Թեթեւ վայրէջք. հեռուստաշաբաթը Ռուզաննա Ազիզյանի հետ

17/09/2016 schedule10:07

Հավանաբար այն առիթով, որ այլեւս նոր վարչապետ ունենք, կամ նոր դատախազի նշանակման առիթով էին երջանկացած, իսկ միգուցե նոր Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանականների ու ընդդիմադիրների համաձայնությունն էր այդպես ոգեւորել քաղաքական գործիչներին՝ նրանք մեկը մյուսի հետեւից անեկդոտներ էին պատմում եթերում։ Պատմվեց «տարբերակ կա, ղազ չի մնացել»-ը, այլ անեկդոտներ էլ խոստացան եթերից հետո պատմել, բայց պահի առիթով ամենահարմար անեկդոտը այդպես էլ չպատմեցին, այնպես որ, ուղղենք սխալը.

Բակում երկու տատիկ զրուցում են.

- Էհհ, էխ, - ասում է առաջինը։

- Էդ դո՞ւ ես ինձ ասում, - արձագանքում է երկրորդը։

Կախարդական փայտիկներ Սինգապուրից

Շատ ժամանակ չի անցել այն օրից, երբ Հակոբ Հակոբյանը պանիխիդայի ժամանակ փոքրիկ հարցախույզ արեց ու պարզեց, որ ժողովուրդը շատ էլ ոգեւորված է ու դրական է վերաբերում Կարեն Կարապետյանի նշանակմանը, վերջինս վերցրեց ու դաժան ճշմարտությունը շպպացրեց ազգաբնակչության երեսին՝ ինքն էլ նախորդ վարչապետների նման չունի կախարդական փայտիկ։ Բացահայտումը շատ ցավոտ ընկալվեց, քանի որ դրանից ընդամենը օրեր առաջ իշխող ՀՀԿ-ից մեկը լրատվամիջոցներին հայտարարել էր, որ Կարապետյանը Հայաստանից «Սինգապուրի պես մի բան» է կերտելու, ու արդեն բոլորս սկսել էինք լրջորեն քննարկել՝ ուզո՞ւմ ենք «Սինգապուրի պես մի բան» լինել, թե՞, այնուամենայնիվ՝ ոչ, որովհետեւ Սինգապուրը՝ իր բոլոր արժանիքներով հանդերձ, այնուամենայնիվ, բռնապետական երկիր է։

Այնպես որ, հլը դեռ հայտնի չէ՝ արդյոք «Սինգապուրի պես մի բանը» գերադասելի՞ է, քան «ոչ մի բանի նման Հայաստանը»։ Մի խոսքով՝ տալիս եմ, չե՛մ էլ ուզում։ Նորանշանակ վարչապետը կառավարության հենց առաջին նիստի ժամանակ ցույց տվեց, որ ձեռքը սեղանին խփել գիտի. մշնախարարին պատվիրեց լակոնիկ խոսել, Արծվիկ Մինասյանի հետ խոսեց մի տոնով, որով նախկին վարչապետն էր սովորություն դարձրել խոսել պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ, հանրային ծառայությունները կարգավորող Ռոբերտ Նազարյանին էլ պատվիրեց զբաղվել էլէներգիայի ու գազի գների նվազեցման հիմնավորումներով։

Այսպիսով, պետք է արձանագրել, որ հասարակությունը կարող է մեծ ոգեւորությամբ ձեռնամուխ լինել՝ «նոր վարչապետ, նոր շոու» ծրագրի դիտմանը, հատկապես, որ շոուն սկսվեց մի նոտայով, որը ոգեւորել էր մարդկանց, ովքեր մի տասնամյակ ՀՀԿ-ականների «խնդիրներ կան, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ» ոճի մտքերը ընբոշխնելուց հոգնել էին։ Կարապետյանը նշանակվելու օրը եկավ ԱԺ եւ մեծ վճռականությամբ հայտարարեց, որ կա «որակյալ «կադռների» պակաս եւ մեր տնտեսության վիճակը ծանր է, չափազանց ծանր»։

- Էհհ, էխ,- ասաց Կարեն Կարապետյանը։

- Դա դո՞ւ պիտի մեզ ասես,- արձագանքեց ժողովուրդս կիսաձայն։

Ինչ համարձակն եք, բայց...

Այո, կասկածամիտ ենք ժողովրդով, ոչինչ չես ասի։ Դեռ մի կողմ թողնենք Դուլյանի հաղորդման թեմա դարձած պլաստիկ տոպրակների վճարովի դարձնելու հարցը, բա էն ընտրական ցուցակների հրապարակմանը ո՞նց համաձայնեց ՀՀԿ-ն։ Բա Վենետիկի հանձնաժողովի բացասական արձագանքը, բա մարդու իրավունքների հետ ի՞նչ անենք, բա գաղտնիությունը, բա որ հանկարծ գործատուս էդ ստորագրած ցուցակից պարզի, որ ես ընտրության չեմ գնացել ու նեղանա։

Որտե՞ղ են որոշել ժողովրդին գցել,- մտածում է կյանքի փորձով իմաստնացած կասկածամիտ հայը, էս անգամ ի՞նչ են մտածել, ի՞նչ մեթոդով են վերարտադրվելու։ Կարո՞ղ է պատահի, որ ՀՀԿ-ում սկսել են լրջորեն հավատալ, որ ժողովուրդը իրենց սիրում է, ընտրելու է, բա էդ դեպքում ինչո՞ւ էր այդքան զարմացել, ինչո՞ւ էր այդպես տարօրինակ ժպտում Հովհաննես Սահակյանը, երբ լսեց, որ վերջին ընտրություններում Պետրոս Ղազարյանը ՀՀԿ-ին է ընտրել։ Խնդիրն այն է, որ երբ չես սիրում ու չես վստահում իշխանությանը, նրա արած ցանկացած քայլ մեջդ կասկածներ է ծնում ու սկսում ես ջղաձգորեն մտածել, թե որտեղ են փորձում քեզ հիմարացնել։

Եթե համաձայնել են ցուցակները հրապարակել, դեռ մի բան էլ տեսանկարահանել ողջ ընտրական գործընթացը, ուրեմն հարցը իրենց օգտին լուծելու այլ ձեւ են գտել։ Տեղական իշխանիկնե՞րն են իշխանությունների հույսը, գաղտնի մեծամասնական ընտրակա՞րգն է հավատ ներշնչում սրանց, որ հաջողվելու է էլի խեղաթյուրել ընտրությունների արդյունքները։ Ոչ ոք չի հավատում, չէ՞, որ իշխանությունները իրենց մեջ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու ուժ են գտել։

- Էհհ, էխ,- մտահոգ ժպտում են ընդդիմադիրները։

- Էդ դո՞ւք պիտի մեզ ասեք,- արձագանքում է ամեն ինչ տեսած ժողովուրդս։

Տխուր ժպիտներ

Համատարած անեկդոտացման ֆոնին ամենալուրջ զրույցը «Ուրվագծի» տաղավարում էր՝ դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի հետ, որը զարմացած էր մեր ժողովրդի պրիմիտիվության վրա, որ գլխով անցած ամեն ինչից հետո լրջորեն հավատում է, որ Պուծինի ուղարկած վարչապետը կգա, ամեն ինչ կուղղի, ժողովրդի վիճակը կլավացնի։ Այս առիթով մի տխուր անեկդոտ էլ «Այբ-Ֆե»-ի թողարկման մեջ մի պապիկ պատմեց. «Եթե հասարակաց տան կանանց փոխեն, այդ հասարակաց տունը չի դառնա, չէ՞, մշակույթի օջախ»։

Դանիելյանը կարծում էր, որ վերեւում էլ հասկանում են, որ Կարապետյանը միայնակ, եթե անգամ ուզի էլ, ոչինչ փոխել ի վիճակի չէ, նրան պարզապես դեսանտ են իջեցրել, ասել են՝ գնա մի երկու ամիս նստի, թող մի քիչ վիճակը հանդարտվի, տեսնենք՝ ինչ է լինում։ Ժամանակ են ձգում, ինչպես քաղցկեղով հիվանդի պարագայում՝ քիմիաթերապիա են անում, մազերն ա թափում, աչքերն ա կուրանում, մինչեւ կմեռնի կգնա, համ իր հոգին կհանգստանա, համ մեր։

Ընդունելով, որ մեր բախտը չի բերել այնքանով, որ մեր թշնամին թուրքն է, իսկ ընկերը՝ ռուսը, ինչը ահավոր բան է, Դանիելյանը ամեն դեպքում ժողովրդին էր մեղադրում, որի 90%-ը հավատում է, որ նոր վարչապետը երկրում վիճակ է փոխելու։ Անգամ տեսակետ հայտնեց, որ այդպիսի ժողովուրդը լավ ապրելու իրավունք չունի, չնայած խոստովանեց նաեւ, որ մի քիչ չափազանցնում է, որ մրմռա, սթափվի, խելքի գա 1 լավաշով ծախվող, «Ա-լեք-սան-յան՝ բա-րե-րա՛ր» գոռացող ժողովուրդը։ Խելքի կգա՞ այդքանից հետո ժողովուրդը։

- Էհհ-էխ։

- Դա դո՞ւք պիտի մեզ ասեք։

Ուրի՞շ նորություններ

Նոր վարչապետի շվաքի տակ համեմատաբար աննկատ անցան այլ նորություններ։ Հայկական «Հանրայինի» նոր եթերաշրջանը, որի մասին ասելու բան էլ չկա, քանի որ գունագեղ է, այո, Հ1-ը, գեղեցիկ է «Առաջին լրատվականի» նոր տաղավարը, բացումը, բայց բովանդակությունը էլի ավելի լավի ակնկալիք է թողնում։ Որովհետեւ հին հաղորդումներին ավելացել է եթերից գումար հավաքելու, բարեգործական նպատակներով իհարկե, գաղափարը ու ռեստորանային երգիչները, որոնք հանրայինի լսարանին պետք է ներկայացնեն իրենց արվեստը, իբր, նորովի։

Ի դեպ, նաեւ ՀՌԱՀ նոր անդամ ունենք՝ Տիգրան Հակոբյանը, որը խոստացավ ամեն ինչ անել, որ նպաստի հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների զարգացմանը։ Ավանսով հավատանք Հակոբյանին, թեպետ անկախ ինձանից՝ ուզում եմ ասել «Էհհ, էխ»։ Նաեւ նոր գլխավոր դատախազ ունենք, որը ԱԺ բարձր ամբիոնից պնդեց, որ ինքն էլ ամեն ինչ անելու է... Անգամ խոստացավ, որ ընտրվելուց հետո իր առաջնահերթությունն է լինելու մարտի 1-ի ուսումնասիրությունը։

Արթուր Դավթյանին չհավատացին ՀԱԿ-ից, չհավատաց ԲՀԿ կուսակցական թեւը, բայց դա ոչինչ։ Կարեւորը, որ իր ասածին չի հավատում ինքը՝ թեկնածուն, որն այլեւս Գլխավոր դատախազ է։ Ինքը, դեմքից երեւում է, վստահ է, որ ընտրվելուց հետո իրեն ոչ մի ինքնուրույն քայլ անել չի թույլատրվելու այդ ուղղությամբ, քանի որ ա՛յդ ուղղությամբ ինչքան որ պետք էր քայլել, քայլողները քայլել, վերջացրել են արդեն։ Այդքանը գիտակցում է Դավթյանը, այդ պատճառով իրեն հետ քայլի հնարավորություն է թողնում, ասում է՝ որքանով գործի ընթացքը թույլ կտա։ Ասում է՝ ես ձեզ երաշխիքներ տալ չեմ կարող, որ կբացահայտեմ մարտի 1-ը։

- Էհհ, էխ,- լսվում է տարբեր կողմերից,- դա դո՞ւք պիտի մեզ ասեք...

Ռուզան Ազիզյան

Տպել
4006 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն