Սարգսյանն ու Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության ղեկավարը քննարկել են Ղարաբաղյան հիմնահարցը

09/09/2016 schedule06:50

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ Նախագահական նստավայրի մամլո ծառայությունից:

Փոխանցվում է, որ Սարգսյանը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների հերթական այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով ու ջերմ բարեկամությամբ, որին զգալիորեն նպաստում է միջխորհրդարանական սերտ փոխգործակցությունը:

«Ի դեմս պարոն լը Ռուի, ցանկանում եմ շեշտել Ֆրանսիայի բազմաթիվ խորհրդարանականների հետևողական աշխատանքը, որը երկրի խորհրդարանում ծառայում է ինչպես հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այնպես էլ առհասարակ միջպետական համագործակցության ամրապնդմանը»,- ըստ մամլո հաղորդագրության, նշել է Սերժ Սարգսյանը:

Փոխանցվում է, որ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մշտապես մեր երկրին սատարելու համար: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանն անուրանալի է համարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի ներդրումը և խորին երախտագիտություն հայտնել իշխանություններին ու ֆրանսիացի ժողովրդին՝ կարևորելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Հաղորդվում է, որ գոհունակությամբ խոսելով պարբերական դարձած փոխայցելությունների և ակտիվ շփումների մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգն այնքան ծավալուն է, որ հաճախակի հանդիպումների ժամանակ անգամ բազմաթիվ կարևոր և օգտակար հարցեր կան քննարկելու:

Բրյունո լը Ռուն, ըստ մամլո հաղոդրագրության, Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ քննարկել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական փոխգործակցության խորացման հնարավորություններն ու երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը:

Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահը ջերմությամբ է հիշել Սարգսյանի  հետ անցյալ տարի իր գլխավորած պատվիրակության հանդիպումը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը խորհրդարանականների խնդրանքով ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու նպատակը: «Բրյունո լը Ռուն նշել է, թե ուրախ է տեսնել ինչպես է բարեփոխումների գաղափարն այն ժամանակ այդքան ջերմեռանդորեն պաշտպանող ՀՀ Նախագահը այսօր էլ շարունակում հետևողականորեն ընթանալ այդ ճանապարհով: Ֆրանսիացի պատգամավորները հետաքրքրվել են Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների կենսագործման վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետներով»,- ասվում է հաղորդագրությունում:

Փոխանցվում է, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին Սարգսյանը, ըստ հաղորդագրության, բարձր է գնահատել Ֆրանսիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ առանձնակի կարևորելով հայ ժողովրդի բարեկամ նախագահ Օլանդի անձնական ջանքերի ներդրումը բանակցային գործընթացն առաջ մղելու գործում:

Տպել
7609 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ