Ինչու՞ Սերժ Սարգսյանը հեռացրեց Հովիկ Աբրահամյանին

Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի քաղաքական կյանքում տեղի է ունեցել լուրջ իրադարձություն՝ վարչապետի (սպասվում է նաեւ՝ կառավարության) փոփոխություն, եւ հարցը, թե ինչո՞ւ  Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, եւ ի՞նչ փոփոխություններ կարող է բերել նոր վարչապետը, դեռեւս հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում է:

Առայժմ ամենատարածված վարկածն այն է, որ ամեն ինչ որոշվել է Մոսկվայում եւ ուղղակիորեն կապ ունի 2017 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների հետ, որի ժամանակ վճռվելու է Հայաստանի հաջորդ իշխանության հարցը: Վարչապետի փոփոխությունը, իհարկե, կապ ունի սպասվող ընտրությունների հետ, եւ Մոսկվայի դերակատարությունն էլ չի կարելի թերագնահատել: Կարելի էր նույնիսկ միանշանակ ընդունել ժողովրդական լայն աջակցություն վայելող տեսակետը, թե Մոսկվան այս փոփոխությամբ Հայաստանի հաջորդ իշխանության ղեկը վերցրեց իր ձեռքը: Սակայն մի հանգամանք կա, որ թույլ է տալիս գոնե տեսականորեն կասկածի տակ դնել այս թեզը. դա  Հովիկ Աբրահամյանի վերջին տարիների «գործունեությունն» է:

Նախկին վարչապետը, ինչպես հայտնի է, այս ընթացքում հասցրել է աչքի ընկնել ինչպես ներքաղաքական, այնպես էլ՝ ներկուսակցական ինտրիգների մի քանի խոշոր դրվագներում, որոնց նպատակը Սերժ Սարգսյանին տապալելն ու իշխանությունը սեփական ձեռքերում կենտրոնացնելն էր: Ճիշտ է, այդ բոլոր փորձերը անհաջողությամբ պսակվեցին, սակայն հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող նման «մերձավորի» հետ  մտնել նախընտրական փուլ՝ Սերժ Սարգսյանի համար  կնշանակեր լուրջ ռիսկի տակ դնել սեփական պլանները: Իսկ որ Սարգսյանը 2017-ի եւ Հայաստանի հաջորդ իշխանության հետ կապված պլաններ ունի ու չի պատրաստվում պարզապես հեռանալ, ոչ ոք չի կասկածում: Դա չի թաքցնում նաեւ ինքը՝ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին հեռացնելուն եւ այդպիսով ընտրությունների նախաշեմին նրա ձեռքից բոլոր տեսակի ադմինիստրատիվ-իշխանական լծակները վերցնելուն, ապա այս համատեքստում հատուկ ուշադրության են արժանի մի քանի մտքեր, որ իրենց խոսքում այս օրերին արտահայտել են Սերժ Սարգսյանը, ինքը՝ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Վերջինս օրեր առաջ, հյուրընկալվելով Արամ Աբրահամյանին եւ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառներին, խոսեց ընդդիմության դաշտում առաջացած վակուումի, նախընտրական կրքերի, իշխանություններին սեւացնելու եւ այդ վակուումը լրացնելու՝ ընդդիմադիրների մրցավազքի մասին, ինչը բեւեռացրել է հասարակությանը: Այս ամենը նորմալ է, բայց ի՞նչ կապ ունի վարչապետը: Ընդդիմության դաշտում առաջացած վակուումը ընդդիմության խնդիրն է, ինչո՞ւ է այդ մասին Բաղդասարյանը հիշատակում՝ խոսելով վարչապետի հրաժարականի պատճառների մասին: Իսկ գուցե այն պատճառով, որ Հովիկ Աբրահամյանը ի՞նքն էր ջանքեր գործադրում այդ վակուումը լցնելու ուղղությամբ: Հիշենք, որ Հովիկ Աբրահամյանը ունի իր ազդեցության տակ գտնվող «ընդդիմադիր» ուժեր, կամ գուցե արդեն՝ մեկ ուժ, որը Բաղդասարյանի հիշատակած պրոցեսի ամենաակտիվ մասնակիցներից է:

Ինքը՝ Աբրահամյանը իր հրաժարականը կառավարությանը ներկայացնելով, նույնպես խոսեց հասարակության բեւեռացման մասին, սակայն մի փոքր այլ համատեքստում: Նա ասաց, որ ինքը իր քաղաքական կենսագրության ողջ ընթացքում պայքարել է անջրպետների դեմ, աշխատել է համագործակցության կամուրջների կայացման ուղղությամբ: Աբրահամյանի խոսքը նման էր ինքնարդարացման, ասել է թե՝ ինքը չէր կարող նպաստել հասարակության բեւեռացմանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա վերջինս վարչապետի փոփոխությունը պայմանավորեց ոչ թե տնտեսական բարեփոխումների անհետաձգելիությամբ, այլ՝ քաղաքական: Սա մի փոքր տարօրինակ է, որովհետեւ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը ընկալվում է որպես տնտեսական բարեփոխիչ, էլ չասենք, որ ինքն իրեն քաղաքական գործիչ չի համարում: Ինչպե՞ս է հնարավոր քաղաքական բարեփոխումներ անել այնպիսի վարչապետով, որն այնքան էլ քաղաքական գործիչ չէ:

Իսկ գուցե Սերժ Սարգսյանին հենց դա՞ էր պետք, որ վարչապետի պաշտոնում լինի մեկը, որը ընդամենը չի խանգարի իրեն ու «քաղաքական բարեփոխումներին»: Սակայն այս թեմային եւ հարցին, թե հնարավո՞ր է, որ, ի հեճուկս համընդհանուր համոզմունքի, Մոսկվան հայաստանյան գործընթացների ղեկը իր ձեռքում ավելի լավ պահեր, եթե ՀՀ վարչապետ մնար Հովիկ Աբրահամյանը, կանդրադառնանք առաջիկայում: 

Հ.Գ. ՀՀԿ խորհրդի նիստում Հովիկ Աբրահամյանին շնորհակալություն հայտնելով՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ, մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ»: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նկատի ունի Սարգսյանը, սակայն նրա խոսքը մի տեսակ հեգնանքի էլեմենտներ է պարունակում:

Տպել
8367 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում