Երրորդմասցի Լյովիկը դեռ ողջ էր, ինձ թվաց՝ նա խոր շունչ քաշեց

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու  ընկերների սպանության գործով դատակոչված 28  վկաներին դատարան բերման ենթարկել այդպես էլ չհաջողվեց:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց սույն գործով հերթական դատական նիստը: Նախագահող դատավորը հայտարարեց, որ վկաներ կան, որոնց վերաբերյալ արդեն չորս անգամ բերման ենթարկելու որոշումներ են կայացվել: Վկաներից ութն, ըստ սահմանային ծառայությունների տվյալների, գտնվում են հանրապետությունից դուրս: Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել չներկայացող վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքները՝ նշելով, որ ողջամտության սահմաններում դատարանի կողմից բոլոր միջոցները ձեռնարկվել են նրանց ներկայությունն ապահովելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:

Գործով ամբաստանյալների պաշտպան Երվանդ Վարոսյանը նշեց, որ նախաքննական ցուցմունքները հրապարակվում են վկաների ներկայությունը դատարանում ապահովելու անհնարինության դեպքում: «Պաշտպանության կողմը իրավունք ունի հարցեր ուղղել նրանց: Այն, որ ոստիկանությունը դատարանի որոշումը չի կարողանում կատարել, դա դեռ չի նշանակում, թե նրանց դատարան բերման ենթարկելը անհնար է»,-նկատեց Վարոսյանը: Նա, սակայն չառարկեց, որպեսզի հրապարակվեն  հանրապետությունում չգտնվող վկաների նախաքննական ցուցմունքները:  

Դատարանը փորձեց լսել նաեւ ամբաստանյալներին. դիմելով Վահան Հակոբյանին (մականունը Գաստիկ) հետաքրքրվեց. «Վկաները չկան, որոնցից մեծ մասը ձեր ընկերներն են, ինչի՞ չեք ասում գան դատարան»: Դատավորի այս հարցը ծիծաղ առաջացրեց ինչպես դատավարության մասնակիցներին, այնպես էլ մեղադրյալի մոտ. Նա չգիտեր ինչպես պատասխանել դատավորի հարցին. «Ոնց պաշտպանը ասում ա պարոն դատավոր, ըտենց էլ անենք»,-խոսեց Գաստիկը: Դատարանը՝ լսելով դատավարության մասնակիցներին այնուամենայնիվ որոշում կայացրեց բավարարել մեղադրող դատախազի միջնորդությունը եւ հրապարակել բոլոր չներկայացած վկաների ցուցմունքները:

Դատախազը նախ հրապարակեց այս գործով վկա Վարդան Տորտոզյանի ցուցմունքները, ում մեքենայի զույգ համարանիշները հայտնվել էին սպանության վայրում հայտնաբերված մեքենայի վրա:  Նրա ցուցմունքի հրապարակումը տեւեց մոտ կես ժամ. այդ ամբողջ ընթացքում վկան քննչին պատմել է, թե ինչպես է որոշել նորոգել իր մեքենան, ինչպես է սկզբում հանել պետհամարանիշները եւ «կորցրել»: Նա ասել է, թե իր մեքենան տարել է  ընկերոջ մոտ՝ ներկելու համար, ինքը հանել է համարանիշները, որպեսզի  «տակի կեղտը մաքրի», հետո երեւի աղբի հետ գցել է աղբամանը: Քննիչն էլ մի քանի անգամ հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է հանել մեքենայի համարանիշները, ինչո՞ւ է մոռացել դրանք կրկին ամրացնել, այսպիսով փորձելով «նեղը» քցել վկային, որպեսզի վերջինս ճիշտ ցուցմունք տա: Վկան մի քանի անգամ նույնը պատմել է, սակայն վերջում հայտարարել է, որ իր տված ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում:

Տորտոզյանի ցուցմունքի հրապարակումը ծիծաղ առաջացրեց դատավարության մասնակիցների եւ նույնիսկ ամբաստանյալների մոտ. «Էս ինչ կապ ունի»,-կես կատակ կես լուրջ իրար էին հարցնում ամբաստանյալները: Իսկ վկայի կապը գործին հետեւյալն է. «Ես մեքենաս չեմ քանդել, նորոգման նպատակ էլ չեմ ունեցել: Մեքենան կանգնեցրել էի մեր տան մոտ, համարանիշերը տեղում էին: Իսկ առավոտյան տեսա՝ համարանիշերը բացակայում են: Հասկացա, որ գիշերը համարանիշերը գողացել էին… Հենց ի՞մ համարանիշերը պիտի գողանային: Կյանքում ոչ մեկին վատություն չեմ արել… Երբ հայտարարություն էի տալիս համարանիշերի կորչելու վերաբերյալ, չցանկացա ասել, որ գողացել են մեքենայի վրայից, մտածեցի՝ ավելորդ անգամ կտանեն-կբերեն: Ասի՝ իբր քանդել, դրել եմ պատի տակ ու կորցրել եմ, հնարավոր է նույնիսկ՝ աղբի հետ դեն եմ նետել անզգուշաբար»: Քննիչի հարցին ի պատասխան վկան պնդել է, թե չի ճանաչել Երրորդմասցի Լյովիկին ու նրա հետ սպանվածներին, չի ճանաչել նաեւ սպանության համար մեղադրվող եռյակին:

Գործով մյուս վկան՝ Վարդգես Իսպիրյանը այն կալանավորի՝ Դավիթ Իսպիրյանի եղբայրն է, ում մոտ դեպքի օրը տեսակցության էր գնացել Երրորդմասցի Լյովիկը: Ըստ Վարդգեսի ցուցմունքների՝ նա եղբորը տեսակցության է գնացել իր հոր սանիկի՝ Աշոտ Ղազարյանի հետ: Վկան եղբորից՝ Դավիթից է իմացել, որ նրան տեսակցելու պիտի գնա նաեւ Երրորդմասցի Լյովիկը:  Իսպիրյանն ու Ղազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ են հասել տարբեր մեքենաներով, ժամը 13-ի սահմաններում հանդիպել են ՔԿՀ-ի մոտ: Տեսակցությունների սենյակում Իսպիրյանն ու Ղազարյանը տվել են իրենց փաստաթղթերը՝ տեսակցության թույլտվություն ստանալու համար, բայց ասել են, թե իրենց հետ «երրորդ անձ» էլ կա, ով շուտով կմոտենա: Աշխատողներն ասել են, թե երրորդ անձի ներկայանալուց հետո նոր կզբաղվեն նրանց հարցով: Ժամը 13-ն անց 45-ի սահմաններում ՔԿՀ ավտոկայանատեղի է հասել Երրորդմասցի Լյովիկի սպիտակ «Լեքսուսը»: Սպասողները պատրաստվել են մոտենալ, երբ հանկարծ խառը կրակահերթեր են լսվել: Կրակահերթերը դադարելուն պես Վարդգես Իսպիրյանն ու Աշոտ Ղազարյանը մոտեցել են «Լեքսուսին», տեսել են, որ վարորդի դռան կողմում, մեքենայի կողքին ընկած են Երրորդմասցի Լյովիկն ու Մոսոն, իսկ մյուս կողմում՝ Լյովիկի մյուս ընկերը՝ Դերոն:

Նրանք արնաշաղախ Լյովիկին դրել են բոլորովին պատահական մի մեքենայի հետեւի նստատեղին եւ վարորդին կարգադրել են նրան տեղափոխել հիվանդանոց. «Լեքսուսի կողքին ընկած վիրավոր Լյովիկին քարշ տալով տեղափոխեցինք մեքենայի մեջ… Նրան մեքենայի մեջ դնելիս շալվարս արյունոտվել էր, գնացի տուն ու փոխեցի… Լյովիկին մեքենայի մեջ դնելիս էլի կրակահերթ լսվեց: Նա դեռ ողջ էր, ինձ թվաց՝ նա խոր շունչ քաշեց: Ես ուզում էի, որ նրա կյանքը փրկվեր»,-իր ցուցմունքում պատմել է Վարդգեսը: Նրանք հետո նստել են Իսպիրյանի ծանոթի մեքենան ու գնացել են Սարի թաղ՝ իրենց թաղամասը: Ճանապարհին իմացել են, որ Լյովիկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Հաջորդ վկան՝ Աշոտը, Լեւոն Ղազարյանի ազգականն է: Նրա նախաքննական ցուցմունքների հրապարակումը ընդհատվեց էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով. այն կհրապարակվի սեպտեմբերի 20-ի նիստում:

Տպել
11206 դիտում

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած