Քոչարյանը անդրադարձավ նաեւ ներքին քաղաքական խնդիրներին: Նա հույս հայտնեց, որ կոալիցիան «կլինի կայուն եւ կհարատեւի»: Հարատեւության պայմաններից մեկը փոխնախարարների պաշտոնների՝ կոալիցոն եւ ոչ կոալիցիոն սկզբունքով բաժանելու խնդիրն է, որի շուրջ բուռն վեճ է թափ առնում կոալիցիոներների մեջ:

Ո՞ր սկզբունքն է ընդունելի Ռ. Քոչարյանի համար: Այս հարցի պատասխանը Ա.Քոչարյանը չտվեց եւ առաջարկեց այդ հարցի շուրջ առանձին խոսել: Իսկ իշխանությունների ծոծրակին ընդդիմության շունչը չզգալու հանգամանքը նա պայմանավորեց արձակուրդների շրջանով, որը նոր է ավարտվել:

Հայկ Գեւորգյան

Տպել
1490 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում