Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, հայտնում են ԱՆ մամլո ծառայությունից:

Փոխանցվում է, որ Արփինե Հովհաննիսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Ըստ հաղորդագրության, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել երկու երկրների բազմակողմ համագործակցության ներկայիս մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:

Նշվում է, որ Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար, նշել, որ Վրաստանը Հայաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում ունի բարձր մակարդակի, բարեկամական հարաբերություններ ու վստահեցրել, որ կանի առավելագույնն առկա կապերն ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:

Փոխանցվում է նաեւ, որ հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են փորձի փոխանակման  ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը և քննարկել փոխադարձ պաշտոնական այցեր կազմակերպելու հնարավորությունը:

Տպել
3336 դիտում

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

Հաղարծնի կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը լուծվել է. բնակիչները դիմել էին հնարավոր բոլոր մարմիններին

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ

21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին

Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. սա շատ լավ նորություն է. վարչապետ