ՌԴ-ն արգելում է միրգ-բանջարեղենի ներկրումը Եգիպտոսից՝ հանուն Թուրքիայի

Ռուսաստանը սեպտեմբերի 22-ից արգելում է միրգ-բանջարեղենի ներկրումը Եգիպտոսից, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ գյուղատնտեսության վերահսկողության ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեին:

«Սեպտեմբերի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ են կիրառելու Եգիպտոսից միրգ-բանջարեղենային արտադրանքի ներկրման համար: Խոսքը, մասնավորապես, գնում է ցիտրուսային մրգերի, տոմատի, կարտոֆիլի եւ այլ արտադրանքի մասին»,- գործակալությանն է հայտնել պաշտոնյան:

Նշենք, որ այն բանից հետո, երբ անցած տարվա նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժը ռուսական ռմբակոծիչ էր խոցել, Մոսկվան պարենային պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի նկատմամբ՝ արգելելով թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը: Դրա փոխարեն, Ռուսաստանը սկսեց համագործակցել այլ մատակարարների հետ, այդ թվում՝ նաեւ Եգիպտոսի:

Այս տարվա հունիսի վերջին, սակայն, Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարգավորվեցին եւ հայտարարվեց պատժամիջոցներն աստիճանաբար դադարեցնելու մասին: Հիմա, փաստորեն, Ռուսաստանը հրաժարվում է այլ մատակարարներից՝ շուկան բացելով թուրքական արտադրանքի համար:

Տպել
2688 դիտում

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

Հաղարծնի կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը լուծվել է. բնակիչները դիմել էին հնարավոր բոլոր մարմիններին

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ

21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին

Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. սա շատ լավ նորություն է. վարչապետ

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Ինչ եմ ցանկանում լսել Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում

Ոստիկանության պետի ու ԱԱԾ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվեցին

Վրաստանն օգոստոսին կորցրել է զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների 10 տոկոսը