Եթե չհամագործակցեինք ՌԴ-ի հետ, կունենայինք այնպիսի ՀՕՊ, որն ունի օրինակ՝ Վրաստանը

Տարածաշրջանում լավագույն հակաօդային պաշտպանությունը ՀՀ-ինն է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Armtimes.com-ի դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համաձայնագիր կնքեց, Հարությունյանը պատասխանեց.

«Մեր ՀՕՊ-ը հզոր է,  որովհետեւ մենք 1992 թվից ՌԴ-ի հետ այդ համակարգը համատեղ ենք իրականացնում: 92 թվականին ես անձամբ զբաղվել եմ, գնացել եմ ՌԴ եւ նույնիսկ առաջարկել  եմ, որ ռուսական զորքն այստեղից դուրս չգա, որովհետեւ մենք չունեինք մասնագետներ, որոնք կապահովեին հակաօդային պաշտպանությունը: Անգամ սպաներին երկու աշխատավարձ էինք առաջակում տալ, որ մնան»:

Հարությունյանի խոսքով՝ հետագայում բազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել, որոնք թույլ են տվել վերանորոգել ՀՕՊ համակարգը, ՀՀ բերել ինքնաթիռներ:

«Այդ ինքնաթիռները ռուսական են, իրենք իրականացնում էին մեր ՀՕՊ-ը՝ մեր ղեկավարության ներքո, դրանից հետո ՌԴ-ից S-300 բերեցինք, մեր մասնագետները բոլորը ձրի սովորում են ՌԴ-ում, այնպես որ այդ հարցը՝ թե ինչո՞ւ... ակնհայտ է չէ՞ ինչու: Եթե մենք չհամագործակցեինք ՌԴ-ի հետ, կունենայինք այնպիսի ՀՕՊ, որն ունի օրինակ՝ Վրաստանը»,- ասաց Հարությունյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, ըստ որի, լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ինքն է նշանակվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա նաեւ շրջանառվեց Սեյրան Օհանյանի անունը, Հարությունյանը հրաժարվեց պատասխանել.

«Սա չի մտնում ասուլիսի թեմայի մեջ, ես չեմ պատասխանի, դա իմ որոշումը չի, այնպես որ՝ ինչ-որ կլինի՝ կլինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս տարի ՀԱՊԿ-ն նախագահում է ՀՀ-ն, եւ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ պաշտոնավարումը լրանալուն պես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվելու է ՀՀ-ից:

Տպել
3162 դիտում

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

Հաղարծնի կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը լուծվել է. բնակիչները դիմել էին հնարավոր բոլոր մարմիններին

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ

21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին

Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. սա շատ լավ նորություն է. վարչապետ

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Ինչ եմ ցանկանում լսել Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում

Ոստիկանության պետի ու ԱԱԾ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվեցին

Վրաստանն օգոստոսին կորցրել է զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների 10 տոկոսը