Կարեն Կարապետյանն ընդդեմ Կարեն Կարապետյանի-2. Ինչպես այրվեց 148 միլիոն դոլար

Արդեն պարզորոշ երեւում է, որ հանրության մի ստվար հատվածի մեջ մեծ ակնկալիքներ կան նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից: Իսկ մի խումբ մարդկանց մեջ, կարելի է ասել, անձի պաշտամունք է ստեղծվել:

Դա թերեւս պայմանավորված է մեր երկրի սոցիալ-տնտեսական ծայրահեղ վատ վիճակով, եւ մարդիկ պարզապես փրկիչ են ուզում տեսնել, եւ դա բնական է ու ամենեւին դատապարտելի չէ:

Բայց իրականությունից ոչ մի տեղ չես փախչի: Կարեն Կարապետյանը երբեք չի եղել քաղաքական գործիչ, բայց մշտապես եղել է քաղաքական գործընթացների խառնարաններում, ընդ որում, գրեթե «առաջամարտիկի» կարգավիճակով: Պատճառն այն է, որ նա գլխավորում է «Հայռուսգազարդը», իսկ այդ կառույցի միջոցով Ռուսաստանը, ի դեմս «Գազպրոմի», իրականացնում էր Հայաստանի էներգետիկ էքսպանսիան: Իհարկե, էքսպանսիայի ենթարկելու որոշումը, պատկերավոր ասած, կայացրել էին ՌԴ իշխանությունները, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, սակայն Կարեն Կարապետյանն այդ որոշումն ամենաակտիվ իրականացնողներից էր:

Եվ պետք է ասել, որ նա իր վրա դրած պարտականությունները կատարեց փայլուն` պարզապես, անթերի: Այդ էքսպանսիայի «ոսկյա թագը» Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ կիսակառույց բլոկի ձեռքբերումն էր «Գազպրոմի» կողմից: Մինչեւ 2006 թվականը ՀՀ կառավարությունն ինտենսիվ բանակցություններ էր վարում Իրանի հետ: Իրանական կողմն առաջարկում էր 5-րդ բլոկը վերցնել «վարձակալության», շինարարությունը հասցնել ավարտին, մի քանի տարի շահագործել եւ հետո նվեր թողնել Հայաստանին: Պայմանավորվածությունն արդեն կայացվել էր, մի խուրձ համաձայնագրեր ու հուշագրեր էին ստորագրվել: Մնում էր վերջնական պայմանագիրը, սակայն վերջին պահին, ինչպես հաճախ է պատահում մեր իշխանությունների մոտ, որոշումը փոխվեց, եւ 5-րդ բլոկը տրվեց «Գազպրոմին»:

Այս գործարքում, սակայն, ամենաուշագրավը «մի գիշերը» չէ, այլ այն պայմանները, որով կիսակառույց ՋԷԿ-ը անցավ «Գազպրոմին»: Վերջինս պարտավորվեց 5-րդ բլոկի դիմաց վճարել 148 միլիոն դոլար, բայց ոչ թե կենդանի փողով, այլ գազով: Հայկական կողմն էլ համաձայնվեց: Էն էլ ոնց համաձայնվեց: Խնդիրն այն էր, որ այս առաջարկին զուգահեռ «Գազպրոմը» որոշեց, որ պետք է թանկացնի Հայաստանին մատակարարվող գազը: Ու որոշվեց, որ այդ 148 միլիոն դոլարի «անվճար» գազը կտրամադրվի որպես սուբսիդիա: Արդյունքում «Գազպրոմը» սկսեց Հայաստանին թանկացած գազ մատակարարել, բայց սպառողների համար սակագինը չաճեց: Սա տեւեց մոտ 20 ամիս: Այդ ընթացքում 148 միլիոնի սուբսիդիան վերջացավ ու դրանից հետո գազի սակագինը, այնուամենայնիվ, բարձրացավ:

Գազի գնի սուբսիդավորումը, բնականաբար, «Հայռուսգազարդի» այն ժամանակվա ղեկավար Կարեն Կարապետյանը չէ, որ որոշել էր, բայց այդ ընթացքում նա մի քանի ասուլիսներ հրավիրեց, հարցազրույցներ տվեց եւ պնդում էր որ դա շատ լավ որոշում է: Բայց իրականում ինչ ստացվեց սուբսիդավորման արդյունքում: Սա հասկանալու համար վերցնենք երկու օրինակ: Փոքրիկ բնակարանում ձմռանը գազով մի կերպ տաքացող սոցիալապես անապահով ընտանիք եւ գազով ջեռուցվող հսկայական դղյակ, որտեղ ապրում է մեծահարուստն ու ձմռանը գազով տաքացնում է նաեւ իր հսկայական լողավազանը:

Հաշվարկը պատկերավոր դարձնելու համար վերցնենք կլոր թվեր: Անապահով ընտանիքը ձմռան ընթացքում այրում է 10 խմ գազ, մեծահարուստը՝ 1000 խմ գազ: Յուրաքանչյուր խմ գազի գնից սուբսիդավորվում է 10 դրամ: Կստացվի, որ ձմռան ընթացքում սոցիալապես անապահով ընտանիքը ստացավ 100 դրամի սուբսիդիա, իսկ դղյակն ու լողավազանը տաքացնող մեծահարուստը` 10 հազար դրամի սուբսիդիա: Այլ կերպ ասած, ՀՀ իշխանությունների կողմից տրամադրված եւ Կարեն Կարապետյանի կողմից այդքան գովերգված որոշման արդյունքում հիմնական սուբսիդիան ստացան հարուստները: Ավելի աբսուրդ որոշում, քան այդ սուբսիդավորումն էր, դժվար է գտնել: Ստացվում էր, որ որքան շատ ես գազ օգտագործում, այնքան ավելի շատ սուբսիդիա ես ստանում: Ու այդպես 20 ամսվա ընթացքում կառավարությունը բառացիորեն հօդս ցնդեցրեց 148 միլիոն դոլար:

Իսկ ինչպես է մտածում Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի կարգավիճակում: «...Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների... »,- ահա այսպիսի առաջարկ հնչեցրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Ակնհայտ է, որ այս առաջարկը 180 աստիճանով հակասում է մոտ 10 տարի առաջ գազի գնի համատարած սուբսիդավորման մասին որոշմանը: Ու անհասկանալի է դառնում, թե որ սկզբունքի կրողն է իրականում Կարեն Կարապետյանը` գազի գնի համատարած սուբսիդավորմա՞ն, որից օգտվեցին մեծահարուստները, թե սոցիալապես անապահով խավերի համար գազի սակագնի «մաքսիմալ նվազեցման»:

Ի դեպ, 2006-2007 թվականներին գազի գնի սուբսիդավորումն այնքան աբսուրդ որոշում էր, որ 2008 թվականի դեկտեմբերին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողի հարցին, թե արդյոք հետագայում է՞լ է հնարավոր, որ գազի գինը սուբսիդավորվի, պատասխանեց. «Իմ մտքով նման բան չի անցել: Խորհուրդ եմ տալիս ոչ մեկի նման բաներ չհուշել»:

 

Տպել
13055 դիտում

ՀՀ ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները