Երևան
2 °C
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվել է ԱԺ-ի հերթական նստաշրջանի մեկնարկին, ներքաղաքական, ներկուսակցական խնդիրներին, Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններին առնչվող հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ԸՕ-ի շուրջ ձեռքբերված համաձայնությունն ընդդիմության հետ պատմական իրադարձություն էր, որի վերաբերյալ դրական է արտահայտվել նաեւ քաղհասարակությունը:
«Վերաստորագրվեց նոր ԸՕ-ի տարբերակը, որը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ ՀՀԿ-ն իշխանություններն ամենաշահագրգռվածն են, որ ընտրությունները լինեն օրենքի տառին համապատասխան»,- ասաց Էդուարդ Շարմազանովն ու անդրադարձավ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության կազմի ձեւավորմանը: ԱԺ փոխնախագահը նշեց, որ կառավարության կազմը ձեւավորվելուն ուղղված քննարկումները շարունակվում են եւ, բնականաբար, փոփոխություններ կլինեն, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներով կներկայացնենք կառավարության անդամներին:
Armtimes.com-ի հարցին՝ նոր կառավարությունում Հովիկ Աբրահամյանի կադրերը կլինեն, թե՞ չէ, նա պատասխանեց. «Ես ուզում եմ ձեզ ասել, որ չկա Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ այլ կադրեր: Կա ՀՀԿ-ի միասնական թիմ: Թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, թե՛ Կարեն Կարապետյանի կառավարությունը, մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք եւ այդ մեկ քաղաքական թիմն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան: Ինչպես Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարության ամբողջական պատասխանատվությունը եղել է ՀՀԿ-ինը, այդպես նաեւ այսօր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն նույնպես լինելու է ՀՀԿ-ն»: ԱԺ փոխնախագահ ասաց, որ Կարեն Կարապետյանը կունենա լուրջ գործառույթներ եւ ազատություն, որպեսզի կյանքի կոչի այն գաղափարները, որի համար նա նշանակվել է վարչապետ:
Անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանի դիտողություններին, նա ասաց, որ վարչապետին չպետք է գնահատական տրվի նիստ վարելով: «Ձեր հարցը կներեք, բայց ամբողջական չի, օբյեկտիվ չի: Վարչապետի պաշտոնն այն պաշտոնը չէ, որ դուք ասեք՝ վարչապետը հարցին լավ պատասխանեց, կամ նիստ վարեց, ուրեմն մենք ասենք՝ լավ է աշխատում, թե՝ չէ»:
Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Հայաստանի տնտեսությունը գնահատել էր ծանր վիճակում գտնվող, ԱԺ փոխնախագահը նկատեց, որ երկրի տնտեսությունն ավելի ծանր վիճակում է եղել 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին: «Այն ժամանակ ՀՀԿ-ի եւ մեր կոալիցիոն գործընկերների ջանքերով տնտեսությունը վերականգնվել է, եւ մենք ապահովել ենք երկնիշ տնտեսական աճ: Եվ ես հույս ունեմ, որ մեր երկրի տնտեսության համար, ժողովրդի տեսլականների համար լավ ժամանակներն առջևում են»,- ասաց Շարմազանովը՝ նորմալ համարելով, որ վարչապետը ռեալ գնահատականներ է հնչեցնում, որ կա խնդիր եւ դա պետք է լուծել, իսկ ինչպես է լուծվելու, կլինի կառավարության ծրագիրը, հանրությունը կիմանա:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
© 2024 Հայկական ժամանակ