Փոփոխություններ բարբառո... հեռուստաշաբաթը Ռուզաննա Ազիզյանի հետ

10/09/2016 schedule14:00

Ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը մի առիթով պատմում էր, որ երբ որոշեցին, որ «Ասսա» ֆիլմի վերջին կադրում պետք է նկարահանվի ռոք երաժիշտ Վիկտոր Ցոյը, մտադրված էին մի համեստ կադր նկարահանել, երգով, որ պիտի փոփոխությունների պահանջ դներ։ Այն, ինչի ականատես եղան, ապշեցրել էր անգամ իրենց. հազարավոր երիտասարդներ երաժշտությունից բարձր գոռում էին «Перемен, мы ждем перемен» ու կրակվառիչներ էին թափահարում։ Դա 1987 թիվն էր։ «Դրանից կարճ ժամանակ անց եկան մեր պահանջած փոփոխությունները՝ ԽՍՀՄ փլուզում եւ այլն,- պատմում էր սպիտակահեր ռեժիսորը,- բայց գրողը մեզ տանի, եթե մենք այդ փոփոխություններն էինք նկատի ունեցել ֆիլմը նկարելիս»։

Ես գնում եմ, դու ես գալիս, ախպե՛ր ջան

Կառավարությունները բոլոր երկրներում էլ հրաժարական տալիս են։ Երբեմն։ Երբ լավ չեն աշխատում, երբ սկանդալի մեջ են հայտնվում, խախտում են ընդունված նորմերը եւ այլն։ Մեզ մոտ էլ կառավարությունները լավ չեն աշխատում, պարբերաբար այս կամ այն նախարարը խախտում է ընդունված նորմերը եւ սկանդալի մեջ է հայտնվում։ Բայց հատկապես ա՛յդ ժամանակ մեր կառավարությունները հրաժարական չեն տալիս։ Այլ տալիս են հրաժարական լրիվ ա՛յլ դեպքերում։ Երբ անհրաժեշտ է մեղմել հասարակության ծայրահեղական տրամադրությունները, ինչպես այս դեպքում, կամ, երբ պետք է որեւէ կերպ գոհացնել ընդդիմությանը, ինչպես Տիգրան Սարգսյանի պարագայում։

Սերժ Սարգսյանը սիրում է տպավորիչ ելույթներ ունենալ ու այդպիսի ելույթներից մեկի ժամանակ նա հայտաարարեց, որ այն կառավարությունը, որը չի կարողանա ապահովվել 7% տնտեսական աճ, պետք է հեռանա։ Տիգրան Սարգսյանը այդ աճը չապահովեց, բայց չհեռացավ, քանի որ ժամանակը դեռ չէր եկել, իսկ հեռացավ ավելի ուշ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց, որ նրա հրաժարականը անհրաժեշտություն է ընդդիմադիրների հետ պայմանավորվածությունների «ծիրին մեջ» եւ հասարակությունում առկա բացասական տրամադրությունները հաղթահարելու համար։ Եվ Տիգրան Սարգսյանը երգեց Շեւչուկի «Это все, что останется после меня» երգն ու հեռացավ։

Որպես ԱՄՆ դեսպան։ Առանց բացատրություն տալու, արած սխալների համար ներողություն խնդրելու։ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում պնդեց, որ որոշել է հրաժարական տալ։ Ի՛նքն է որոշել, որովհետեւ չնայած շատ բաներ հասցրել է անել («Ժամը» լրատվականը անգամ մահախոսականի նման մի նյութ էր պատրաստել, որտեղ շնորհակալությամբ ու ոգեւորությամբ թվում էր վարչապետության տարիներին Աբրահամյանի արած գործերը՝ պարտադիր կուտակայինի փաստացի կասեցումից (թե ինչքանով կարելի է տիրող վիճակը կասեցում համարել, միայն «Արմենիայի» լրագրողին է հայտնի) մինչեւ «Նաիրիտի» աշխատակիցների պահանջների կատարում), բայց շատ բաներ էլ թերի են մնացել, օրինակ՝ հասարակության բեւեռացումն ու անվստահության մթնոլորտը, ինչը պիտի շտկի նոր վարչապետը։

Սրանում վստահ են ինքն ու Սերժ Սարգսյանը, որը Կարեն Կարապետյանի հետ հասցրել է զրույցներ ունենալ ու համոզված է, որ նա նոր քաղաքական մշակույթ է բերելու ՀՀԿ, առաջնորդելու է, դառնալու է փոփոխությունների յուրօրինակ սիմվոլ, կոտրելու է կարծրատիպերը։ Սերժ Սարգսյանի այս բոցաշունչ ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում ունկնդրում են բոլորը, ովքեր արժանացել են վերջին պահին իրավիճակին տեղեկացվելու բախտին՝ Աբրահամյանը՝ ժպիտով, Կարեն Կարապետյանը՝ լուրջ, Արփինե Հովհաննիսյանը՝ թախծոտ աչքերով։ Հայաստանում առհասարակ շատ քիչ բան է փոխվել այս տարիների ընթացքում։

Երկուշաբթի օրը, երբ օրեր շարունակ հասարակությունը խոսում էր կառավարության հրաժարականի մասին, Արմեն Ռուստամյանը լրագրողի հարցին ի պատասխան պնդում էր, որ նման բան հնարավոր չէ, քանի որ Սերժ Սարգսյանը առնվազն տեղյակ կպահեր իր կոալիցիոն գործընկերոջը։ Դրանից մեկ օր անց արդեն ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը տեղյակ է պրոցեսից, բայց վստահ է, որ հյդ-ական նախարարները նույն կազմով շարունակելու են պաշտոնավարել։

Այսինքն Սերժ Սարգսյանը շարունակում է միայնակ շախմատ խաղալ։ Նրա գործընկերները նրա քայլերի մասին իմանում են, երբ քայլերն արդեն արված են լինում։ Իհարկե, լրագրողները մի քիչ ավելի շուտ են իմանում, բայց դա էլ վիճակ չի փոխում։ Եվ երբ վերլուծաբանները սկսում են քննարկել հարցը, որ Կարապետյանն ընդամենը անցումային վարչապետ է, կամ պնդում են, որ Սերժ Սարգսյանը իր համար փոխանորդ է պատրաստում, կամ դեմքի լուրջ արտահայտությամբ երեկոյան եթերից կրկնում են հազար անգամ ծեծված միտքը, որ դեմքերի ու անձերի փոփոխությամբ հարց չի լուծվելու, համակարգային փոփոխություններ են պետք, որպեսզի տնտեսությունը մեռած կետից առաջ շարժվի, առնվազն ծիծաղ է առաջացնում։

Հայաստանում անգամ համակարգային փոփոխություններ հնարավոր չեն, քանի որ այս պահի դրությամբ համակարգը մեկ մարդ է եւ այդ մեկ մարդը երկրի հետ անում է այն, ինչ հարմար է գտնում, փոխում է կառավարություն, Սահմանադրություն, ստվերային խոստումներ է տալիս, դրժում է, փոխում է միտքը, հետո եւս մի անգամ է փոխում։ Թե սրա հետ ինչ պետք է անել, որեւէ մեկը լավ չի պատկերացնում։

Հեշտ թեմաներ

Քանի դեռ բոլորն ապրում են փոփոխությունների սպասումով, ամառային հանգստից վերադարձած հաղորդումներում քննարկում են թեման, որն ամենահեշտ քննարկելիքն է ներկա վիճակում՝ ընդդիմադիրների մղած մարտերը մեկմեկու դեմ։ «Ուրվագծի» տաղավար եկած քաղաքական գործիչները քննարկում են դա լուրջ լույսի տակ, եթեր վերադարձած «Արմքոմեդին» փորձում է կատակի տալ։ Իհարկե, ժանրերը մեկ-մեկ խառնվում են, երբ օրինակ Հեղինե Բիշարյանը «սրիկայություն» է անվանում այն, ինչ անում է մեր ազգի առնվազն 90%-ը, այսինքն՝ չի հավատում ՕԵԿ-ի ազնվությանն ու քայլերի անկեղծությանը։ Երբ պնդում է, որ «Բալասանյան դաշինք»-ով իշխանությունները փորձում են խաբել ժողովրդին, իսկ ժողովրդին այդպես խաբել չի կարելի ու ստանում է վարողի հակահարվածը. «Իսկ ինչպե՞ս է կարելի խաբել ժողովրդին, տիկի՛ն Բիշարյան»։

Հետո «Արմքոմեդիի» տաղավարից են փորձում խորհուրդ տալ ընդդիմադիրներին մի քիչ էլ իշխանության  դեմ պայքարել, ու վիճակն առհասարակ դառնում է զավեշտալի։ Տարրական տրամաբանության տեսանկյունից այն, որ ընդդիմադիր կուսակցությունները ընտրություններից առաջ սկսում են մրցակցել իրար հետ, պիտի որ հասկանալի լիներ, մինչդեռ դրա վրա զարմանում են քաղաքագետներից մինչեւ կուսակցական գործիչներ։ Խնդիրն այն է, որ տարբեր ընդդիմադիրներ պայքարում են նույն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար, եւ բնական է, որ գաղափարախոսական ու ծրագրային պայքար մղեն միմյանց դեմ, մինչդեռ իշխանական կուսակցության ընտրողն իշխանամետ է, եւ ընդդիմադիրները այդ ձայների համար պայքարելու շանս չունեն։

Այլ հարց է, որ Հայաստանում իշխանամետ զանգվածը սահմանափակվում է տվյալ պահին իշխանության կերակրատաշտին մոտ գտնվողների ընտանիքների անդամներով։ Բայց այս հարցն, իհարկե, քննարկման հարմար թեմա չէ հումորային հաղորդման համար, ինչպես նաեւ հուլիսին երկրում տեղի ունեցած պրոցեսները։ Անվտանգ հումոր բոլորիս, բարեկամներ եւ եւս մի անգամ՝ ուռռռա...

Ուր են հույսերը

«Հ2»-ի «Չէին սպասում» հաղորդաշարն այցելել էր լրագրող Աննա Իսրայելյանին։ Ու մնացել էր զարմացած։ Որովհետեւ ընդունված է, որ տները, որտեղ այցելում են նմանատիպ հաղորդումները, լինեն առնվազն մեծ, նորոգված ու քաղաքի կենտրոնում։ Այս դեպքում ոչ միայն տունը մեծ չէր, այլեւ Աննան հուսադրող որեւէ ասելիք չուներ։ Կաշառք առաջարկել են, չի վերցրել, առաջարկել են տուն գնել իր համար, հրաժարվել է, հիմա արդեն քաղաքական գործիչների պետքը չէ, թե իրենց մասին ինչ կգրեն, կարդում են ու գնում առաջ։ Երկրի լավագույն ապագայի նկատմամբ մեծ հույսեր չունի, փորձում է, բայց չի ստացվում թունելի վերջում լույս տեսնել։

Վարողը, որը հաղորդման սկզբում ինքն էր զարմացած, որ իրենց առաջ դուռ բացող չկա, կարծես բոլորը արտագաղթել են ու Հայաստանում էլ մարդ չի մնացել, վերջում ավելի քան մտահոգ էր։ Հոկտեմբերի 27 ու մարտի 1 լուսաբանած լրագրողի հետ հանդիպումը, որը հույսերով լեցուն էր եղել հեռավոր 1988-ին, առավել մտահոգ երանգ էր հաղորդել բոլորին։ Եվ հաղորդումը բացասական տոնի մեջ չավարտելու համար Աննան ուղղակի լռեց դրա վերջում։ Ուրիշ իրականությունում՝ ՀՀԿ խորհրդի նիստում բոլորը հուսավառ էին, որ նոր կառավարությունը դառնալու է ուղենիշ, բերելու է փոփոխություններ ու կոտրելու է կարծրատիպերը։ Ու Հովիկ Աբրահամյանը ինչ հմայիչ էր ժպտում....

Ռուզան Ազիզյան

Տպել
4651 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա