Ակնարկի կարիք չկա. Շարմազանովը՝ Օհանյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Armtimes.com-ի հետ զրույցում չհամաձայնեց, որ ռուսական առաջատար լրատվական գործակալություններից մեկը՝ Ինտերֆաքսը, միտումնավոր է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անունը հրապարակել՝ որպես ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ինտերֆաքսը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀԱՊԿ գործող քարտուղարին՝ Նիկոլայ Բորդյուժային փոխարինելու է Սեյրան Օհանյանը:

«Որպես ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ կարող եմ հավաստիացնել, որ հունվարի մեկից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ռոտացիոն կարգով լինելու է ՀՀ-ից, կլինի Սեյրան Օհանյանը թե մեկ այլ պաշտոնյա, այդ մասին ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորյուժան հոկտեմբերին Հայաստանում կհայտարարի»,- ասաց Շարմազանովը:

Մեր հարցին՝ չե՞ք կարծում, որ ռուսական կողմից միտում կա Սեյրան Օհանյանի անունը հիշատակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հատկապես այն պարագայում, որ այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ էր արել միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն եւ զերծ մնալ կանխատեսումներից,  Շարմազանովը պատասխանեց.

«Ռուսական միտումն ի՞նչ կապ ունի, ՀՀ-ն պետք է ռոտացիոն կարգով ներկայացնի իր թեկնածուին»:

Ճշտող հարցին՝ միգուցե ՌԴ-ն ակնարկո՞ւմ է, որ Օհանյանին է պետք նշանակել այդ պաշտոնում, Շարմազանովն ասաց, որ դա այն հարցը չի, որ ակնարկներով է լուծվում.

«ՀՀ-ի եւ ՌԴ-ի փոխհարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա  են, որ մեր հարաբերություններում ակնարկի կարիք  չկա, մեր նախագահները բարձր մակարդակով շփվում են, Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի միջեւ կա բարձր վստահություն: Մենք դաշնակիցներ ենք, ուստի հայ-ռուսական հարաբերություններում  ակնարկի կարիք չկա: Վաղուց արդեն ամեն ինչ որոշված է, պարզապես, հոկտեմբերին կհայտարարենք»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է հրահանգել են, Շարմազանովը չհամաձայնեց՝ պատասխանելով, որ դաշնակիցները հրահանգներով չեն խոսում:

Հարցին՝ ի՞նչ եք կարծում կարիք կա՞, որ Սեյրան Օհանյանն այլեւս չլինի պաշտպանության նախարարի պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ նախ որեւէ պաշտոնյա հավերժ չի պաշտոնավարում, ապա հիշեցրեց, որ որոշում կայացնողը Սերժ Սարգսյանն է.

«Ես չեմ պաշտպանության նախարարին նշանակողն ու հանողը, գոյություն ունի գերագույն գլխավոր հրամանատար: Այսօր, երբ Սեյրան Օհանյանը համարվում է պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բարոյական չեմ համարում Սեյրան Օհանյանի՝ այլ պաշտոնում նշանակման մասին խոսել, երբ կլինի նշանակում, այն ժամանակ կխոսենք, բայց որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը  լինելու է ՀՀ-ից դա շատ կարեւոր է մեզ համար»,- եզրափակեց նա:

 

Տպել
3555 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան