Հայկական կողմից ստում են, երբ ասում են, որ տարածք հանձնելու հարց օրակարգում չկա. քաղաքագետ

12/09/2016 schedule21:00

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Ինտերֆաքս ռուսական գործակալությանը տված հարցազրույցի շուրջ Armtimes.com-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

Հիշեցնենք, որ Ուորլիքը հայտարարել էր, թե ԼՂ կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ ԼՂ կարգավիճակի դիմաց.

- Պարոն Մարտիրոսյան, այսօր Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ տարածքներ պետք է հանձնվեն ԼՂ կարգավիճակի դիմաց, ընդ որում, դա ընդունելի է 3 համանախագահների համար, ի՞նչ կասեք այդ մասին, ստացվում է՝ Մոսկվայում համանախագահների հանդիպումը բեկումնայի՞ն է եղել, որ նման հայտարարություն է հրապարակվել:

- Բեկումնային են բոլոր հանդիպումները` ապրիլից ի վեր: Ամենաբեկումնայինն իրականում այն է, որ Հայաստանն այդպես էլ չի հասկացել, որ բանակցությունների տերպետրոսյանական կոնցեպտում, որն այսօր էլ կենդանի է պահվում` ամենակարեւոր գործոնը հողերի հանձնումն է Ադրբեջանին: Եվ թող ոչ ոք չասի «տարածքների վերադարձ»: Խոսքը ազատագրված հայրենիքի հանձնման եւ ոչ վերադարձի մասին է: Մի բան, որ պահանջողին չի պատկանում` չի կարող վերադարձվել: Խոսքը հայկական կողմից հնարավոր դավաճանության` հանձնման մասին է: Եվ պատմական մասշտաբի ողբերգություն կլինի, եթե դա իրականանա:

- Հայկական կողմից հայտարարում են, որ տարածքների հանձնում օրակարգում չկա, ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը, հատկապես որ Դուք այն քաղաքագետներից էիք, որոնք պնդում էին, թե հանձնման գործընթաց է սկսվել:

- Հայկական կողմից ստում են: Վերջերս Կիրո Մանոյանի շուրթերով անգամ կառավարության մաս հանդիսացող ՀՅԴ-ն հայտարարեց, որ կա, հիմա էլ արդեն ինքը` համանախագահներից մեկն է բացահայտում իրականությունը: Եթե այսքանից հետո էլ Երեւանում գտնվեն մարդիկ, որ պնդեն, թե չկա, ուրեմն դրանք քաղաքական կամիկաձեներ են, որոնք իրենք իրենց բոլորովին չեն հարգում: Համանախագահներից ավելի չգիտեմ՝ ով պետք է ասի, որ կա, որպեսզի առավել վավերական ընկալվի այդ փաստը:

- Ո՞րն է լինելու հայկական կողմից Ուորլիքին հղված դիվանագիտական պատասխանը:

- Լռություն: Որովհետեւ Երեւանը չի հրաժարվել Արցախի՝ ոչինչ չարժեցող եւ անհեթեթ անկախության դիմաց ֆորմուլայից: Իսկ ի՞նչ ենք ակնկալում Ուորլիքից կամ մյուս համանախագահներից, երբ ինքներս կենդանի ենք պահում եւ անգամ բանակցում մեկ բանաձեւի շուրջ, որ այս ժողովրդի կործանման երաշխավորն է հանդիսանում: Եվ ո՞ վ ու ի՞նչ պետք է պատասխանի Ուորլիքին: Եվ ինչու՞: Նրա խոսքերն արտահայտում են երկու նախագահների միջև ընթացող բանակցությունների թեման: Եթե գաղտնի բանակցում ես մի թեմայի շուրջ, ինչպե՞ս կարող ես հետո դրան հրապարակայնորեն հակադարձել:

- Ինչո՞ւ ոչինչ չարժեցող ու անհեթեթ անկախություն:

- Որովհետև նախ` Արցախն անկախ չէ: Այն լիովին, կատարելապես եւ անմնացորդ կերպով կախված է Հայաստանի Հանրապետությունից: Այն ուղղակի Հայաստան է, որն ինքն իրեն ու միայն հայերին խաբել է, թե անկախ է: Կա՞ն Արցախի քաղաքացիներ, անձնագրե՞ր, պետհամարանիշնե՞ր, իսկ բյուջե՞: Արցախի բյուջեի գերակշիռ մասը ՀՀ-ն է տրամադրում: Իսկ ի՞նչ է ԼՂ պաշտպանության բանակը: Դա գերազանցապես Հայաստանի Հանրապետությունից զորակոչված զինվորների ռազմական միավորում է, որ գրեթե ամբողջությամբ ենթարկվում է ՀՀ ՊՆ-ին: Կարծեմ` անկախությունը բոլորովին այլ բան է նշանակում: Հիմա ոչինչ չարժենալու մասին: Իսկ ի՞նչ է տալիս այդ անկախությունը եւ հատկապես այն Ադրբեջանի կողմից ճանաչելու ոմանց երազանքը: Անվտանգությու՞ն: Իսկ ո՞վ ասաց, որ անկախ եւ ճանաչված պետությունների վրա չեն հարձակվում: Ինչ-որ երաշխիքնե՞ր: Իսկ ի՞նչ երաշխիքներ է ընդհանրապես անկախությունը կամ ճանաչումը տալիս: Զրո: Թշնամին իր ազգային երազանքն իրագործելիս չի նայում քո կարգավիճակին: Եւ նրանք, ովքեր այլ կերպ են կարծում` պարզապես պատմության դասագիրք անգամ ձեռքում չեն պահել եւ այսօր հեռուստատեսություն էլ չեն դիտում: Այնպես որ անկախության եւ ճանաչման մասին հեքիաթը խաբել ու խաբում է միայն մեզ: Մինչդեռ Արցախը Հայաստանի մարզ է եւ վերջ: Անբաժանելի եւ անքակտելի մաս է` իր յոթ ազատագրված տարածքներ կոչվող շրջաններով հանդերձ:

Տպել
18691 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ